Վերլուծական

Նոյեմբեր 2, 2014թ. 23:39

Բունդեսթագում ձախերը պահանջում են, որ Գերմանիան էլ միջնորդական ջանքերը միացնի Ֆրանսիային եւ Ռուսաստանին։ Սակայն Գերմանիային ի՞նչ չափով է արտոնված խառնվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:


Նոյեմբեր 2, 2014թ. 23:20

Բարձր մակարդակի փարիզյան հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը որոշ «մանրամասնություններ» է փոխանցել, որոնք, ըստ էության, նոր ոչինչ չեն ասում: Նրա խոսքերով, Փարիզում եղել է «խաղաղության մեծ պայմանագրի վրա աշխատանք սկսելու առաջարկ», իսկ կողմերի միջեւ վստահության մթնոլորտ կձեւավորվի, «եթե առաջընթաց լինի»: Մամեդյարովը կարծում է, որ «երբ ադրբեջանական տարածքներում հայկական զինված ուժեր չեն լինի, դիպուկահարներին շփման […]


Նոյեմբեր 2, 2014թ. 23:15

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի նշանակման լուրը բնականաբար պիտի գրավեր բազմակողմանի ուշադրություն: Առաջին հայացքից թվում է, որ «Ակոսի» նախկին խմբագրի նշանակումը կապված է հայկական կողմին ուղղված ծրագրերի հետ. ավելի մասնակի` Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ առնչված Անկարայի որդեգրած գործողությունների շարքի կարեւոր օղակի հանգամանք ունի այս քայլը:


Հոկտեմբեր 31, 2014թ. 00:33

Բաց հանքի շահագործումը կվնասի մեր երկրի ռազմավարական ջրային պաշարներին, քանի որ նախագծի ենթակառուցվածքը հիմնականում տեղակայված է Արփա եւ Որոտան գետերի ջրհավաք ավազանում, ինչպես նաեւ Կեչուտ եւ Սպանդարյան ջրամբարների մոտակայքում, որոնք իրենց հերթին մտնում են Սեւանա լճի ավազանի մեջ:


Հոկտեմբեր 31, 2014թ. 00:26

Մեզանում միտումնավոր շրջանառվում է այն թյուր կարծիքը, թե թուրք հասարակությունն իր անցյալի մասին ոչինչ չգիտի, նրա մոտ “ինֆորմացիայի սով” է, և եթե հայերս կարողանանք լուսավորել “բանից անտեղյակ” թուրքերին, ապա ամեն ինչ այլ ընթացք կունենա: Մտահոգիչն այն է, որ այս պարզամիտ ընկալումը մեզանում ոմանց դուր է եկել, քանզի թուրքերին ՙլուսավորելու՚ գործին լծվելը, պարզվում է, մեծ փողեր աշխատելու հնարավարություն է:


Հոկտեմբեր 31, 2014թ. 00:15

Անգլերենով և թուրքերենով գրված այս նոր արձանագրությամբ Սուրբ Խաչ եկեղեցին հստակորեն նշված է որպես հայկական եկեղեցի: Սակայն, դեռևս մի խնդիր կա: Թեև եկեղեցու անունը անգլերենով ճիշտ է գրված՝ Աղթամար, սակայն թուրքերենով այն ներկայացված է թուրքացված անունով՝ Աքդամար:


Հոկտեմբեր 30, 2014թ. 18:30

«Միշտ եղել եմ այս թեզի կողմնակից. եթե չկա Լեռնային Ղարաբաղի կողմը, այս բանակցություններում արդյունավետություն չի լինելու, իսկ Փարիզը դրան որևէ նշանակություն չի տալիս»


Հոկտեմբեր 22, 2014թ. 01:46

հայտարարել, որ 1915-ի դեպքերի 100-ամյակին, առանձնահատուկ կերպով պիտի զբաղվեն այդ հարցով: Էրդողանը «դեպքերը» ուսումնասիրելու նպատակով կոչ է ուղղել օգտվելու Թուրքիայի գրադարաններից, ուր պարզ պիտի դառնա, թե Ցեղասպանությունն իրագործողները հայերն են և ոչ թե թուրքերը:


Հոկտեմբեր 22, 2014թ. 01:20

Մեր զանգվածային գիտակցության մեջ պետություն և իշխանություն հասկացությունները հաճախ այնքան են նույնացվում, որ գործող իշխանությունից դժգոհ հատվածը քննադատական ողջ սլաքն ուղղում է հենց պետության հասցեին, այն դեպքում, երբ իրական թիրախը իշխանությունն է:


Հոկտեմբեր 21, 2014թ. 01:04

Օրերս DOCOMOMO international-ի (շինությունների, տեսարժան վայրերի եւ քաղաքաշինության օբյեկտների փաստագրման եւ կոնսերվացիայի Ժամանակակից շարժման միջազգային ոչ կառավարական կազմակերպություն) Ռուսաստանի բաժանմունքի բարձր կոչում եւ վաստակ ունեցող ճարտարապետները հանդես են եկել կոչով՝ բոլոր հնարավոր միջոցները ձեռք առնել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրի շենքի պահպանման համար, քանի որ այդ շինության արժեքը ժամանակակիցների եւ սերունդների համար անառարկելի է։ Ճարտարապետներն […]