ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունները, որոնք հնչում են Երևանից, Հայաստանի ղեկավարության ինքնիշխան ընտրությունն է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի տարեկան 20-րդ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: «Եթե, ինչպես Հայաստանի որոշ ղեկավարներ են հայտարարել, իրենք, հիասթափվելով Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից, սեփական անվտանգության ամրապնդման միջոցներ […]
Ռուսաստան


ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել: Հայտարարությունում ասվում է. «Տևական ժամանակ է՝ Ռուսաստանի ու Հայաստանի իշխանությունների միջև փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ են հնչեցվում: Սա աննախադեպ իրավիճակ է, որը չի եղել մեր համատեղ պատմության ընթացքում: ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն իր գործունեության ողջ ընթացքում մշտապես հանդես է եկել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խորացնելու, զարգացնելու օգտին: Դրանով է […]

Արցախի մասին նորմալ, ոչ էմոցիանալ վերլուծություն գրելը բարդացել է: Ինչ վտանգավոր կանխատեսում ունեի ու երազում էի սխալ դուրս գալ, եղավ: Հիմա էլ ակնհայտ, բոլորի աչքի տեղի է ունենում տանջված, քայքայված, հայրենիք կորցրած հայերի տեղահանման ու էթնիկ զտման գործընթացը: Բայց քանի որ ոչ մեկին՝ ոչ ՀՀ–ին, ոչ ՌԴ–ին, ոչ էլ Արևմուտքին ձեռնտու չի ասել, որ եղավ […]

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի սեպտեմբերի 24-ի ուղերձը պարունակում է «անընդունելի հարձակումներ Ռուսաստանի դեմ և չի կարող այլ բան չառաջացնել, բացի մերժումից»։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Փորձ է արվում ազատվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Նիկոլ Փաշինյանի […]

Քաղաքագետ, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «Հայաստանի տրանսպորտային ու էներգատրանսպորտային շրջափակումը շարունակում է Բաքվի համար գերխնդիր հանդիսանալ: Այդպես է լինելու նաև «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո: Նույնիսկ ավելի մեծ ծավալներով ու «անակոնդայի» մեթոդի ամենալայն կիրառմամբ: Օրերս Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը փաստացիոներն հերքեց ՌԴ էներգետիկայի նախարար Շուլգինովի հայտարարությունն այն մասին, որ կողմերը աշխատում են Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ […]

Ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը, անդրադառնալով վերջին օրերին Արցախում ծավալված դրամատիկ իրադարձություններին, այն որակել է՝ որպես կապիտուլյացիա։ «Լեռնային Ղարաբաղ. պատմության ավա՞րտ, թե՞ նոր գլուխ» վերտառությամբ մեկնաբանությունում Մարկեդոնովն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին, Երևանի արձագանքին, ձեռք բերված համաձայնություններին, ինչպես նաև կայանալիք հանդիպմանը Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների միջև։ Նա նաև գրել է, որ ակնհայտ են ադրբեջանա-թուրքական […]

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը կկարողանան տեղափոխել խաղաղ հուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպմանը նա նշել է, որ ռուս խաղաղապահների հիմնական բազայում կա ավելի քան 2000 խաղաղ բնակիչ, որոնցից ավելի քան հազարը երեխաներ են։ «Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտության բոլոր կողմերի և […]

Ադրբեջանն իր հերթական ցեղասպանական գործողություններով «подставка» արեց նաև Ռուսաստանին: Ըստ պաշտոնական Բաքվի հայտարարության, ստացվում է, որ իբրև ՌԴ-ն նախապես տեղյակ է եղել և «լուռ համաձայնություն է տվել» իր խաղաղապահների պատասխանատվության գոտում ռազմական գործողությունների համար: Այն ինչ տեղի է ունենում այս պահին Արցախում, ոչ միայն ՀՀ կապիտուլյանտ իշխանությունների դավադիր և տգետ քաղաքականության հետևանք է, այլ նաև […]

Մեր շահը թելադրում է մաքսիմալ անխոցելի ու պաշտպանված պահել Սյունիքը արտաքին միջամտություններից: Պատահական չի, որ դեռ մեկ դար առաջ Նժդեհն ու նրա համախոհները գիտակցում էին Սյունիքի նշանակությունը հենց Հայաստանի՝ որպես պետության գոյության համար»։

Մենք առաջարկել ենք քառակողմ հանդիպում անցկացնել, անգամ քառակողմ հանդիպում Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ իմ եւ Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի մասնակցությամբ:




