Սբ. Սարգիս տոնը, թեև չի նշվել մեծ շուքով ու հանդիսություններով, բայց եղել ու շարունակում է մնալ հայոց ամենասիրված տոներից մեկը։ Առաջավորաց Բարեկենդանը Զատիկից տաս շաբաթ առաջ հանդիպած կիրակին է, որին հաջորդող յոթնյակի հինգ օրը Առաջավորաց պաս է կոչվում և ծոմի հետ միասին՝ խիստ պաս է պահվում։ Այդ յոթնյակի շաբաթ օրը տոնվում է Սբ. Սարգսի հիշատակը […]
Հայկական տոներ
Հեթանոսական Հայաստանում այս տոնը նվիրված էր Միհր աստծուն եւ անմիջականորեն կապվում էր կրակի պաշտամունքի հետ։ Տոնի գլխավոր նպատակն էր կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա եւ հմայական ճանապարհով ուժեղացնել, զորացնել արեւի ջերմությունը։Համեմատաբար ավելի ուշ, տոնի մեջ ձեւավորվում եւ խորանում են կրակի միջոցով բազմապիսի գուշակություններ անելու սովորույթները՛ կապված ցանքի ու բերքաճի, տնտեսական տարվա հաջողության, սերնդաճության գաղափարների հետ, […]
Բուն Բարեկենդանը Հայոց հնագայն տոներից է, որը Հայ եկեղեցու սահմանած բարեկենդաններից գլխավորն է եւ տոնվում է Զատիկից յոթ շաբաթ առաջ։ Հնում Բուն Բարեկենդանին թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում, տանտիկիններն իրենց պահած մթերքներով շռայլորեն հյուրասիրում էին ընտանիքի անդամներին եւ հյուրերին։ Տոնին պատրաստվում եւ մասնակցում էին բոլորը՝ մեծ, թե փոքր։ Չնայած ամենուր դեռ ձյուն էր, սակայն դա […]
Ծաղկազարդը (Ծառզարդար) Մեծ Պասի նախավերջին կիրակնօրյա տոնն Է (Զատկից մեկ շաբաթ առաջ), որի ակունքները գալիս են նախաքրիստոնեական հեռավոր ժամանակներից։ Տոնի ծիսական արարողությունների մեծ մասը նվիրված Է գարնան զարթոնքին, եւ, պատահական չէ, որ այդ օրը եկեղեցում կարդացվող «Երգ երգոցի» մի հատվածը ամբողջությամբ բնության գովքն է անում. «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք […]
Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասպասված ու ամենամեծ տոնն է, որը եկեղեցական օրացույցով (325թ. Նիկիայի տիեզերաժողովի որոշմամբ) կատարվում է գարնան գիշերահավասարից եւ լուսնի լրումից հետո եկող առաջին կիրակին։ Զատկի տոնը կատարվում էր ճոխ հանդիսությամբ եւ մեծ կազմակերպվածությամբ։ Զատիկ բառին տրվում են տարբեր ստուգաբանություններ։ Որոշ ուսումնասիրողներ այն նմանեցնում են հրեաների Պասեքի հետ (Պասեքը, որ […]
Հայոց ավանդական տոները բնապաշտական ծագում ունեն ու արդյունք են՝ մեր նախնիների կողմից իրենց շրջապատող աշխարհի յուրահատուկ ընկալման։ Այդպիսին է նաև Համբարձումը՝ բնության բեղունության ու արբունքի, բուսականության աճի, ծաղկամար տոնը։ Այն համընկնում է գարնանային բուռն աշխատանքների ավարտի շրջանին, այսինքն, այն պահին, երբ Երկրագործն, իրենից կախված ամեն ինչ անելուց հետո, հայացքը վեր է պարզում եւ բնությունից ու […]
Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է, որը, ըստ Հայ եկեղեցու տոնացույցի, տոնվում է Զատիկից 14 շաբաթ հետո։ Իր էությամբ՝ այն բնապաշտական տոն է եւ գալիս է հազարամյակների խորքից։ Նախաքրիստոնեական Հայաստանում այն կապվում էր սիրո եւ գեղեցկության դիցուհի Աստղիկի հետ, որի մեհյանը ուխտի էին գնում ահել ու ջահել, փառաբանում ձոներգերով, բագինին վարդեփնջեր դնելով, զոհաբերություններ […]
Հայոց առաքինությունների մեջ միշտ էլ նշանակալից տեղ են գրավել զգաստությունը, չափավորությունը, համեստությունը։ Այս հատկանիշներն է մարմնավորել Անահիտ դիցուհին, «որ է փառք զազգիս մե– րոյ եւ կեցուցիչ, որ է մայր ամենայն զգաստութեանց, բարերար ամենայն մարդկան բնութեան» (Ագաթանգեղոս)։ Անահիտը հայ հեթանոսական դիցարանում զբաղեցնում է բացառիկ տեղ։ Նա համարվում էր մայր աստվածուհի, կոչվելով Ոսկեհատ, Ոսկեծին, Ոսկեմայր։ Հայ թագավորները […]
Ս. Խաչը կամ Խաչվերացը Հայ եկեղեցու կարեւոր տոներից մեկն է, հաստատված՝ խաչի վերադարձը պանծացնելու ու, միաժամանակ, զորությունը ներբողելու համար։ 610թ. պարսից Խոսրով Բ թագավորը հարձակվում է Բյուզանդիայի վրա եւ 614թ. գրավում նաեւ Երուսաղեմը՝ համարյա կործանելով ամբողջ քաղաքը։ Գերի է տարվում նաեւ Քրիստոսի խաչափայտը։ Հերակլ կայսրը խաչափայտն ազատագրելու համար, հարձակվում է պարսիկների վրա եւ հաղթանակ տանում։ […]
Սբ. Գեւորգի տոնը, թեեւ չի պատկանում ավանդական մեծ տոների շարքին, բայց ընդունված ու սիրելի տոն է հայոց մեջ։ Այն համընկնում է աշնանամուտի պասին եւ կոչվում է նաեւ Սբ. Գեւորգի պաս, որը, սակայն, չի սահմանափակվում ուտելիքների արգելքով։ Ըստ Հայ եկեղեցու տոնացույցի՝ այն ընկնում է Վարագա խաչի (Սբ, Խաչից 14 օր հետո եկող կիրակին) նախընթաց շաբաթ օրը։ […]




