Ով է թուրքը

Հունվար 9, 2015թ. 23:13

Մտահոգություններս կապված են նաև շփման գծում նոր զոհերի և լարվածության աճի հետ: Որտեղից է գալիս ադրբեջանական կողմի ագրեսիվության աճը: Ինչ հույսեր ունի Ալիևը, ինչու է ձգտում խարխլել զինադադարը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մենք պետք է ունենանք:


Հունվար 9, 2015թ. 20:30

«Ժամանակին Ֆրանսիան չպաշտպանեց պանթուրքիզմին զոհ գնացող հայությանը: Եվրոպան չսաստեց ոճրագործին, չբռնեց նրա արյունոտ ձեռքը, և թողեց, որ մի ողջ ժողովուրդ մորթվի: Ու այսօր այդ ոճրագործն իր զենքն ուղղել է հենց եվրոպացու դեմ: Պատմությունը կրկնվում է Եվրոպայի սրտում` Փարիզում»:


Նոյեմբեր 26, 2014թ. 02:33

Վերջին տարիներին մեծանում են թուրք մտավորականների, գիտաշխատողների, լրագրողների և իրավապաշտպանների շարքերը, որոնք համարձակ դիրքորոշում են դրսևորում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ՝ ընդդեմ իրենց կառավարության ժխտողականության:


Նոյեմբեր 16, 2014թ. 20:52

ՀԱՅՔ վերլուծական-տեղեկատվական կենտրոնը նոյեմբերի 15-ին հրավիրեց ասուլիս-քննարկում` <Ադրբեջանական սադրանքը պատերազմի վերսկսման վտանգ, հայկական կողմի հակաքայլերը> թեմայով:


Նոյեմբեր 14, 2014թ. 01:00

«Մաքսիմալիստական քաղաքականությունն իրականացնելիս Ադրբեջանը ոչ մի բանի առջև կանգ չի առնում, ինչի դրևսորման օրինակ կարելի է համարել նաև այս միջադեպը: Վերոնշյալը սադրանք էր՝ պատերազմ հրահրելու կանխամտածված նախաձեռնությամբ, ինչը ստիպում է հայկական կողմին՝ ընդունել հավասարակշռված որոշումներ, իսկ գործել սառնասրտորեն»,- ֆեյսբուքյան իր էջում նման դիտարկում է արել փորձագետ Տիգրան Աբրահամյանը: «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է […]


Նոյեմբեր 14, 2014թ. 00:49

ԼՂՀ ռազմաօդային ուժերի Ми-24 ուղղաթիռի խոցումն, անշուշտ, աննախադեպ փաստ է: 20-ամյա հրադադարի ընթացքում տեղային ու պարբերական շիկացումներ շատ են եղել, գրանցվել են մարդկային բազում զոհեր, բայց հակառակորդի ծանր տեխնիկայի խոցման որևէ նախադեպ չի եղել: Սա փաստում է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված կոնտեքստը լրջորեն փոխվել է: Այս փաստն անխուսափելիորեն կբերի Ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի, եթե իրավիճակը […]


Նոյեմբեր 13, 2014թ. 23:13

Ադրբեջանական կողմն այս տարիներին ամենատարբեր սադրանքների, այդ թվում՝ մեծ ուժերի ներգրավմամբ դիվերսիաների է դիմել, սակայն վերջին 20 տարիների ընթացքում սա նման առաջին դեպքն է, երբ հարձակում է կատարվում ուղղաթիռի վրա:


Նոյեմբեր 7, 2014թ. 23:45

… իսկ թուրքական արխիվները բացելու կարիք չկա, որովհետև այդ արխիվներում, իմ խորին համոզմամբ, այլևս ոչինչ չի մնացել: Մենք տվյալներ ունենք, որ թուրքերն առնվազն երեք անգամ մաքրազերծել են այդ արխիվները, այսինքն, հանվել է ամբողջ նյութը


Նոյեմբեր 6, 2014թ. 00:06

Միայն վերջին օրերի ընթացքում Թուրքիայից ստացվող լրահոսը բավական է պատկերացնելու քաղաքական տեխնոլոգիաների այն ճոխ «բազմազանությունը», որ փորձարկվում է այդ երկրի կողմից 2015-ի ապրիլի 24-ին ընդառաջ։ Դրանց ընդհանուր ուղղվածությունը ակնհայտ դարձավ նախագահ Ռ.Էրդողանի փարիզյան վերջին այցի ընթացքում արված հայտարարություններից ու մեսիջներից։ Թուրքիան ցանկանում է, որ ֆրանսիական կողմը 2015-ին ընդառաջ «չմիջամտելու» կեցվածք որդեգրի, որովհետեւ զգուշանում է Հայոց […]


Հոկտեմբեր 5, 2014թ. 16:10

Այդտեղ` ապագայում, հուսամ արդեն անկախ պետություն ունեք և իրագործել եք մեր դարավոր երազանքը: Եթե այո, ապա դուք հիմա ապրում եք ինչ-որ մեկի իրագործված երազանքի մեջ: Միլիոնների երազանքի մեջ: Հուսամ` գիտակցում եք ձեզ բաժին հասած բախտիզորությունը: Կուզենայի իմանալ` ինչպիսին է այդ երազանքն իրականում: Բայց քանի որ չեմ կարող աչքովս տեսնել, թույլ տվեք խոսքս հղել այս նամակով, […]