ԼՂ Հանրապետություն

Սեպտեմբեր 8, 2010թ. 12:49

Այսօր նախատեսված է  ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Արցախի Հանրապետություն: Ինչպես հայտնի է նրանք մինչ այդ եղել են Բաքվում, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Մամեդյարովի հետ: Նրանք հանդիպել են նաև «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Արցախի Հանրապետություն կատրավելիք այցի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ներկա կգտնվեն շփման […]


Սեպտեմբեր 8, 2010թ. 10:03

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից 27 անգամ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հադրութի, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: ArmAr.am


Սեպտեմբեր 8, 2010թ. 09:30

Կարծես մենք՝ հարյուր հազարավոր ադրբեջանահայերս անէացել ենք համայն աշխարհի համար: կարծես նպատակ ունենալով անել ամեն ինչ, որ ադրբեջանահայերը հանգրվան չունենան:


Սեպտեմբեր 7, 2010թ. 21:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է <<Լուդինգ>> կազմակերպության հիմնադիր, բարերար Արթուր Վարժապետյանին եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային եւ բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւոր է համարել սփյուռքի մասնավոր կապիտալի ներգրավումը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում` այն համարելով մեր հետագա առաջընթացի ապահովման եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման […]


Սեպտեմբեր 7, 2010թ. 15:35

«Հայաստանը պե՞տք է այսօր ճանաչի ԼՂ անկախությունը, դրանով պատասխանելով Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին»,- ի պատասխան լրագրողի հարցին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը պատասխանել է «Հայաստանում չեք գտնի մի պատգամավոր, որը չցանկանա ԼՂ անկախության ճանաչումը: Իհարկե կարող է գալ մի օր, որ Հայաստանը, այդ թվում եւ այն երկրները, որոնք ճշմարտությունն ամեն ինչից վեր են դասում, ճանաչեն […]


Սեպտեմբեր 7, 2010թ. 13:57

Սեւով սպիտակի վրա նշված է, որ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է որոշվի ԼՂ բնակչության` իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության:


Սեպտեմբեր 7, 2010թ. 12:22

Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Բեռնար Ֆասիեն եւ Իգոր Պոպովն ժամանել են Բաքում են: Այսօր նրանք հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի ղեկավարության հետ, այնուհետեւ մեկնելու են շփման գծի Մարտակերտի հատված, որտեղ հետեւելու են մոնիտորինգին: Նախատեսվում է, որ համանախագահներն անցնելու են Ադրբեջանի սահմանը եւ մտնելու են ԼՂՀ: Ինչպես հայտնի է,  երեկ համանախագահների տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում […]


Սեպտեմբեր 6, 2010թ. 19:20

«Այս կապակցությամբ ես աջակցություն եմ հայտնում այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը` հակամարտող կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել…»


Սեպտեմբեր 6, 2010թ. 18:10

Սեպտեմբերի 8-ին տարածաշրջան այցելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, ԼՂՀ հյուսիս-արեւելքում եւ ներկա կլինեն մոնիտորինգին: Համանախագահները մոնիտորինգից հետո կհատեն սահմանը Ադրբեջանի կողմից եւ կմտնեն ԼՂՀ:


Սեպտեմբեր 6, 2010թ. 11:15

Սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու ողջ երկարությամբ արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ակտիվություն, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, դիպուկահար հրացաններից և նռնականետերից ղարաբաղյան դիրքապահների հենակետերի վրա արձակվել է 5000-ից ավելի կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հատկապես Հադրութի, Ասկերանի և Մարտակերտի […]