Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահները կոչ են անում բոլոր անդամ Եկեղեցիներին` Զատկական ուղերձներում վկայակոչելու Հայոց Մեծ Եղեռնի 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Հոգևոր
ԺԸՆԵՒ.- Մայր աթոռ Ս. Էջմիածինը հաստատած է այն տեղեկութիւնը, ըստ որուն, Զուիցերիոյ Հայ առաքելական եկեղեցւոյ խորհուրդը անցեալ Կիրակի օր փակած է եկեղեցիին դռները, որպէսզի խանգարէ Արեւմտեան Ամերիկայի Էջմիածնական թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի կողմէ՝ Գարեգին Բ.ի հրամանով Զուիցերիոյ հայոց թեմի առաջնորդական տեղապահ նշանակուած Մեսրոպ վարդապետ Պարսամեանի ներկայացումը համայնքին: «Տարբեր լրատուամիջոցներով տարածուել էր Ժընեւի Եկեղեցական վարչութեան […]
«Մենք պարտավոր ենք դա անել, մենք պարտավոր ենք գնահատական տալ մերօրյա վանդալներին, որովհետեւ ցեղասպանությունը լինում է նաեւ մշակութային։ Իմ ձեռքի տակ են վավերագրական կադրեր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները կացնահարում Ջուղայի բացառիկ խաչքարերը…»
Գուցե ժամանակն է, որ մենք էլ, չվախենալով հարցի շուրջ «հարեւանցի ծանոթության» եւ «հայրենասիրության» մեջ մեղադրվելուցՙ «տեղներիցս շարժվենք», որպեսզի հանրությանը կարողանանք մատուցել ավելի «ստույգ» տեղեկություններ:
Ցավոք, մենք մեր հայրենիքի մի մեծ հատվածից տեղեկացված չենք: Ճարտարապետներից մեկն իր զեկույցում ասաց` «Արևելյան Անատոլիա…», մոտեցա, ասացի` Արևմտյան Հայաստանը Արևելյան Անատոլիա չէ, ի՞նչ կարիք կա հնչեցնել թուրքական հորինվածքը:
Քանի որ չհաջողվեց Մայր աթոռին ներքաշել երկպառակտչական, կործանարար «քաղաքականության» մեջ, այդ թերթերն ու նրանց հովանավորները որոշեցին…
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մարտի 4-ին Քրեակատարողական հիմնարկների հովվությունը ՙԱրթիկ՚ քրեակատարողական հիմնարկում կազմակերպեց մկրտության արարողություն: Սա առաջին մկրտությունն էր, որ կատարվեց կալանավայրի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` կառուցված 2010 թվականին՝ հենց դատապարտյալների ուժերով: 21 դատապարտյալներ մկրտվեցին քրեակատարողական հիմնարկների նորանշանակ հոգևոր տեսուչ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի, Հառիճավանքի վանահայր Տ. Կորյուն աբեղա […]
Հայոց սակավաթիվ բանակը դուրս եկավ մեծաքանակ պարսից զորքի դեմ և կենաց ու մահու պայքարում նրանց մարտիրոսությունը դարձավ հայոց հավատի պահ-պանման և հավերժության երաշխիք:
Փետրվարի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ՙԱրարատ՚ միության անդամներին` ուղեկցությամբ միության հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի: «Արարատ» միությունը հիմնադրվել է 1989 թ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի կողմից` Արարատյան թեմում իր առաջնորդական փոխանորդության շրջանում: Լինելով […]
Փետրվարի 27-ին Մոսկվայի Ս. Հարություն եկեղեցու բակում տեղադրված Նահատակաց խաչաքարի մոտ Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ` 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգաիթում ադրբեջանցիների կողմից վայրագորեն սպանված երեսունից ավելի հայերի հիշատակը ոգեկոչելու համար: Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի մամլո դիվանի փոխանցմամբ, արարողությանը ներկա էին Ռուսաստանում […]




