Regions

Հունվար 27, 2015թ. 22:57

<ՀՀ պաշտպանության նախարարությունը և ընդհանրապես զինված ուժերը իրենց առաջ դրված խնդիրը՝ պետության պաշտպանությունը իրականացնում են բավականին բարդ՝ միջազգային ու տարածաշրջանային զարգացումների  պայմաններում, որոնք իրենց ազդեցություն են ունենում իրականացվող պաշտպանական քաղաքականության վրա: Դա մեզանից պահանջում է իրավիճակի ճշգրիտ գնահատում,  ճկունություն, նախաձեռնողականություն, նոր մոտեցումների որդեգրում>,- երեկ  տեղի ունեցած ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ […]


Հունվար 21, 2015թ. 17:07

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի հետ կապված ուղերձը թուրքական դիվանագիտության նոր երաժշտություն է, գրված հին խոսքերի վրա: Այս համոզմունքս ոչ թե նրա համար է, որ այլևս չեմ վստահում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված պաշտոնական Թուրքիայի դատարկ կոչերին, այլ նրա համար, որ բոլոր ժամանակների Թուրքիայի համար շարունակվում է առաջնային մնալ Հայոց Ցեղասպանության ժխտողականության, […]


Դեկտեմբեր 11, 2014թ. 00:17

” Կներեք, ի՞նչ է նշանակում անկախության կորուստ, անկախությունը փաստաթուղթ չէ, այն պետականաստեղծ գործընթաց է: Այսինքն, երկրի անկախություն ասելով՝ ես հասկանում եմ ունենալ զարգացած տնտեսություն, ռազմական անվտանգություն: Ահա այս հարթության մեջ նրանք պետք է դիտարկեին ԵՏՄ փաստաթուղթը”


Դեկտեմբեր 9, 2014թ. 10:16

Ռուսաստանի նախագահ Պուտինի այցը Թուրքիա համարվեց պատմական իրադարձություն. Ռուսաստանը, հրաժարվելով Հարավային հոսքի ծրագրից հսկայական ներդրումներ կկատարի Թուրքիայի էներգետիկ ոլորտում: Այսպիսով, տարածաշրջանային նոր իրողության սկիզբ է դրվում հանձին Ռուսաստան-Թուրքիա տնտեսական մերձեցման:


Նոյեմբեր 26, 2014թ. 01:06

Ո՞րն է ադրբեջանահայության տեղը 1988-ին սկսված մեր ազգային շարժման մեջ: Ո՞րն է նրա դերը տարածաշրջանային գործընթացներում և մեր գոյապահպանության հեռանկարում: Ի՞նչ դերակատարություն ունի մեր ժողովրդի այդ հատվածը ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդի փուլում: Հնարավո՞ր է արդյոք հասնել հակամարտության արդարացի կարգավորման՝ չտալով նրա հիմնական զոհի անունը:


Նոյեմբեր 19, 2014թ. 11:39

Համայն հայության վրդովմունքը որոշ չափով փարատվեց, երբ Հայաստանի և Արցախի ղեկավարները հայտնեցին իրենց լուրջ մտադրությունը՝ պատասխանել ադրբեջանական վերջին հարվածին զանգվածային և անհամաչափ հարձակմամբ:


Նոյեմբեր 18, 2014թ. 21:58

Երբ Հայաստանը պատրաստվում էր ԵՄ հետ ասոցացման գործընթացին, տեղական արևմտամետները ցինիկաբար ոչ մի խոսք չէին ասում ԵՄ հետ ինտեգրման վտանգների մասին: Կնշանակի ազնից չեն…


Նոյեմբեր 13, 2014թ. 11:33

«2014-ի ընթացքում ադրբեջանական ու ղարաբաղյան զորքերի շփման գծում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին գրեթե միշտ զինված միջադեպեր են եղել: Միայն ամառվա երեք ամիսների ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է մոտ 1500 անգամ: Դրանով հանդերձ` կրակ էր բացվել նաև բնակելի տարածքների ու խաղաղ բնակչության ուղղությամբ: Գրանցվել էին հետախուզադիվերսիոն խմբերի` շփման գիծը հատելու փաստեր, որոնք ուղեկցվել էին բռնությամբ ու խաղաղ բնակիչների մահվամբ: Այսօր մենք ականատեսն ենք դարձել հրադադարի պայմանագրի նոր խախտման: Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է»,- նշված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության մեջ:


Նոյեմբեր 10, 2014թ. 19:56

Բայց դե, էլ ի՞նչ միջազգային հարթակ, եթե ադրբեջանական պատվիրակությունն իր հերթական որոգայթները չլարի ու չսկսի իր հակահայկական գրոհները: Ինչին, ի դեպ, ոչ միայն մերոնք, այլև եվրոպացիներն են սկսել վարժվել: ՙԵվրանեսթ՚-ում ևս ադրբեջանցիները անցել են իրենց նախահարձակ գրոհին ու 4-րդ խմբի աշխատանքները վերածել հայ-ադրբեջանական լեզվակռվի:


Հոկտեմբեր 21, 2014թ. 00:18

Ռուս-վրացական հակասությունների նոր թնջուկը ձեւավորվում է այն պայմաններում, երբ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործած Հայաստանը ինտենսիվ խորհրդատվություններ է սկսել իր անմիջական հարեւանի հետ՝ Եվրամիության հետ նրա ունեցած սերտ հարաբերությունները Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ստանձնած պարտավորություններին «սինխրոնացնելու» նպատակով։