Վրաստան

Մարտ 10, 2011թ. 09:10

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր` մարտի 10-ին, մեկնելու է ԱՄՆ: Այս մասին հայտնում է նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն: «Վրաստանի նախագահը հանդիպելու է միլիարդատեր Դոնալդ Տրամպի հետ, և դրանից հետո ձևակերպվելու է ներդրումային ծրագրի վերաբերյալ համաձայնություն: Դա շատ լուրջ ծրագիր է լինելու»,- հայտնում է Մանջգալաձեն: Վաշինգտոնում  Սահակաշվիլին հանդիպում կունենա Արժույթի Միջազգային Հիմնադրամի գործադիր տնօրենի, ինչպես […]


Մարտ 1, 2011թ. 13:31

Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն մարտի 1-2-ը կայցելի Եգիպտոս` հայտնել է  այս երկրի  ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն: Նախատեսված են հանդիպումներ  Եգիպտոսի ԱԳ նախարարի և Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարի հետ: «Վաշաձեն պատրաստ է կիսվել փորձով և խորհուրդներ տալ, թե ինչպես է կարելի անցում կատարել ներկա իրադրությունից դեպի ժողովրդավարության ճանապարհ»,- ասել է Քալանդաձեն: Եգիպտոսից հետա […]


Մարտ 1, 2011թ. 10:20

Մարտի 1-ից ուժի մեջ կմտնի Վրաստանի և Եվրամիության միջև հեշտացված արտոնագրման համակարգը: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն: Նրա խոսքերով այդ համաձայնագիրը կարևոր քաղաքական նշանակություն ունի և մեծապես կհեշտացնի Վրաստանի քաղաքացիների մուտքը եվրոպական երկրները: «Մենք ողջունում ենք այդ փաստը: Դա լուրջ քաղաքական հայտ է Եվրամիության կողմից»,- ասել է Քալանդաձեն: ArmAr.am


Փետրվար 28, 2011թ. 12:51

Վրաստանի` Եվրոպական և Եվրաատլանտյան կառույցներ ինտեգրման հարցերով պետնախարարության տեղեկության համաձայն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փոխնախարար Յան Ֆիշերը հայտնել է, որ Վրաստանը ամենահակակոռուպցիոն երկիրն է Եվրոպայում: Այս հայտարարությունը նա արել է Ուկրաինայում Վրաստանի փոխվարչապետ Գեորգի բարամիձեի հետ հանդիպման ընթացքում: “Համաձայն ամբողջ աշխարհում ՎԶԵԲ-ի իրականացրած անկախ հետազոտության, Վրաստանը ամենից հակակոռուպցիոն երկիրն է”,- նշվում է նախարարության հաղորդած […]


Փետրվար 23, 2011թ. 09:20

Թույլ չտանք, որ Ջավախքը դառնա մի նոր Նախիջևան….


Փետրվար 9, 2011թ. 10:10

Եվ դիմակայել վրացական իշխանությունների նետած մարտահրավերներին


Փետրվար 8, 2011թ. 10:56

ԼՂՀ հակամարտության ստատուս քվոն հենց այնպես չի պահպանվում, հենց այնպես չի պահպանվելու: Դա մշտական սպառնալիք է լինելու ԼՂՀ-ի և ՀՀ-ի գոյության:


Փետրվար 7, 2011թ. 15:00

ԱՄՆ սենատորներ Ջոն Կայլը, Ջեյմս Ռիշը, Մարկ Կիրկը և Ջեյմս Ինհոֆը կոչ են արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Վրաստանում տեղակայել հակահրթիռային համակարգի հիմնական հատվածը: Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսին ուղղված նամակի մեջ սենատորները առաջարկում են վերանայել TPY-2 ռադարի տեղակայման վայրը և տեղադրել այն Վրաստանում`Թուրքիայի փոխարեն: Վրաստանի փոխվարչապետ Գիորգի Բարամիձեն նշել է, որ ԱՄՆ Վրաստանի ռազմավարական գործընկերն […]


Հունվար 29, 2011թ. 10:30

Զարուհի Փոստանջյան.«Ջավախք հայաբնակ շրջանում գործող հասարակական ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատազրկման իրական նպատակը Ջավախքի բնիկ ժողովրդի’ հայության առջև ծառացած բազում խնդիրների բարձրաձայնումը թույլ չտալն է»:


Հունվար 26, 2011թ. 15:00

Վրաստանի և Իրանի միջև սկսել է գործել առանց մուտքի արտոնագրման համակակարգը: «Համաձայն 2010 թ.-ի նոյեմբերի 3-ին կնքած համաձայնագրի` երկու երկրների քաղաքացիները իրավունք ունեն բազմակի անգամ մուտք գործել մյուս երկրի տարածք, դուրս գալ երկրից, տարանցիկ կերպով անցնել միջազգային մաքսային անցակետերը»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ArmAr.am