Ինչպես հայտնում է The Washington Post-ը, Իրանի ընդդիմության ղեկավար Միր Հուսեյն Մուսավին հուլիսի 26-ին նախազգուշական հայտարարություն է հնչեցրել: Այն ուղղված է եղել երկրի քաղաքական առաջնորդներին: Ընդդիմության առաջնորդը սպառնացել է, թե Իրանի ներկայիս իշխանությունները կարող են արժանանալ գահընկեց արված Շահի ճակատագրին, եթե շարունակեն իրենց ձեռքում կենտրոնացնել երկրի իշխանությունը: ArmAr.am
Իրան
Եվրոպական Միությունն ավելի է ինտենսիվացրել Իրանի մեկուսացումը` ընդունելով մինչ օրս սահմանված ամենախիստ տնտեսական պատժամիջոցները Իրանի կառավարության նկատմամբ:
Իրանը Թուրքիա գազ արտահանելու համար նոր խողովակաշարի կառուցման վերաբերյալ 1.3 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել: Այդ մասին գրում է The Epoch Times-ը: Այդ պայմանագրով մեկնարկել են նոր խողովակաշարի կառուցման աշխատանքները, որն ունենալու է 2.1 մլրդ խմ տարողունակություն: ArmAr.am
Իրանի նկատմամբ ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցների նոր փաթեթը, որին փորձագետները տվել են «աննախադեպ» որակավորումը, հուլիսի 26-ին պետք է հաստատվի Եվրոմիության 27 անդամ երկրների ԱԳ նախարարների հատուկ նստաշրջանի ժամանակ: Այս մասին հայտնում է Российская газета-ն: Փաստաթուղթն արդեն իսկ հավանության է արժանացել այդ բոլոր երկրների ներկայացուցիչների կողմից: Ընդունման դեպքում պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու հաջորդ իսկ օրվանից: […]
Իրանի դեն հնարավոր պատերազմի սկսումը «ներկայումս ամենավատ տարբերակը չէ»: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության նախկին տնօրեն Մայքլ Հեյդենը, CNN-ին տված հարցազրույցում: Հեյդենի խոսքով, նույնիսկ եթե Իրանը շատ կիպ մոտենա միջուկային զենքի ստեղծմանը, դա ծայրահեղ բացասական հետևանք կունենա աշխարհում, կսրվեն իրավիճակները: Նա հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը գնալով ավելի հավանական է դառնում:
Եվրոպական Միությունը ցանկանում է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ վերջինիս միջուկային ծրագրին դիմակայելու համար: Այս մասին տեղեկացնում է The New York Times –ը: Նոր պատժամիջոցների փաթեթը կարող է ներառել նաեւ նավթի եւ գազի ոլորտում ներդրումների կատարման արգելում եւ նավագնացության ու ֆինանսական գործարքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների խստացում: Պատժամիջոցների այս նոր նախագծի ընդունման հարցը ԵՄ բարձրաստիճան […]
«Պետք է աջակցել Իրանի ընդդիմությանը, այն, ի տարբերություն Ահմադինեժադի, ավելի հակված է դեպի Արեւմուտք»:
Ժնևում` Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի խորհրդարանի ղեկավարը փաստեց, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաեւ ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների համագործակցությունը: Այս համատեքստում կարեւորվեց 2009 թ. սեպտեմբերին Իրան կատարած ԱԺ նախագահի այցի ընթացքում ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը: Հովիկ […]
Իրանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն, Իրանի ոստիկանության ղեկավարի տեղակալ Ահմադ Ռեզա Ռադանը հայտարարել է, որ Զահեդան քաղաքի մսկիթում տեղի ունեցած երկու պայթյունների կազմակերպման մեղադրանքով ձերբակալվել է 40 մարդ: կատարված միջադեպը խլել են 27 մարդու կյանք: Իրանի ոստիկանության ղեկավարը միաժամանակ ասել է, որ այդ գործողության մեջ ինքը մեղադրում է օտարերկրացիների, որոնք փորձում են անկայունացնել Իրանի ներքին […]
Հուլիսի 18-ին Իրանի խորհրդարանականներն օրինագիծ են ընդունել, որով լիազորում են Թեհրանին շարունակել ուրանի հարստացումը մինչեւ 20%, անտեսելով արեւմուտքի` այդ աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ խստացող ճնշումը: «Դիմագրավում ամերիկյան եւ բրիտանական խարդավանքներին միջուկային ձեռքբերումները պաշտպանելու համար» անվանմամբ օրինագծում նշված է, որ Իրանը նույնպես «պատասխան քայլեր» է ձեռնարկում իր նավերի հետախուզման եւ միջազգային օդանավակայաններում իրանական ինքնաթիռներին վառելիք տրամադրել մերժելու […]




