Հայաստան-Թուրքիա արձանագրությունները Ազգային ժողովի օրակարգից հետ կանչելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի երեկ կայացրած որոշումը խիստ անհրաժեշտ քայլ էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին թուրքական ժխտողականության եւ քաղաքական աճպարարությունների ճանապարհը փակելու համար։ Անշուշտ 2009թ. հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում ստորագրված զույգ փաստաթղթերը «Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի Հանրապետության […]
Վերլուծական

Երեկվանից Հայաստանի քաղաքական կյանքը թևակոխեց միանգամայն այլ փուլ: Մեծ հավանականությամբ, առաջիկայում ականատես կլինենք կոշտ դիմակայությունների ու առճակատումների: Նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին ունեցած, մեղմ ասած, կոշտ ելույթից հետո, երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ դա իր դեմ ուղղված պատերազմի մարտահրավեր է, որն ինքն ընդունում է: Նա համազգային մոբիլիզացիայի կոչ արեց՝ հայտարարելով. «Երեկվանից ստեղծվել […]

Չնայած նրան, որ հասարակության տարբեր շերտեր դեմ են այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությանը՝ այնուամենայնիվ «Եվրատեսիլի» հայկական պատվիրակությունը հստակ որոշել է, որ մեր երկիրը մասնակցելու է մրցույթին, որը տեղի կունենա մայիսի 19-23-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Հասարակության մեջ դժգոհությունների պատճառը 2014թ. Կոպենհագենում տեղի ունեցած մրցույթին Ավստրիայի ներկայացուցիչ, տրանսվեստիտ Կոնչիտա Վուրստի հաղթանակն էր, որն ըստ […]

Այս շաբաթ Եվրախորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովը ընդունեց իր տարեկան զեկույցը «Մարդու իրավունքները և ժողովրդավարությունը աշխարհում» թեմայով: Զեկույցը պարունակում է Հայաստանին վերաբերող մի քանի պարբերություն: Հատկապես կարևոր է, որ ի թիվս այլ հարցերի, այն հստակ մոտեցում է ցուցաբերում ցեղասպանությունների և դրանց ժխտման նկատմամբ: «Մասնավորապես, հանձնաժողովի քվեարկած նոր հավելվածներից մի քանիսը վերաբերում են ցեղասպանություններին, ինչպես նաև […]

Ժողովուրդ, հիմա, երբ շոկն անցավ, էկեք մի հատ նորմալ զրույց ծավալենք: Խնդիրն էն է, որ առանց ուժեղ ու հարուստ եկեղեցու՝ անհնար է յոլա գնալ, եւ շատ բաներ, որոնք, այո՛, մեր սովետածին մտածողությունը պետության ֆունկցիա է նկատում, անհրաժեշտ է դիտարկել որպես հանրային բարեգործության եւ եկեղեցական գործունեության խնդիր: Խնդիրն, ուրեմն, էն չի, որ եկեղեցին հաշվեհամար ունի շվեյցարական […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական Հռչակագրի վերաբերյալ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի խոհերում առաջադրված մի քանի գործնական առաջարկների ու հարցադրումների կողքին, «կարմիր թելի» նման անցնում է մեր պետական ու ազգային քաղաքականությունը սահմանազատելու՝ Հայոց համազգային շարժման ծանոթ հիմնադրույթը, որը որքան էլ իրատեսական էր թվում առաջին հայացքից, այդպես էլ ժամանակի քննությունը չբռնեց Հայաստանի երրորդ Հանրապետության շուրջ երկու տասնամյակ տեւած […]
1915 թվականի Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցը ստիպում է մեկ անգամ ևս վերանայել սեփական ազգի հազարամյակների գոյի խորհուրդը և այլոց պատմական ամոթի անատոմիան, որ սնվել է միս ու արյունով: Արդյոք մեր ազգը ճիշտ է հասկացել այս աշխարհում գոյության գրված և չգրված օրենքները: Ինչու՝ արդար դատի պահանջ, այլ ոչ թե ՝ նպատակին հասածի պատմական ամոթի զգացում: […]

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հունվարի 28-ի ելույթը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում լուրջ բանավեճի նյութ դարձավ: Ռիվլինը, որպես Կնեսետի (խորհրդարանի) նախագահ և անդամ, երկար տարիներ պայքարել է, որպեսզի Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սակայն նախագահ դառնալուց հետո, ինչպես ԱՄՆ նախագահ Օբաման, Ռիվլինը ևս չկամեցավ վերահաստատել իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում: Անցյալ ամիս նախագահ Ռիվլինը հզոր ելույթ […]

Մեր երկիր դեմ ուղղված տեղեկատվական պատերազմը գրեթե ամեն օր մեզ մատուցվում է նոր երանգներով: Գործի են դրվել հնարավորն ու անհնարը, ամենաստոր քարոզչական գործիքները՝ մեզ ներսից պառակտելու, մեր ներքին, հոգևոր միասնությունը վերջնականապես ջլատելու համար: Իսկ մարտահրավերների առաջ կանգնած ու իր զգոնությունը կորցրած մերօրյա հայը տակավին չի էլ գիտակցում, թե իրականում ի՞նչ են իր դեմ խաղարկում: Այդ […]

«Մեդիա կենտրոնն» այսօր քննարկում էր կազմակերպել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ կառավարության օրենքի նախագծի դրական և բացասական կողմերի առնչությամբ: Անդրադառնալով անեմիայի վերաբերյալ տվյալներին, կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանն ասաց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սննդամթերքի ֆորտիֆիկացման (հավելանյութերով հարստացման) 2006թ. ուղեցույցի համաձայն` սննդի պարտադիր հարստացումը ցանկալի է հանրային առողջության լրջագույն կարիքների կամ ռիսկերի դեպքում: Ըստ այդ ուղեցույցի, ողջ բնակչության […]





