Թուրքիա

Նոյեմբեր 13, 2014թ. 23:04

Այս խնդիրն ունի ոչ միայն հոգեւոր-բարոյական, այլեւ ազգային-քաղաքական խոր իմաստ ու նշանակություն, որովհետեւ միավորում է հավատի համար նահատակվածների հանդեպ ավանդական-քրիստոնեական պաշտամունքի ու ակնածանքի եւ սեփական ազգային ինքնության պահպանման իմաստի արժեքային գնահատականը։


Նոյեմբեր 12, 2014թ. 22:03

Չնայած և հանրապետականները, և դեմոկրատները ավանդաբար աջակցում են հայ-ամերիկյան հարցերին, սակայն որոշ մութ ամպեր են կուտակվել հայկական լոբբիստական ջանքերի վրա Վաշինգտոնում՝ նոր Կոնգրեսում տեղ գտած խոշոր փոփոխությունների պատճառով, որը կգործի 2015 թվականի հունվարից՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի վճռական տարվա ընթացքում:


Նոյեմբեր 12, 2014թ. 00:49

Թուրքիայից դուրս մղվելիք քարոզչաքաղաքական պատերազմի ուժերի գնահատումը անգիր օրենք է: «Ազերնյուզը» պարզաբանում է, որ ադրբեջանական սփյուռքի համակարգող կենտրոնների գործառույթների մաս է կազմում Հայոց ցեղասպանության ժխտումը: Այս գործառույթը բացառված չէ, որ նախագծվել է Անկարա-Բաքու միացյալ քարոզչամեքենայի կողմից:


Նոյեմբեր 12, 2014թ. 00:45

«Շատ են այն մասնագետները, որ փաստում են, թե մենք ունենք իրավական լուրջ հիմքեր դիմելու միջազգային դատարան: 100-րդ տարելիցի նախաշեմին վերջապես մեր մեջքը սկսել ենք ուղղել, աշխարհին պետք է ցույց տանք այն իրավական հիմքերը, որոնցով մենք կարող ենք հասնել հաջողության: Ցեղասպանվածի բարդույթից չենք ազատվի, կմնանք զրկվածի, զարկվածի կարգավիճակում, եթե չլինի հատուցում, եթե մեր հայրենիքը չվերադարձնենք»,- նշեց Աշոտ Մելքոնյանը:


Նոյեմբեր 7, 2014թ. 23:45

… իսկ թուրքական արխիվները բացելու կարիք չկա, որովհետև այդ արխիվներում, իմ խորին համոզմամբ, այլևս ոչինչ չի մնացել: Մենք տվյալներ ունենք, որ թուրքերն առնվազն երեք անգամ մաքրազերծել են այդ արխիվները, այսինքն, հանվել է ամբողջ նյութը


Նոյեմբեր 6, 2014թ. 00:06

Միայն վերջին օրերի ընթացքում Թուրքիայից ստացվող լրահոսը բավական է պատկերացնելու քաղաքական տեխնոլոգիաների այն ճոխ «բազմազանությունը», որ փորձարկվում է այդ երկրի կողմից 2015-ի ապրիլի 24-ին ընդառաջ։ Դրանց ընդհանուր ուղղվածությունը ակնհայտ դարձավ նախագահ Ռ.Էրդողանի փարիզյան վերջին այցի ընթացքում արված հայտարարություններից ու մեսիջներից։ Թուրքիան ցանկանում է, որ ֆրանսիական կողմը 2015-ին ընդառաջ «չմիջամտելու» կեցվածք որդեգրի, որովհետեւ զգուշանում է Հայոց […]


Նոյեմբեր 5, 2014թ. 23:07

Շիա Իրանի և սուննի Հորդանանի կողմից չորս հայ ղեկավարների նկատմամբ ցուցաբերած բացառիկ ջերմ ընդունելությունը արտացոլում է այս իսլամական երկրների սերտ հարաբերությունները քրիստոնյա հայ ժողովրդի հետ և դժգոհությունը՝ կապված Թուրքիայի կառավարության վարած արմատական իսլամիստական քաղաքականության հետ:


Նոյեմբեր 2, 2014թ. 23:15

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի նշանակման լուրը բնականաբար պիտի գրավեր բազմակողմանի ուշադրություն: Առաջին հայացքից թվում է, որ «Ակոսի» նախկին խմբագրի նշանակումը կապված է հայկական կողմին ուղղված ծրագրերի հետ. ավելի մասնակի` Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ առնչված Անկարայի որդեգրած գործողությունների շարքի կարեւոր օղակի հանգամանք ունի այս քայլը:


Հոկտեմբեր 31, 2014թ. 00:26

Մեզանում միտումնավոր շրջանառվում է այն թյուր կարծիքը, թե թուրք հասարակությունն իր անցյալի մասին ոչինչ չգիտի, նրա մոտ “ինֆորմացիայի սով” է, և եթե հայերս կարողանանք լուսավորել “բանից անտեղյակ” թուրքերին, ապա ամեն ինչ այլ ընթացք կունենա: Մտահոգիչն այն է, որ այս պարզամիտ ընկալումը մեզանում ոմանց դուր է եկել, քանզի թուրքերին ՙլուսավորելու՚ գործին լծվելը, պարզվում է, մեծ փողեր աշխատելու հնարավարություն է:


Հոկտեմբեր 31, 2014թ. 00:15

Անգլերենով և թուրքերենով գրված այս նոր արձանագրությամբ Սուրբ Խաչ եկեղեցին հստակորեն նշված է որպես հայկական եկեղեցի: Սակայն, դեռևս մի խնդիր կա: Թեև եկեղեցու անունը անգլերենով ճիշտ է գրված՝ Աղթամար, սակայն թուրքերենով այն ներկայացված է թուրքացված անունով՝ Աքդամար: