ԼՂ Հանրապետություն

Սեպտեմբեր 1, 2010թ. 11:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: ArmAr.am


Սեպտեմբեր 1, 2010թ. 10:55

Անցյալ շաբաթ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը բացահայտեց, որ Պետդեպարտամենտը Կոնգրեսի կողմից Արցախին հատկացված գումարի միայն կեսն է ծախսել:


Օգոստոս 31, 2010թ. 15:00

Օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման առաքելությունը գլխավորել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ/ԳՆԱՆ/ դեսպան Անջեյ Կասպշիկը: Դիտարկման խմբում ընդգրկվել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ […]


Օգոստոս 31, 2010թ. 14:38

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասել է, թե ժամանակն է, որ Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը և հայկական երկրորդ պետության հետ կնքի իրավական փաստաթուղթ, որով հստակ հայտարարի, թե Հայաստանը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության ու անկախության երաշխավորը, կազմի ռազմաքաղաքական դաշինք ու Հայաստան-ղարաբաղյան տանդեմ: Ըստ Ա.Ռուստամյանի ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակում […]


Օգոստոս 31, 2010թ. 11:45

Հայտնի է հայկական դիրքապահներին ադրբեջանցի զինծառայող կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հուսեյնովի կամավոր հանձնվելու փաստը…


Օգոստոս 31, 2010թ. 10:58

Oգոստոսի 29-ի լույս 30-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 19 դեպք, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի վրա արձակվել է շուրջ 405 փամփուշտ: Համաձայն ԼՂՀ […]


Օգոստոս 31, 2010թ. 09:32

Մոտենում է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման հոբելյանը: Ակտիվացել են ԼՂՀ անկախության շուրջ տարաբնույթ քննարկումներն ու հետագայի հետ կապված կանխատեսումները:


Օգոստոս 30, 2010թ. 14:38

Այսօր լրանում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ծննդյան 50-ամյակը: Այդ առթիվ հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Արա Հարությունյանը: Ուղերձում նշված է. ՙ Թանկագին Բակո Սահակի Ի սրտե շնորհավորում եմ Ձեր ծննդյան 50-ամյակը և հղում Ձեզ ջերմ բարեմաղթանքներս: Ձեր անցած կեսդարյա ուղին լի է տքնանքով ու նշանակալից ձեռքբերումներով, Ձեր ապրած կյանքը նվիրյալի տոկունությամբ հայրենի […]


Օգոստոս 30, 2010թ. 12:06

«Մինչեւ երբ է Ադրբեջանը շարունակելու քաղաքական տվյալ կուրսը եւ չեն հասկանո՞ւմ, վերջապես, որ սա այլ Հանրապետություն է, եւ նրանց հետ ոչ մի կապ չունի»:


Օգոստոս 30, 2010թ. 12:01

Նախագահ Սարգսյանը շրջել է նաեւ հարմարավետ պայմաններում գործող մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում…