Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին պետական պարգեւներ եւ կոչումների վկայականներ է հանձնել մեր հանրապետությանը ծառայություններ մատուցած մի խումբ քաղաքացիների: Նախագահը մասնակցել է նաեւ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նկարների ցուցահանդեսին եւ «Կարոտ» միջազգային հայկական 3-րդ փառատոնի բացման հանդիսավոր միջոցառմանը ու հանդես եկել ողջույնի խոսքով: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
ԼՂ Հանրապետություն
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը ՄԱԿ-ի փախստականների գրասենյակ հայց է ներկայացրել` պահանջելով Բաքվի կենտրոնում գտնվող իր բնակարանը վերադարձնել իրեն, իր կյանքի ու անվտանգության երաշխիքներ տալ, որպեսզի ինքն ապրի Բաքվում: Այվազյանը միակը չէ, որ ցանկանում է վերադառնալ Բաքու: Շահումյանից, Կիրովաբադից, Գանձակից, Գետաշենից Հայաստան գաղթած բազմաթիվ հայեր երազում են հայրական օջախ վերադառնալու մասին: «Դարձանք վայրագությունների զոհ, կորցրեցինք […]
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շարունակվում են անկախության հռչակման 19-ամյակին նվիրված տոնական միջոցառումները։ Դրանց հիմնական մասը տեղի է ունենում մայրաքաղաք Ստեփանակերտում։ Տոնական մթնոլորտում բացվել է նոր վերանորոգված կենտրոնական զբոսայգին։ Երեկոյան սկսվել է համերգը, որին մասնակցել են հանրահայտ ռուս շոումեն Վալդիս Պելշը եւ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ ծագումով հայ Բեդրոս Կիրկորովը։ Իմիջիայլոց, Ստեփանակերտի համերգին Վալդիս Պելշի մասնակցության պատճառով, […]
Սեպտեմբերի 2-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Մահմուդ Աբրաշի հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը Մահմուդ Աբրաշին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը: Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահի խնդրանքով դեսպան Փոլադյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի նախապատմությունը, Հայաստանի դիրքորոշումն` ուղղված խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև գործընթացի վերջին զարգացումները: Հանդիպման ընթացքում […]
Այսօր Արցախում մեծ հանդիսավորությամբ բացվեց Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոցը, որն իր ընդհանուր մակերեսով (3500քառ.մ) գերազանցում է նախկինում Հիմնադրամի կառուցած դպրոցները եւ առանձնանում իր ճարտարապետական հետաքրքիր լուծումներով: Նորակառույցի արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ ՀՀ դրամ: Դպրոցը կառուցվել եւ կահավորվել է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի (ամերիկահայ բարերար Ջերալդ Թրփանջյան եւ ԼՂՀ կառավարության համաֆինանավորմամբ): […]
ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է պատմական Տիգրանակերտ, եղել քաղաքատեղիի թանգարանում, ծանոթացել պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոներին:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է Արցախի Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Երկրի ղեկավարն այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների եւ Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարերին: Պատասխանելով հակամարտության կարգավորման վերջին զարգացումներին վերաբերող լրագրողների հարցերին` Նախագահը նշել է, որ Ադրբեջանի կողմից տարբեր միջազգային ատյաններում զանազան […]
1988-ին, երբ սկսվեց մեր ազգային ազատագրական շարժումը, մեր ողջ ժողովուրդը համախմբվեց, միաբանվեց, Հայաստան-Արցախ-Սփյուռք` դարձանք մի բռունց…
Այս շաբաթ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն էապես համալրեց իր շարքերը: Միության նոր անդամներ են դարձել բջջային խոշորագույն օպերատոր VIVACell MTS, ինչպես նաև Publicus Hepta (HP ներկայացուցիչ), Essential Solutions, AcTrade-Soft, Sabio Strategc Solutions, Intracall ընկերությունները: Մինչ այդ միության անդամ էին հանդիսանում «Orange Արմենիան», «Արմինկո», «Մայքրոսոֆթ», «Նեյշնլ Ինստրումենթս Քորփորեյշն», «Յունիքոմփ», «Այքան Քոմունիքեյշնս», «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի», «Ապագա Տեքնոլոջիս», […]
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ




