Ֆրանսիայի Բուր-լե -Վալանս քաղաքի գրադարանի սրահում Ֆրանսիայում ապաստան ստացած թուրք սոցիոլոգ եւ գրող Փնար Սելեքը ներկայացրել է իր հեղինակած վերջին «Որովհետեւ նրանք հայ են» գիրքը։ Ինչպես գրում է Nouvelles d’Arménie պարբերականը, գրքի ցուցադրությանը ներկա է եղել 120 մարդ, որոնց թվում՝ բազմաթիվ պաշտոնական անձինք։ Գրքի ցուցահանդեսին ներկա է եղել Վալանսի եւ Բուր-լե -Վալանսի քաղաքապետներ Նիկոլյա Դարագոնը […]
Ով է թուրքը


ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում Հայոց ցեղասպանության եւ վերջին 100 տարիներին ցեղասպանության ենթարկված բոլոր ազգերի զոհերի հիշատակը հարգող ցուցատախտակներ են փակցվել։ Նախագիծը պլանավորվում է շարունակել մինչեւ 2015թ. ավարտը, իսկ էլեկտրոնային վահանակները կամրացվեն ԱՄՆ ողջ տարածքում։ Այս մասին գրում է Armenian Weekly պարբերականը։ Վահանակների վրա հայտնվել են «Դատապարտի՛ր անցյալը, մի՛ դարձիր նոր զոհ, հիշի՛ր 1915թ. Հայոց ցեղասպանությունը» եւ […]

Փետրվարի 26-ին Գլենդեյլի Կենտրոնական գրադարանում տեղի կունենա Մորիս Միսաք-Քելեչյանի «Հայ որբերի գորգը» ցուցադրությունը՝ նվիրված Ցեղասպանությունից փրկված Ղազիրի որբանոցի հայ աղջիկների գործած եզակի գորգին: Ադրբեջանն այստեղ էլ զերծ չմնաց սադրանքներից՝ հայտարարելով, թե, իբր, գորգը և նրա նախշերը «զուտ ադրբեջանական» են: Այդպես, ըստ ադրբեջանական լրատվական «Պիա.ազ» կայքի, Ղազիրի գորգն իբրև պատկանում է «Թավրիզի ադրբեջանական դպրոցին» և իբր […]

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դատական հայց կներկայացնի Թուրքիայի դեմ Սիսի կաթողիկոսության հարցով: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն: Դա տեղի կունենա երկու շաբաթվա ընթացքում, հայցով Արամ Ա-ն Թուրքիայի իշխանություններից կպահանջի վերադարձնել Կիլիկիայի Սիսի կաթողիկոսությունը: Գործում կներգրավվեն մարդու իրավունքների արտասահմանցի իրավաբաններ: Այս մասին Արամ Ա-ն հայտարարել է Անթիլիասում կաթողիկոսության կենտրոնական վարչության հանդիպմանը: Արամ Առաջինը […]

Թուրքական «Զիրաաթ» բանկի գործադիր տնօրենը խոսելով հայերի կողմից բանկի դեմ հարուցած դատական գործերի մասին՝ ասել է, թե բանկը շարունակելու է պայքարել փոխհատուցում չվճարելու համար: «Զիրաաթ» բանկի գործադիր տնօրեն Հուսեյին Այդընը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ում թուրքական բանկի դեմ հարուցված դատական գործերին: «Մեր բանկի դեմ երկու հայերի կողմից հարուցված դատական գործը, որով նրանք փոխհատուցում են […]

Հայկական սփյուռքը Հայոց ցեղասպանության և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում միշտ եղել է միասնական ու տարբեր տարիներին թուրքական իշխանությունները և թուրքական քարոզչամեքենան միշտ ցանկացել են սեպ խրել նրանց միջև և այդ ուղղությամբ նաև գործնական քայլեր են արել, սակայն նրանց բոլոր քայլերը դատապարտված են եղել անհաջողության: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ […]

Վերջերս Ռազմիկ Դավոյանը խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագի մասին ասաց, թե նման միասնականություն մեր ժողովուրդը դրսևորեց ղարաբաղյան շարժման ժամանակ, լավ կլիներ, որ այն ժամանակվա իշխանությունը ևս նման հռչակագիր ընդուներ, որպեսզի չջարդվեր, չկոտրվեր այդ միասնությունը: Չարվեց, ու կոտրվեց ամենաթանկ ձեռքբերումը: Սակայն այսօր մեր ժողովուրդին տրվել է միավորվելու երկրորդ առիթը՝ դա Հայոց ցեղասպանության 100 ամյակն […]

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը պնդում է, որ «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» որոշ դրույթների վերաբերյալ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտողությունները ընդդեմ տարածքային պահանջատիրության նպատակով են հրապարակվել: «Նպատակը մեկն էր՝ հանդես գալ տարածքային պահանջատիրության դեմ, որովհետեւ իր հիմնական միտքը դա էր: Իր ամբողջ ասածը դա էր՝ չի կարելի նման բան անել: Մնացած դիտողությունները գեղեցիկ փաթեթավորումն […]

ՀՀ ԱԳՆ-ն՝ Էրդողանին. “Անհնար է փակել ներսից կողպած դուռը”. news.am 19:36 . 11/02/15 Անհնար է փակել դուռը, որը ներսից կողպած է։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ news.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը։ Հայտնի էր դարձել, որ պաշտոնական այցով Կոլումբիա ժամանած Էրդողանը հայտարարել էր, թե “Հայաստանը փակել […]

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հայկական սփյուռքի ազդեցության պատճառով Հայաստանին պարզած իրենց ձեռքը միշտ օդում է մնում, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: «Քաղաքավարության կանոնները խախտելով հայտարարություններ անելով՝ խաղաղության ու երկխոսության ճանապարհը մեկ անգամ ևս փակեցին»,- հայտարարել է Էրդողանը: Էրդողանը ելույթ է ունեցել Կոլումբիայում կազմակերպված «1915. Օսմանյան կայսրության ամենաերկար տարին» սիմպոզիումի ընթացքում: Նա հիշեցրել […]




