Հոգևոր

Հուլիս 1, 2010թ. 15:14

Հունիսի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, տեղի ունեցավ վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն: Մասնավոր վարդապետության աստիճանի համար թեզեր էին ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ Մատթեոս աբեղա Պողոսյանը /ՙՀովասափ Սեբաստացու ստեղծագործությունները՚/, Տ Ներսեհ աբեղա Խալաթյանը /ՙՍուրբ Գայանե վանքը /պատմակրոնագիտական ուսումնասիրություն 301-2006թթ./՚/,Տ. Մուշեղ աբեղա Բաբայանը /ՙՍուրբ Գրիգոր Նարեկացու կրոնաբարոյական հայացքներն ըստ ՙՄատյան ողբերգության՚ […]


Հուլիս 1, 2010թ. 14:49

Սույն թվականի հունիսի 30-ին, ձեռամբ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանի և մասնակցությամբ թեմի հոգևոր դասի, օծվեց Բուդյոնովսկ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցին: Բուդյոնովսկ քաղաքը 1799թվականին հիմնադրվել է հայերի կողմից և անվանվել Սուրբ Խաչ, սակայն խորհրդային տարիներին քաղաքը վերանվանվել է Բուդյոնովսկ: Ժամանակին քաղաքում գործել է երեք հայկական եկեղեցի, որոնցից երկուսը խորհրդային տարիներին […]


Հունիս 30, 2010թ. 12:00

Ինչպես հայտնի է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն առողջական խնդիրների պատճառով ի զորու չէ իրականացնել թուրքահայության հոգևոր հովվապետությունը: Այդ իսկ պատճառով պատրիարքարանի հոգևոր խորհուրդը դիմել էր թուրքական կառավարությանը` համապատրիարք կամ աթոռակից պատրիարք ընտրելու թույլտվություն ստանալու համար: Իսկ ահա պատրիարքի ընտրության կազմակերպման նախաձեռնող մարմինն էլ պահանջել էր, ոչ թե համապատրիարք ընտրել, այլ հենց պատրիարք: Թուրքական «Հյուրրիյեթ» […]


Հունիս 29, 2010թ. 14:31

1996 թ., երբ դեռ ոչ մի միջազգային կազմակերպություն չէր համարձակվում տեսնել Ղարաբաղը ինքնուրույն միավոր, Համաժողովը առաջինն էր, որ Աթենքի կոն‎ֆերանսի մասնակիցների թվում ներառավ նաև Արցախի Հանրապետության պատվիրակությանը


Հունիս 29, 2010թ. 13:26

Վաղը Ուղղափառության գլխավոր վեհաժողովի 17-րդ ամենամյա նիստում մասնակիցները քննարկելու են մի շարք բանաձևեր, որոնցից մեկը վերաբերում է  տարածաշրջանում քրիստոնեական հոգևոր արժեքների պահպանմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Քննարկվելիք բանաձևում, մասնավորապես, ասված է. «Անհանգստություն հայտնելով քրիստոնեական հայկական պատմա-մշակութային հուշարձանների տարածաշրջանում վտանգված լինելու հանգամանքով, հիմնվելով մի շարք միջազգային սկզբունքների ու նորմերի, այդ թվում նաև ՅՈՒՆԵՍԿՈ-ի 1972թ-ի ընդունած […]


Հունիս 29, 2010թ. 10:51

Քյոլնում հունիսի 27-ին տեղի է ունեցել Գերմանիայի հայոց Թեմի պատգամավորական ժողովը, որը 38 կողմ ձայներով թեմակալ առաջնորդ է վերընտրել Գարեգին արքեպիսկոպոս Պեքճյանին: ArmAr.am


Հունիս 29, 2010թ. 09:38

<<Եթե մեծ ցանկություն ունեք քրիստոնեություն քարոզել, Հայաստանում դուք անելիք չունեք, Հայաստանը շուրջ 2000 տարվա քրիստոնյա երկիր է>>:


Մարտ 29, 2010թ. 15:12

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մարտի 28-ին տոնել է Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում առավոտյան կատարվել է հանդիսավոր ժամերգություն, հավարտ որի Մայր Տաճարի առջեւ, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է անդաստանի արարողություն, ապա օրհնվել ուռենու ճյուղեր եւ բաժանվել ներկա ժողովրդին: Հավարտ արարողության Վեհափառ […]


Մարտ 29, 2010թ. 13:34

Այս տարի մարտի 29-ին սկսվում է Ավագ Շաբաթը: Այն Սուրբ Զատկին նախորդող շաբաթն է: Շաբաթվա յուրաքանչյուր օր Ավագ է կոչվում: Այն Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթն է: Այդ օրերին մենք ոչ միայն մասնակից ենք, այլև Նրա հետ վերապրում ենք բոլոր չարչարանքները և հոգևոր տառապանքները` վերստին իմաստավորելով կյանքի խորհուրդը: Յուրաքանչյուրը պետք է իր հոգու միջով […]


Մարտ 27, 2010թ. 14:32

Մարտի 28-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը` Երուսաղեմ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի հիշատակը: Ամենյան Հայոց Կաթողիկս Գարեգին Երկրորդը Ծաղկազարդն հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնությո~ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Հիսուսը եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, […]