Իրանի ատոմային էներգետիկ կազմակերպության տնօրեն Ֆրեյդուն Աբբասին հայտարարել է, որ Իրանը չի դադարեցնի մինչև 20% հարստացված ուրանի արտադրությունը: Աբբասին նշել է, որ առաջիկա տարիների ընթացքում Իրանը պատրաստվում է երկրի տարբեր հատվածներում կառուցել 4-5 նոր ռեակտոր: «20% հարստացված ուրանի արտադրության քանակը ավելանալու է առաջիկայում, և Իսլամական Հանրապետությունը ոչ ոքի թույլտվության կարիքը չունի դրա համար»,- ասել է […]
Իրան
Բահրեյնում սաուդյան զորքեր մուտք գործելու և ցուցարարների սպանությունների հետևանքով Իրանը հետ է կանչել Մանամայում գտնվող իր դեսպանին: ArmAr.am
Իրանի ԱԳ նախարարություն են կանչվել Իրանում ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի և Սաուդյան Արաբիայի դեսպաններին` կապված Բահրեյն ռազմական միջամտություն իրականացնելու հետ: Իրանը իր բողոքն է հայտնել կապված ԱՄՆ-ի «անօրինական» գործողությունների և ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսի «անհիմն» հայտարարությունների հետ: Սաուդյան Արաբիայի դեսպանի հետ զրույցի ժամանակ Իրանի ԱԳՆ Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի հարցերով վարչության պետ Հոսեյն […]
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին մայիս ամսին կժամանի Ադրբեջան: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանը: Այցը կկայանա իբրև պատասխան Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի` Իրան կատարած այցին: Բաքվից զատ, Լարիջանին պատրաստվում է այցելել նաև Գանձակ (Գյանջա):
Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մոալլեմը այսօր կժամանի Թեհրան: Համաձայն դիվանագիտական աղբյուրների` Սիրիայի արտգործնախարարը մեկօրյա այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու իրանական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև ԻրանիԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհիի հետ: ArmAr.am
Երեքշաբթի օրը իսրայելական զինվորականների կողմից բռնագրավված մեծ քանակությամբ զենքը իրանական ծագում ունի և նախատեսված է եղել Գազայի հատվածի համար: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Զենքի աղբյուրը Իրանն է, որը ձգտում է զինել Գազայի հատվածը»,- ասել է նա: Բռնագրավված զենքի տեսակների և քանակության մասին չի տեղեկացվում: ArmAr.am
Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին հեռախոսազրույցի ընթացքում ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ քննարկել է Բահրեյնում տիրող իրավիճակը: Մասնավորապես, Սալեհին խնդրել է Պան Գի Մունին միջամտել տեղի ունեցող դեպքերին և պաշտպանել Բահրեյնի ժողովրդի օրինական պահանջները:
Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնախումբը դեմ է արտահայտվել Հորդանանի թագավորի` Թեհրան ծրագրվող այցին: «Հորդանանի թագավոր Մալիք Աբդուլլահի այցը և հրավերը այս պահին և առկա պայմաններում դեմ է մեր ազգային շահերին»,- հայտարարել է հանձնախմբի ղեկավար Ալաեդդին Բորուժերդին,- «Ազգային անվտանգության հանձնախմբի անդամների կարծիքը այցի վերաբերյալ բացասական է, և մեջլիսի մեծամասնությունը ևս նման կարծիքի է»:
«Պատժամիջոցները երկարաձգվում են այն պատճառով, որ Իրանի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են արտասովոր և բացառիկ սպառնալիք…
Հայտնի են դարձել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի` Իրան կատարվելիք այցի ժամկետները: Այն տեղի կունենա մարտի 7-ին` հայտնում է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Իսկանդերին: Նախատեսված են հանդիպումներ Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհիի, նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մամեդյարովը նաև կմասնակցի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին: ArmAr.am




