Երեկ Մարիան մեզ մոտ էր. շատ մտահոգված իր սպասվող երկվորյակների ապագայով՝ ասում էր, որ աշխարհը պետք է իմանա, թե ինչ է այստեղ կատարվում, մարդիկ պետք է գիտակցեն, որ սա ցեղասպանություն է, իրական ցեղասպանություն… Ասաց՝ ուզում եմ խոսել, ուզում եմ դիմել հայտնի, լսելի մարդկանց, որ խոսեն, իմ փոխարեն խոսեն, իմ ձայնը լինեն, երեխաներիս ձայնը լինեն, որպեսզի […]
ԼՂ Հանրապետություն


ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախին վերաբերող վերջին քննարկումը Հայաստանի գործող վարչախմբի քաղաքական իմպոտենտության բարձրաստիճան արձանագրում էր, և Փաշինյանի՝ կառավարության նիստին հնչեցրած զավեշտալի արձանագրումները միայն ընդգծեցին արտաքին քաղաքականության տոտալ ֆիասկոն: Արցախի շրջափակումից ութ ամիս անց որպես «հաջողություն» արձանագրել խնդրի մասին բարձրաձայնումը, Լաչինի միջանցքի փակ լինելը, հումանիտար աղետի առկայությունը և Արդարադատության միջազգային դատարանի դեռևս դեկտեմբերին կայացրած որոշման չկատարումը, […]

Արցախի նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ, երեկ Արայիկ Հարությունյանը խորհրդարանի իր թիմակիցների հետ վերահաստատել է, որ չի հեռանալու։ Իշխանական պատգամավոր, Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախագահ Արամ Հարությունյանը ասել է.«Նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ, մնացած ամեն ինչը խոսակցույթունների տիրույթում են, կա հստակ որոշում, նման բան չի նախատեսվում»: Ըստ իշխանության ներկայացուցչի` ներքաղաքական պայքարը կանգ չի առնում, […]

Համենայն դեպս, այս ամենի միջից ես ուզում եմ լավատեսության մի հատիկ վերցնել, որի իրականություն դառնալու հնարավորությունը կախված է միայնումիայն Հայաստանի իշխանությունների դիրքից ու գործելակերպից կամ նրանց հրաժարականից։

Ծագած խնդիրների լուծման ուղիները որոշելու համար անչափ կարևոր է բուն խնդրի ճշգրիտ որոշումը: Արցախում ստեղծված իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտականությունները չկատարելու հետևանքն է: Հետևաբար ոչ թե պետք է ընդամենը բարձրաձայնել հումանիտար խնդիրներ և փորձել փնտրել դրանց լուծման ուղիները, այլ պետք է հասնել եռակողմ հայտարարության կատարմանը: Արցախցին չպետք է մտածի դեղը […]

Ուինստոն Չերչիլը․ «Ազգերը, որոնք պատրաստ են կռվելու, նորից վեր են հառնում, բայց նրանք, ովքեր հնազանդորեն հանձնվում են, նրանց վերջը եկել է»»։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստից հետո էլ առայժմ Կոռնիձորի սահմանային հատվածում իրավիճակի փոփոխություն չկա: 23-րդ օրն է՝ Լեռնային Ղարաբաղ մուտքին է սպասում մարդասիրական օգնությամբ 22 բեռնատար: Այս մասին «Լուրեր»-ին ասել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: Արդեն երրորդ տասնօրյակն է սկսվել, ինչ մոտ 400 տոննա հումանիտար օգնությունը բարկ արևի տակ սպասում […]

«Չգիտեմ, երևի սա աննախադեպ է, ի՞նչ կարող ենք անել՝ պայքարել։ Անշուշտ պայքարել, բարձրաձայնել, աշխարհին տեղեկացնել, փորձել աշխարհին հնարավորինս ձայն հանել տալ, գոռալ տալ։ Այդ ամենից զատ, վերջիվերջո, հասկանալ ողբերգության աստիճանը, քանի որ շատերը չեն հասկանում, ու ես չգիտեմ, թե ինչպես չեն հասկանում։ Ինչպե՞ս չեն հասկանում, որ մեր 120 հազար հայրենակից կանգնած են մահվան շեմին, ինչպե՞ս […]

Գլխավոր ավտոշարասյան մեկնարկը կտրվի օգոստոսի վերջին՝ հօգուտ արցախցիների իրականացվող մարդասիրական այս նախաձեռնությանն աջակցող ֆրանսիացի խորհրդարանականների և ՏԻՄ ղեկավարների պատվիրակության առաջնորդությամբ։

249-րդ օրն է, որ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ՝ զրկված հումանիտար աջակցությունից։ Արցախում գրանցվել է սովամահության առաջին դեպքը: Ավելի վաղ երկու մանկահասակ երեխա էր մահացել։ Ինչպես հայտնի է օգոստոսի 16-ին, ՄԱԿ Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ գումարեց, որտեղ քննարկվեց Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված ծանրագույն իրավիճակը։ Արտակարգ նիստ հրավիրելու պահանջով ՄԱԿ […]




