Հարցազրույցներ

Հուլիս 2, 2014թ. 00:35

Եվրոպան ունի բռնապետների հետ հարաբերվելու խնդիր, ու եթե կարողանում է լեզու գտնել իր իսկ ներսում եղած դիկտատորական ռեժիմների հետ, ինչպես Հունգարիայի պարագայում է, ապա նույն Եվրոպայի համար առավել դժվար է լեզու գտնել ԵՄ-ից դուրս գտնվող երկրների բռնապետերի հետ, ինչպիսիք են՝ Ալիևը, Լուկաշենկոն և այլն:


Հունիս 26, 2014թ. 21:43

Բայց Աստանայից հետո, երբ բոլորը ականատես եղանք միության հիմնադիրների մեջ առկա հակասություններին, այսօր ոչ ոք չի կարող երախիքներ տալ, որ այդ տնտեսաքաղաքական միավորումը կարող է երկարաժամկետ ու կայուն ապագա ունենալ:


Հունիս 24, 2014թ. 23:59

Երբ ինչ-որ մեկը մի արտառոց քայլ է անում, ադրբեջանցիներն այդպիսիների հասցեին ասում են՝ «մաշալլա», ու ես հիմա Ալիեւին իր մայրենի լեզվով պիտի ասեմ՝ «մաշալլա»: Նա իր պահվածքով ցույց է տալիս իր երկրի իրական դեմքը: Շատ կարեւոր է, որ Եվրոպան անի համապատասխան հետեւություն, թե ինչպիսի «գործընկերոջ» հետ է առնչվում:


Հունիս 24, 2014թ. 01:02

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցի շուրջ զրուցեցինք քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԻ հետ -Երևան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Լավրովին ուղղված ռուս լրագրողի հարցը, թե ռուս-թուրքական ջերմացող հարաբերությունների ֆոնին ՌԴ-ն կարո՞ղ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, ՌԴ նախարարին հնարավորություն տվեց խոսելու այդ հարաբերություններում Ռուսաստանի շահագրգռվածության մասին՝ շեշտելով, թե դեռ արձանագրությունների ստորագրման փուլից Ռուսաստանն արտահայտել է իր […]


Հունիս 17, 2014թ. 23:57

Հունիս 14-ին Հայաստան հասավ ուրախալի լուրը. սիրիական բանակի առաջապահ ստորաբաժանումները մուտք են գործել հայաշատ Քեսաբ ու քաղաքի հրապարակում բարձրացրել սիրիական դրոշը՝ Քեսաբն ազատագրված է։ Թեմայի շուրջ զրուցեցինք արաբագետ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ


Հունիս 16, 2014թ. 22:29

Այն, որ Հայկական լեռնաշխարհը գորգագործական մշակույթի սկզբնավորման, ձեւավորման եւ զարգացման բնօրրաններից է եղել, անվիճելի է: Սակայն Հայաստանը, ունենալով գորգագործության դարավոր, հարուստ ավանդույթ ու ժառանգություն, կարծես թե պասիվ է այդ ոլորտում:


Հունիս 15, 2014թ. 21:08

Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի դեպքում ավտոմատ կերպով խորհուրդը քննակում է վտանգի չափն ու օգնում Հայաստանին: Մինչդեռ առ այսօր, չնայած սահմանային միջադեպերի, ՀԱՊԿ-ի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել ի պաշտպանություն Հայաստանի անվտանգության: Ինչո՞ւ


Հունիս 6, 2014թ. 00:34

Իրանի իշխանությունների ներկայացուցիչները Հայաստանի առնչությամբ իրենց հայտարություններում մշտապես երկու կարևոր շեշտադրում են անում` քաղաքական կամքի դրսևորում և առանց երրորդ կողմի միջամտության համագործակցություն: Իսկ սրանք պատահական մեսիջներ չեն:


Հունիս 2, 2014թ. 23:28

Հարցազրույց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԻ հետ -Չնայած հայտարարվեց, որ Եվրասիական տնտեսական միությունը զուտ տնտեսական կառույց է, սակայն այսօր այն Հայաստանին ներկայացնում է զուտ քաղաքական պահանջներ, տուրք տալով երրորդ երկրի` Ադրբեջանի պահանջներին: Ինչ կասեք այս մասին: -Այս ամենը, կարծում եմ, գալիս է Ռուսաստանի դիրքորոշումներից: Գործընթացները ցույց են տալիս, որ Ռուսաստանն ունի աշխարհում իր […]


Մայիս 31, 2014թ. 23:18

Հարցազրույց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ հետ -Անդրադառնալով Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին Նազարբաեւի ընթերցած նամակում առկա պահանջին` մատնացույց եք արել ՄԱԿ-ի կանոնակարգը եւ նշել, որ «ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ» հասկացություն գոյություն չունի: Ի՞նչ է դա նշանակում։ -Մենք բազմիցս լսում ենք նման արտահայտություններ` միջազգայնորեն ճանաչված սահմաններ, ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ։ Դրանք […]