Հոգևոր

Մարտ 24, 2010թ. 09:41

Այս օրերին, երբ Հայաստանի Հանրապետությունը, հայ հասարակությունը և հայ մշակույթը դեռ գտնվում են անցման, ձևավորման և համախմբման բարդ շրջանում, բոլորիս համար կարևոր է նրբանկատ լինել հանրային նշանակություն ունեցող հարցերում կողմնորոշվելիս, հատկապես` որոշումներ կայացնելիս ու գործնական քայլեր կատարելիս: Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է “Մոսկվա” կինոթատրոնի Ամառային դահլիճի շենքին, որի հավանական քանդման խնդրով անհանգստացած է ոչ միայն […]


Մարտ 22, 2010թ. 19:30

Մարտի 21-ին Անթիլիասի մայրավանքում նշվել է Հայոց Հայրապետների կողմից հաստատված Ուխտի օրը: Ինչպես տեղեկացնում են Անթիլիասի մայրավանքից, երկու օր շարունակ հանդիսավորությամբ նշվել է Լուսավորչի Վիրապ մուտքի տոնը: Մարտի 20-ին, Վիրապամուտի տոնի բուն օրը, հայկական բոլոր եկեղեցիներում բաց խորանով տեղի է ունեցել Սուրբ Պատարագ` ի հիշատակ Հայ եկեղեցու մեծագույն Սուրբի չարչարանքների: Հաջորդ օրը Մայր տաճարում մատուցվել […]


Մարտ 22, 2010թ. 17:23

Թեոդոսիայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին, որը միջնադարյան ճարտարապետության հուշարձան է, առաջիկայում կանցնի հայ համայնքի իրավասության տակ և կվերանորոգվի: Ներկայումս ընթացքի մեջ է փաստաթղթերի ձևակերպումը։ Այդ գործընթացի ավարտից հետո արդեն շինությունը կհատկացվի տեղի հայ համայնքին, որից հետո արդեն՝ միջոցներ կձեռնարկվեն եկեղեցին վերանորոգելու համար։ Ներկայումս Թեոդոսիայի Սուրբ Գևորգ եկեղեցին անմխիթար վիճակում է գտնվում։ Տեղի հայկական համայնքի տնօրինությանը […]


Մարտ 20, 2010թ. 13:58

Մարտի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Կաթողիկոսի գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված ժողով: Գերագույն հոգևոր խորհրդի նիստին ներկայացվել է Մայր Աթոռի 2009թ. գործունեության տեղեկագիրը և ֆինանսա-տնտեսական զեկույցը: Կաթողիկոսը տեղեկացրել է, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի այցի ընթացքում Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի և Կիրիլ Ա Պատրիարքի անունից […]


Մարտ 19, 2010թ. 10:00

2010թ. մարտի  16-ին Հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը և Ս. Նազա-րեթ Մայր եկեղեցու վարչության ատենապետ Մ. Դաթը, ավագ անդամներ Ս. Ռուբենը, Ս, Սոբթին, անդամներ Պ. Հայրապետը և Հ. Ադամյանը  այցելեցին Կալկաթայի  ANANDHAGAR  բարեգործական հաստատության «Հայ եկեղեցու  ՁԻԱՀ-ով երեխաների խնամքի կենտրոն», ուր ապաստան  են գտել ՁԻԱՀ-ով տառապող  3-13 տարեկան […]


Մարտ 18, 2010թ. 09:00

Գարեգին Բ Կաթողիկոսն ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը երեկ այցելեցին Քանաքեռի Սուրբ Աստվածածնի ռուսական եկեղեցի: Կիրիլ Պատրիարքի կարճատև աղոթքից հետո երկու հովվապետերը իրենց ողջույնի խոսքն ուղղեցին  Ռուս եկեղեցու համայնքի ներկայացուցիչներին` իրենց օրհնությունը բաշխելով նրանց: «20-րդ դարասկզբին Քանաքեռի բարձունքին կառուցված այս աղոթաբույր եկեղեցին տարիներ շարունակ հոգևոր սնունդ է մատակարարում ինչպես ռուս հավատացելոց, այնպես […]


Մարտ 17, 2010թ. 19:05

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում Սբ.Պողոս Պետրոս եկեղեցու կառուցման գաղափարը հանրային մեծ արձագանք է գտել: Եվ ճարտարապետները,և բազմաթիվ  երևանցիներ կարծում են, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային կինոդահլիճը հուշարձան է, հետևապես ճիշտ չէ այն քանդել ու նրա տեղում եկեղեցի կառուցելը: Այսօր ելույթ ունենալով ՀՀ ԱԺ ամբիոնից Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է.«Հայաստանի կառավարությունը հարգում է «Մոսկվա» կինոթատրոնի […]


Մարտ 17, 2010թ. 12:20

Մարտի 17-ի առավոտյան Գարեգին Բ Կաթողիկոսը և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը երկու Եկեղեցիների հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր հայ նահատակների անմահ հիշատակին: Հուշահամալիրում երկու հովվապետերը ծաղկեպսակներ զետեղեցին, ապա անմար կրակի մոտ Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որից հետո Կիրիլ Պատրիարքն աղոթեց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության […]


Մարտ 17, 2010թ. 08:30

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով նախօրեին պաշտոնական այցով Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը: Օդանավակայանում Ռուսաց պատրիարքին դիմավորեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվիրակությունը` գլխավորությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Կիրիլ Պատրիարքին դիմավորելու էին եկել նաև ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, […]


Մարտ 10, 2010թ. 10:20

Այսօր Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով տոն է` Միջինք: Ըստ Մաղաքիա արք.Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Ինչպես հայտնում է Արարատյան թեմի տեղեկատվական համակարգը, Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը: Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի: Այդ օրը, ըստ […]