Օրերս Երևանում փակ ցուցադրությամբ ներկայացվեց գերմանաբնակ հայտնի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի ՙՍպի՚ ֆիլմը, որը անդրադարձ է Հայոց ցեղասպանության թեմային: Կինոդրամայի նկարահանումները սկսվել են 2013 թ. մարտին և իրականացվել են Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում, Մալթայում: Պոդյուսերների թվում են հայազգի Ռուբեն Դիշդիշյանը և Արամ Մովսեսյանը: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են նաև հայազգի դերասաններ, Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, ֆրանսիաբնակ Արևիկ […]
Թուրքիա

Թուրքական արխիվների կողմից վերջերս հրապարակած փաստաթղթերը Թալեաթ փաշայի անձնական թղթերի հետ միասին ապացուցում են, որ նա իսկապես Հայոց ցեղասպանության «ճարտարապետն» էր: Ըստ արձանագրույթունների՝ նա էր հրամայել իրականացնել 1915-16թթ. Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումը ու ուշադիր հետևել է նրանց իրականացմանը: Թալեաթին զեկուցում էին տեղահանման տարբեր փուլերի, ինչպես նաև հատուկ վերաբերմունքի արժանացածների ճակատագրերի մասին, գրում է Հորիզոն շաբաթաթերթը: […]
Հունվարի 31-ին Կալիֆորնիայի Նորթրիջ համալսարանի հայագիտության ամբիոնը Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով է անցկացրել, որի հիմնական մասնակիցներն էին ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնցից շատերի բարեկամները վերապրել էին ցեղասպանությունը: «Հայոց ցեղասպանություն. Հաշվետվություն և պատասխանատվություն» գիտաժողովին ելույթ ունեցան բազմաթիվ բանախոսներ, որոնք ներկայացրին Հայոց ցեղսպանության տարիներին տեղի ունացած իրադարձությունների մասին իրենց գիտական աշխատաքները: Հիմնական 4 ուղղություններն էին լեզուն, ցեղասպանության կրթությունը, […]

Իր ֆեյսբուքյան էջում մտահոգիչ կանխատեսմամբ է հանդես գալիս գերմանաբնակ Արամ Մկրտչյանը: Ներկայացնում ենք ստորև. :

Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության համազգային հռչակագիրը 100-րդ տարելիցին ընդառաջ փաստաթուղթ է, ուղերձ՝ համայն մարդկությանը և կարևոր խոսք է մարդկության պատմության մեջ: Եվ այն պարունակում է բոլոր դրույթները, որոնք ապագայում ևս շարունակելու են լինել ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության միջազգային քաղաքական օրակարգում։

Հունվարի 29-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը» լայն արձագանք է ստացել ոչ միայն մեր երկրի ներքաղաքական կյանքում, այլեւ Սփյուռքի գաղթօջախներում։ Միանգամից նշենք, որ սա համապետական ու համազգային տարողությամբ ընդունված այն եզակի փաստաթղթերից է, որը մեզանում որեւէ լուրջ եւ «ճակատային» […]
Սրբադասման հռչակումը տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին՝ ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Բաց խորանի ներքո Վեհափառ հայրապետ Գարեգին Երկրորդը կաթողիկոսական կոնդակով կհռչակի Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը համոզված է, որ այդ օրը արարողակարգին ժողովուրդը ներկա կգտնվի՝ «խոկումով, աղոթքով, վեհությամբ և հպարտությամբ»․ – «Նախ, […]

Նախօրեին սոցցանցերում շրջանառվեց տեղեկատվություն այն մասին, թե որոշելով «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման մեկնարկն ազդարարել Արցախում իր սցենարի իրականացման համար դրսից ռեսուրս է ներգրավել: Իսկ ավելի ուշ տեղեկատվություն տարածվեց, թե Հայաստանում ու Արցախում հեղաշրջում իրականացնելու սցենարին օժանդակելու նպատակով Հայաստան են ժամանալ կոչվող փարիզյան կառույցի անդամները՝ տարբեր երկրներից:

Հարց.– Պարոն Քոչարյան, թուրքական կողմը անընդունելի է որակել Հայաստանի արձագանքը՝ Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձին նվիրված միջոցառումներին ՀՀ Նախագահին ուղղված հրավերին։ Ինչպե՞ս եք դա գնահատում։ Շավարշ Քոչարյան. Պարզվում է, թուրքական դիվանագիտության համար ընդունելի է ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու՝ Թուրքիայի Նախագահին ուղղված ՀՀ Նախագահի հրավերին չպատասխանելով՝ հենց այդ օրը տեղափոխել […]

Հայոց ցեղասպանության հռչակագիրը մի կարևոր հանգրվան է հայոց ցեղասպանության շուրջ հայության այս հարյուրամյա դեգերումների, գիտական նվաճումների, քաղաքական ձեռքբերումների, նաև` ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում: Tert.am-ի հետ զրույցում խոսելով Հայոց ցեղասպանության հռչակագրի մասին` նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ շարունակելով, թե հռչակագրում, ըստ էության, տեսական դրույթներ են ընդգրկված ինչպես անցյալի վերաբերյալ, այսինքն՝ մեր ձեռքերումների և քաղաքակիրթ աշխարհի […]





