Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է ուսանողների ընդունելություն։ Քահանայից լսարանը պատրաստում է ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի քաղաքների և գյուղերի համար։ Թեկնածուները պետք է լինեն 24-40 տարեկան և ունենան բարձրագույն կրթություն։ Ուսման տևողությունը երեք տարի է։ Ուսանողներն ապահովվելու են հանրակացարանով, սննդով և կրթաթոշակով։ Դիմումներն ընդունվում են ս/թ հուլիսի 20-ից […]
Հոգևոր
Հունիսի 29-ին Ստամբուլի նահանգապետի նամակը ուղղված Թուրքիո հայոց պատրիարքության կրոնական ժողովինՙ փաստորեն մտրակի այն հարվածն էր, որը նման դեպքերում անխափան գործում է այդ երկրում, զգացնել տալով միշտ, թե ո՞վ է որոշումները կայացնում երկրի փոքրամասնությունների գործերում: Արդարության համար պետք է ասել, թե ամիսներ առաջ արդեն պոլսահայության փորձառու մարդիկ նախազգուշացնում էին նման վտանգից, ասելովՙ որ համայնքը տարակարծիք […]
Ինտերնացիոնալիզմի «օրորը» մեկ օր իսկ չմթագնեց վրացու ու ադրբեջանցու հակահայ մտքի զգոնությունը, գեթ մեկ օր չլռեց ավերիչ քլունգը…
Խորեն աբղ. Հովհաննիսյանը հորդորեց նրանց` նմանվել այն սերմնահատիկին, որ ընկավ պարարտ հողի մեջ ու պտուղ տվեց…
Հուլիսի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի ուսումնական հարկաբաժնին կից մասնաշենքի հիմնարկեքը: Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները և շինության բարերարներ Պետրոս և Աննա Օրունջանկչիելների զավակ Սայաթ Օրունջանկչիելը: Արարողության ընթացքում Նորին Սրբությունն օրհնեց կառուցվող շինության հիմքերը, որ ծառայելու է իբրև հանդիսությունների […]
Հուլիսի 11-ին, ժ. 13:00-15.00-ին Զվարթնոց տաճարում կայացավ արիական-հեթանոսական Վարդավառ տոնի ծիսական եւ տոնական արարողություն: Արարողությունը կազմակերպել էին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները: Ծիսական մասն անցկացրեցին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, քուրմ Մանուկը եւ քրմի թեկնածու Աշոտ Բադալյանը: Նրանք նախ փառաբանեցին Վարդավառը, սրով եւ ձոներով օծեցին ծիսական կրակը եւ տոնական ջուրը, հետո փառաբանեցին Տիեզերքի […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում մասնակցել է Գանձասարի վանական համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 770-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: Այս մասին […]
Հայ որբերը կորուստէ փրկելու, կրթելու ու դաստիարակելու նպատակով հիմնուած եւ ապա հայ լեզուի ու մշակոյթի իւրօրինակ ամրոց դարձած Մելգոնեան Կրթական Հաստատութեան անցեալը ներկայացնելու համար…
Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է…
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Քրիստոսի 12 առաքյալների և Սբ. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրը: Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալները Քրիստոսի աշակերտներն ու Քրիստոսի վարդապետության առաջին տարածողներն էին, հարուցյալ Քրիստոսի վկաները: «Եվ նա իր մոտ կանչելով իր տասներկու աշակերտներին` նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» […]




