Հոգևոր

Մարտ 4, 2010թ. 17:25

Մարտի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպին: Հանդիպմանը կարևորվեց երկու երկրների միջև համագործակցության և տարբեր ոլորտներում հարաբերությունների աշխուժացումը: Մասնավոր անդրադարձ կատարվեց երկու երկրների հոգևոր կյանքին, Եկեղեցի-պետություն, Եկեղեցի-հասարակություն հարաբերություններին և հասարակական կյանքում հոգևոր-բարոյական արժեքների հաստատման գործում կրոնական հաստատությունների կարևոր […]


Մարտ 3, 2010թ. 11:40

Մարտի 16-18-ը պաշտոնական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանում կգտնվի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը: Այս մասին հայտնում են Մայր աթոռ սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգից: Մարտի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կկատարվի Կիրիլ Պատրիարքի բարիգալստյան «Հրաշափառի» արարողությունը, ապա երկու Հայրապետների ներկայությամբ Սերգիև Պասադի և Էջմիածնի միջև՝ որպես քույր […]


Մարտ 2, 2010թ. 19:18

Մարտի 1-ին Իտալիայում Հայաստանի դեսպանություն է այցելել Հայոց Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Պատրիարք Ներսես-Պետրոս XIX-ը` եպիսկոպոսների ուղեկցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանության եւ իտալահայ համայնքի, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Դեսպանը կարեւորել է Իտալիայում փոքրաթիվ համայնքի միասնական գործելակերպն ու հետեւողական համատեղ աշխատանքը, նաեւ դեսպանության պատրաստակամությունը հայտնել իտալահայությանը համախմբելու պետական եւ ազգային առաջնային խնդիրների […]


Մարտ 2, 2010թ. 18:20

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Արիստակես աբեղա Այվազյանը, վերադառնալով Գերմանիայի հայոց թեմի Զաքսըն-Անհալտի շրջանում հովվական ծառայությունից, հոգևոր սպասավորության է կոչվել Տավուշի փոխառաջնորդությունում: Տ. Հուսիկ քահանա Գրիգորյանը, ավարտելով Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում իր հոգևոր սպասավորությունը, հովվական ծառայության է նշանակվել Շիրակի թեմում: ArmAr.am


Մարտ 2, 2010թ. 17:58

Իրաքի հայոց թեմի առաջնորդն ընտրվել է Իրաքի քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդների խորհրդի Գլխավոր քարտուղար Իրաքի հայոց թեմի տեղեկացմամբ, փետրվարի 9-ին, Բաղդադում, Ս. Կարապետ հայկական եկեղեցում տեղի ունեցավ Իրաքի քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդների ժողով, որի արդյունքում ստեղծվեց Իրաքի քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդների խորհուրդ: Խորհրդի կազմում են 2 պատրիարքներ, 26 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ` ներկայացնելով Իրաքում առկա 30 […]


Մարտ 2, 2010թ. 17:32

Ադրբեջանի ղեկավարության պահանջով պաշտոնյաների աշխատասենյակներից հավաքել են կրոնական խորհրդանիշները` ասույթներ Ղուրանից` գեղագրական նկարների տեսքով: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» գործակալության աղբյուրը: Բանն այն է, որ մինչ օրս Ադրբեջանում  կրոնական խորհրդանիշների առկայությունը պարտադիր էին պաշտոնական աշխատասենյակներում: Դրանք, իհարկե, «մատուցվում»  էին Հեյդար և Իլհամ Ալիևների դիմանկարների և երկրի պետական դրոշի հետ միասին: Այն, որ Ադրբեջանի իշխանությունները արգելել […]


Մարտ 1, 2010թ. 15:42

Փետրվարի 28-ին Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում կայացել է հոգեհանգստյան արարողություն` նվիրված սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին: Հոգեհանգստյան արարողությունից հետո Ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել համազգային հանդիպում, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, «Արարար» օրաթերթի խմբագիր Ահարոն Շխրդմյանը, Լիբանանի հայ առաքելական թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը: Բանախոսները ներկայացրել են մանրամասներ 1988-1990թթ. […]


Փետրվար 25, 2010թ. 17:50

«,Մոսկվա,, կինոթատրոնի ամառային դահլիճի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով կօտարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Այսպիսի որոշում է կայացրել ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում` ընդունելով «,Մոսկվա կինոթատրոն,, ՍՊԸ տնօրինության համապատասխան առաջարկությունը։ Հիշյալ տարածքում կկառուցվի խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու նման եկեղեցի։ Պատմություն. Երևանի Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին գտնվում էր Շահարում: Խորհրդային իշխանության որոշմամբ 30-ականների սկզբին […]


Փետրվար 22, 2010թ. 15:32

Թուրքական «Haber Turk» լրատվական կայքը, վկայակոչելով «Anadolu» լրատվական գործակալությանը, տեղեկացնում է, որ Վանի կուսակալությունը ծրագրում է վերականգնել Վանա լճի Չարփանաք կղզու և Յուքարբաքրաչլը գյուղի հայկական եկեղեցիները: Վանի կուսակալի օգնական Հալիլ Բերքը հիշեցրել է, որ նախորդ տարի, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու թանգարանի վերականգնումից  հետո Հոշափ և Վան ամրոցների հետ միասին վերականգնվել է Հյուսռևփաշա և Քայաչաբելի մզկիթները: […]


Փետրվար 17, 2010թ. 17:30

Փետրվարի 15-16-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթաղիկոսը հովվապետական այցով եղավ Երուսաղեմում: Հայրապետական պատվիրակության կազմում էին Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական […]