Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրիի Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած դաժան սպանության գործով հիմնական կասկածյալ Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է: Ռուս սահմանապահներին հաջողվել է հայտնաբերել նրան Բայանդուր և Երազգավորս գյուղերի մոտակայքում, որոնք հայ-թուրքական սահմանին մոտ գտնվող գյուղեր են։ Ենթադրվում է, որ ռուս զինվորը Արփաչայ գետի կողմից ցանկացել է կտրել սահմանային փշալարերն ու անցնել Թուրքիա։ […]
Society


Ընդդմության դաշտում առանձնանում են երկու թևեր. մի կողմում, ամեն ինչ՝ անգամ լավը, քննադատողներն են, ցեխ շպրտողները, որոնց նպատակը իշխանության գալն է և ուրիշ ոչինչ: Մյուս կողմում, երկրի շահը առաջնային համարող ուժերն են, որոնք, ընդդիմադիր լինելով հանդերձ պատրաստ են նկատել կատարվող դրական քայլերը…

Անցնող տարում բանակը բազմից հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց: Սահմանին իրավիճակը լարված էր, ու բանակից ակնկալվում էր կտրրուկ, ինչպես հիմա ընդունված է ասել, համարժեք պատասխան: Այդ պատասխանը բանակը տվեց: Բոլորի, անգամ ամենաթերահավատների համար պարզ դարձավ, որ բանակը պատրաստ է լրջագույն մարտական առաջադրանքներ կատարել:

Եկեք այլ տեղերում մեղավորներ չփնտրենք, պատժի կիրառումը պետք է սկսել հենց ազգային բանկից, որի անփույթ, իրողությունների հանդեպ ոչ տնտեսագիտական վերաբերմունքը, խորը վերլուծությունների բացակայությունն էլ պատճառ դարձավ քաոսի առաջին ալիքների իհայտ գալու: Սպեկուլյանտներին թող որոնեն նաև բանկերում, որոնց ատամներով պաշտպանում է ԿԲ-ն:

Հին է սրա պատմութիւնը: Նա երէկ չէ ծնւել եւ վաղը չպիտի մեռնի: Խօսել սրա մասին կը նշանակէ պատմել մեր ցեղի պատմութեան ամենատխուր էջերը:
Դա զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու, որի մասին հայոց պատմութիւնն ասում է զայրոյթով՝ «Շապուհի զօրքերը կ՚առաջնորդէին հայանուն դաւաճանները՝ ծանօթ Հայաստանի դիրքերին ու դրութեան»:

Թերեւս միայն համընդհանուր հոգեթերապիայի միջոցով է հնարավոր մեր հասարակությանը սթափեցնել ու հասկացնել, որ իր երջանկությունը, այսպես կոչված, թասիբը ամենեւին էլ ամանորյա սեղանի մեջ չէ:

Բայց երբ մեր հարևանը իր դիվերսիոն գործողություններով խախտում է այն, ապա դրան, այո, պետք է տալ արժանի պատասխան: Ի դեպ, մեր գործողություններից նրանց ռազմատենչ “եռանդը” մարում է:

ՀՅԴ խմբակցությունը, ճիշտ պահին՝ ԵՏՄ պայմանագրի վավերացման այս փուլում, հրապարակ հանեց մի փաստաթուղթ, որը ընդունվել է Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, խոսքս՝ 1993-ին կնքված և 1994-ին վավերացված <Տնտեսական միություն տեղծելու մասին> միջազգային պայմանագրին է վերաբերվում: Սրա շրջանառումը նկատելիորեն շփոթեցրել է նախկիններին, քանզի 94-ին ստորագրվել է մի փաստաթուղթ , որը տնտեսական ինքնության կորստի առումով շատ ավելի վտանգավոր է, քան այսօր առաջարկվող ԵՏՄ պայմանագիրը: Ի դեպ, այն անգամ համարվեց ԵՏՄ պայմանագրի նախատիպը՝ առավել կոշտ տարբերակով:

Անցած շաբաթ գրանցվեց մանկապարտեզում երեխաների համատարած թունավորման հերթական դեպքը: Այս անգամ Եղվարդի թիվ մեկ մանկապարտեզից 3-6 տարեկան տասնյակ երեխաներ աղիքային սուր հիվանդություն ախտորոշմամբ տեղափոխվեցին հիվանդանոց:

Խորհրդարանում մատների վրա կարելի է հաշվել այն պատգամավորներին, որոնք դեմ են ԵՏՄ անդամակցմանը: Հատուկենտ դժգոհողները նախ նշում էին, թե անդամակցման կողմնակիցները խոսում են ԵՏՄ պայմանագրի կառուցվածքից, մինչդեռ՝ ոչ մի խոսք բովանդակությունից: Այսպիսի «մեղադրանքները» անընդունելի ու վտանգավոր են համարում այն մասնագետները, որոնք մեկ տարի շարունակ ներկայացնում են ԵՏՄ անդամակցման օգուտն ու վնասը:




