Ադրբեջան

Հունվար 21, 2015թ. 17:47

Այս օրերին հանրության ուշադրությունը սեւեռված է Գյումրիում կատարված ողբերգությանն ու կատարվածին առնչվող զարգացումներին: Սակայն միաժամանակ տագնապալի լուրեր են ստացվում սահմանից ու Արցախի պաշտպանության բանակի առաջնագծից:
Իրավիճակը իսկապես լարված է, ավելին՝ ադրբեջանական կողմը հետեւողականորեն շարունակում է մեծացնել լարվածությունը: Եթե հակիրճ, ապա բորենին, տվյալ դեպքում՝ ալիեւյան վարչախումբը, արյան հոտ է առել:


Հունվար 16, 2015թ. 00:49

Հարցազրույցը Պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ –Պարոն Հարությունյան, ինչո՞վ կբացատրեք հակառակորդի այսօրինակ ակտիվացումը. հունվարի սկզբից չեն դադարում կրարկողները հայ-ադրբեջանական սահմանին, օրերս հերթական դիվերսիոն հարձակումը տեղի ունեցավ: Ադրբեջանն ստացել է պատերազմը վերսկսելու քաղաքական պատվե՞ր: -Ադրբեջանի վարքագիծը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական իրողությունների հարթության մեջ: Սրվել է հակամարտությունը Արևմուտքի և Արևելքի միջև և Ադրբեջանը փորձում է օգտտվել […]


Հունվար 13, 2015թ. 15:28

2015 թվականը բավական անհանգիստ սկիզբ ունեցավ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին կանգնած մեր զինվորների համար. հայ-ադրբեջանական առանց այն էլ լարված հարաբերություններում արձանագրված հետտոնական սրացումների հետեւանքով հայկական կողմն արդեն իսկ 4 զոհ է տվել, կան վիրավորներ։
Ադրբեջանցի «դիվերսանտների» սադրիչ գործողություններին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ


Հունվար 12, 2015թ. 16:38

Նախարարը հայտարարել է, որ տարվա սկզբից ի վեր հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների եւ հաջողությունների հիման վրա կազմել է 7 կետից բաղկացած հրաման:


Հունվար 9, 2015թ. 23:13

Մտահոգություններս կապված են նաև շփման գծում նոր զոհերի և լարվածության աճի հետ: Որտեղից է գալիս ադրբեջանական կողմի ագրեսիվության աճը: Ինչ հույսեր ունի Ալիևը, ինչու է ձգտում խարխլել զինադադարը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մենք պետք է ունենանք:


Հունվար 8, 2015թ. 12:10

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետից /7 արկ/ և ՌՊԳ-7 /5 արկ/ ու ԳՊ-25 /2 արկ/ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 […]


Դեկտեմբեր 24, 2014թ. 21:29

Մեր անհազանգը ուղղված է աշխարհին իրազեկելու, որ հանձին Ադրբեջանի տարածաշրջանում կա ֆաշիստական գաղափարներով առաջնորդվող պետություն, որը սպառնալիք է բոլորի համար:


Դեկտեմբեր 18, 2014թ. 21:39

Աբխազական երկաթգծի վերագործարկմանը զուգընթաց Ռուսաստանում, Վրաստանում ու Հայաստանում ավելի հաճախացել են խոսակցությունները դեռևս 19-րդ դարին կառուցված Դաղստանից դեպի Վրաստան ձգվող ավարա-կախեթական ճանապարհի գործարկման շուրջ:


Դեկտեմբեր 17, 2014թ. 02:00

Հայաստանը իրականցնելով հավասարակշիռ քաղաքականություն, մշտապես ըմբռնումով է վերաբերվել հարևան Վրաստանի խնդիրներին, ու դա ենթադրում է, որ Վրաստանը ևս պետք է ցուցաբերի համարժեք քաղաքականություն: Մինչդեռ…


Դեկտեմբեր 17, 2014թ. 01:51

Այնուհետև ադրբեջանցի հրեա հեղինակը մեղադրում է հայերին «մշակութային բռնության» համար՝ վկայակոչելով հակասեմական գրքերի և հեռուստատեսային ծրագրերի գոյությունը: Սակայն նա դժկամությամբ ընդունում է, որ «նման ցավալի դեպքեր» տեղի են ունենում «շատ երկրներում»: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է նա առանձնացնում Հայաստանը: Հնարավոր է, որ նա հետին մտքեր ունի: