Վերլուծական

Փետրվար 13, 2013թ. 11:49

Ներքաղաքական թոհուբոհի մեջ կարծես մոռացանք, որ լրացավ Արցախյան գոյամարտի 25 տարին:


Փետրվար 12, 2013թ. 11:07

Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը երեկ կեսօրին՝ ժամը 12:25-ի սահմաններում, դիմեց Սահմանադրական դատարան նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով Պ.Հայրիկյանի դիմումը հետ վերցնելու հարցով: «Արդեն վերջնական որոշում եմ ընդունել` մենք ընտրությունների օրը չենք փոխում: Ելակետս մնում է նա, որ եղել է ամենասկզբում, որ մենք չպետք է թույլ տանք, որ որեւէ ստահակ […]


Փետրվար 12, 2013թ. 10:46

Հայաստանի նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքը դրական շեշտադրումներով մեզ` ընտրողներիս, ուրախանալու քիչ հնարավորություններ է տալիս: Ուրախանում ենք միայն ակտիվ քարոզարշավ վարող երկու հիմնական թեկնածուների` գործող նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական խոստումները լսելիս:


Փետրվար 9, 2013թ. 23:41

: Պարույր Սեւակ (, 1965 թ.) Հայաստանի ապագան Հայկական Հարցի վերջնական եւ ամբողջական կարգավորման, այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգման մեջ է: Քրդերի ապագան Քրդական Հարցի վերջնական կարգավորման, քուրդ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման մեջ է: Ժամանակակից Թուրքիայի ապագան, որպես եւրոպական քաղաքակրթության ապագա հնարավոր մաս, ուղղակիորեն կապված է վերոնշյալ երկու խնդիրների վերջնական կարգավորման հետ: Թուրքիայի Հանրապետության […]


Փետրվար 9, 2013թ. 23:25

Թուրքական Milli Gazete պարբերականի լրագրող Մեհմեդ Շեւքեթ Էյգինն իր «Հարցն այդքան հեշտ եւ մատչելի չէ» զավեշտալի հրապարակման մեջ կրկին օրակարգ է բերել PKK-ի առաջնորդ, Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի հայ լինելու մասին խոսակցությունները՝ փորձելով Թուրքիայի քուրդ բնակչությանը հավատացնել, թե պետք չէ հավատալ «հայ» Օջալանին եւ «հայերի» կողմից ստեղծված PKK-ին (Քուրդիստանի բանվորական կուսակցություն)։ Թուրքական Habervaktim.com […]


Փետրվար 9, 2013թ. 13:23

Հայությանն ու Հայաստանին ուղղված ժամանակակից սպառնալիքներից չորսը հիմնական, առանցքային ու ճակատագրական նշանակություն ունեն: Դրանք են ՀՀ-ին, ԼՂՀ-ին, Արեւմտյան Հայաստանին (ներառյալ Կիլիկյան Հայաստանին) եւ Հայոց քաղաքակրթական արժեքներին ուղղված սպառնալիքների ուղղությունները:


Փետրվար 9, 2013թ. 13:04

Ցուրտ եղանակին թեկնածուների համար առանձնապես ցանկալի չէ հանդիպումներ անցկացնելը՚, և Ֆեյսբուքը հասավ օգնության, հնարավորություն ընձեռելով նախագահացուներին սեփական ընտրողի հետ շփվել թե՜ անձրևին, թե՜ ձյանը, նաև տանը` բազկաթոռի մեջ ընկղմված:


Փետրվար 6, 2013թ. 10:32

Դրանց միսը թանկացավ, որովհետեւ Իրանում ոչխարի միսը սիրեցին: Մենք էլ տավարին նվիրվեցինք. թույլատրված մի բան կար աշխատավարձի սահմաններում: Բայց հարց է ծագում` ոչխարը տարաք, հիմա հետ եք բերում բյուջետային արոտավայրե՞ր:


Փետրվար 6, 2013թ. 10:27

Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. տուժողը նպատակահարմար չի գտնում դիմել Սահմանադրական դատարան, փոխարենը ձեռք ու ոտք են ընկել նախագահի մյուս թեկնածուները, թե իրենք էլ են տուժել ԱԻՄ առաջնորդի դեմ իրականացված մահափորձից, հետևաբար, եթե վերջինս հրաժարվում է դիմելուց, ապա իրենք են այդ քայլին գնալու:


Փետրվար 5, 2013թ. 23:40

Վերջին տարիներին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունները հասցվել են լիակատար ցինիզմի, եւ արդեն չի կարող որեւէ խոսք լինել դաշնակցային հարաբերությունների մասին: