Այսօր՝ մարտի 1-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել էր կենտրոնական հոսպիտալ: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի էջում գրել է, թե նախարարին ուղեկցում էին ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը, ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կ.Խաչատրյանը: Նախարարը անձամբ հանդիպել է մի քանի հիվանդների հետ, զրուցել նրանց հետ, մանրամասն տեղեկացել նրանց բուժման գործընթացի մասին: Հոսպիտալի պետը զեկուցել […]
Society

Օրերս կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել “Շրջանառության հարկի մասին” օրենքի վերափոխված տարբերակը, որում վերանայվել են տնտեսավարողների դժգոհությունն առաջացրած դրույթները: Այդ թեմայով զրուցում ենք “Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միություն” հասարակական կազմակերպության նախագահ ՍՏԵՓԱՆ ԱՍԼԱՆՅԱՆԻ հետ:

Մետրոպոլիտենի ՙԵրիտասարդական՚ կայարանի ստորգետնյա անցումը հունիսից նորից կսկսի կատարել իր գործառույթները, բայց արդեն վերափոխված տեսքով և բացի հետիոտնի համար նախատեսված անցումից այն մարդկանց համար կծառայի նաև որպես առևտրի ու ժամանցի համալիր: Նախագծով նախատեսված է, որ ստորգետնյա այդ հատվածում գործելու են բրենդային և ոչ բրենդային փոքր խանութներ, սննդի կետեր, սրճարաններ՝ շատրվաններով շրջապատված: Ստորգետնյա այդ անցումի զգալի […]

Հայաստանում վերականգնվող էներգետիկայի մասին խոսելիս բոլորը պատկերացնում են միայն փոքր հէկ-երը՝ այն էլ դրանց վատ հետևանքներով: Այնինչ այսօր ավելի ու ավելի բարձրաձայն է խոսվում այն մասին, թե մեր երկրում արևային էներգիայի կիրառման մեծ պոտենցիալ կա, բայց կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում կամ վերականգնվող էներգետիկայի տեխնոլոգիաները և սարքավորումները շատ թանկ են և մեզ համար կիրառելի չեն:

Մինչև այսօր այն թյուր կարծիքն է իշխում, թե Երևանում մետրո կառուցել թույլատրվեց միայն այն պատճառով, որ երկրի ղեկավարությունը Կենտրոնին ներկայացրած փաստաթղթերում կեղծել էր քաղաքի բնակչության թիվը` 800 հազարի փոխարեն գրելով 1 միլիոն: Իրականում երևանյան մետրոն կառուցելու հիմնավորումը դա չի եղել:

Այս օրերին պետական սահմանին լարվածությունը որոշ չափով թուլացել է: Իհարկե չի կարելի ասել, թե անդորր է, բայց փաստ է նաև, որ չկան իրար հաջորդող դիվերսիաներ՝ այն, ինչի ականատեսը եղանք հունվարին: Եթե ընդունելու լինենք այն տեսակետը, թե հունվարյան լարվածության պատճառներից մեկը Բաքվի ցանկությունն էր ռևանշի դիմել անցյալ տարվա օգոստոսյան ջարդի դիմաց, ապա փաստ է, որ ռևանշը ձախողվեց՝ վերածվելով նոր ջարդի: […]

Երեկ ՙԳրանդ հոլդինգ՚ ընկերության սեփականատերեր ՄԻՔԱՅԵԼ և ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐՆ ընկերության տարեկան հաշվետու ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ ներկայացրեցին ընկերության ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները: ՙԳրանդ հոլդինգի՚ հիմնադիր, լուսահոգի Հրանտ Վարդանյանն անցած տարվա իր վերջին ասուլիսի ժամանակ ցանկություն էր հայտնել, որ 2014թ. տարեկան հաշվետու ասուլիսն իր որդիներն անեն, և այդ ասուլիսը Կարեն Վարդանյանի ներկայացմամբ նաև տուրք էր […]

Հարկեր պետք է վճարեն բոլորը: Էական չէ, թե իշխող կուսակցության շարքերում ես տեղավորված, թե ընդդիմադիր բուտաֆորիա էս ստեղծել ու քաղաքական շանտաժով ցանկանում ես բիզնեսդ բարգավաճեցնել… Հիմա, երբ ծաղիկները մի կողմից սպարապետի անունն են հոլովում, մյուս կողմից օլիգարխի չվճարած հարկերն են ուզում ատամներով պահել, հիշեցի մի հարցազրույցում Վազգեն Սարգսյանի եղբայր Արմենի պատմած այս դրվագը: Կհիշեմ…. մի […]

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանի՝ 2015թ. փետրվարի 10-ի միջնորդությունը: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ բջջային օպերատորներից ստացվել են Վալերի Պերմյակովի կողմից մինչև դեպքն օգտագործված հնարավոր բջջային հեռախոսահամարի, Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից […]

Այն բանից հետո, երբ արժութային դաշտում ստեղծվեց անկայունություն, բանկերը դուրս եկան վարկային շուկայից։ Վերջին երկու ամիսներին արժութային շուկան արտաքուստ կայունացել է, բայց բանկերը չեն շտապում վերադառնալ։ Թե որքան կշարունակվի այդ վիճակը, հայտնի չէ։ Մի բան պարզ է, որ նման վիճակը չի կարող երկար պահպանվել, որովհետեւ այն ի վերջո հարվածում է ոչ միայն տնտեսությանը, որը զրկված […]





