ԼՂ Հանրապետություն

Սեպտեմբեր 15, 2010թ. 10:17

Նրանք շահերի բախման որոշ հարցեր առաջ քաշեցին Բրայզայի և թուրքական ծագում ունեցող նրա կնոջ` Զեյնո Բարանի առնչությամբ…


Սեպտեմբեր 12, 2010թ. 15:30

Սեպտեմբերի 12-ին ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդանոյին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առկա հարաբերությունների մակարդակը եւ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ի կողմից տարբեր ոլորտներում ցուցաբերվող աջակցության համար: Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց որպես խորհրդարանի նախագահ աջակցել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը: ԱՄՆ […]


Սեպտեմբեր 11, 2010թ. 13:33

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին: Մարտական դիրքերը պաշտպանելիս ցուցաբերած վճռական գործողությունների, հրամանատարության հանձնարարությունները եւ ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար <<Արիության համար>> մեդալով պարգեւատրվել են` Դավիթ Եղիազարյանը   Արցախի Հանրապետության պաշտպանության     բանակի ստորաբաժանման հրամանատար, շարքային (պայմանագրային) Յուրի Հովասափյանը`  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանման հրամանատար, լեյտենանտ:


Սեպտեմբեր 11, 2010թ. 10:32

Սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր, որոնց ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Այս մասին հայտնում են ԼՂՀ […]


Սեպտեմբեր 10, 2010թ. 21:42

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից` իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:


Սեպտեմբեր 10, 2010թ. 19:00

Համանախագահները ողջունում են Ադրբեջանի որոշումը` ԱՄԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի օրակարգից բանաձևը հետ կանչելու մասին և կրկնում` միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:


Սեպտեմբեր 10, 2010թ. 18:00

Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստը՝ խորհրդարանի մյուս հանձնաժողովների անդամների մասնակցությամբ։ Ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը և փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը։ Օրակարգում ՙԼՂՀ 2010թ. պետական բյուջեի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի նախագծի մասին հարցն էր։ Ներկայացնելով […]


Սեպտեմբեր 10, 2010թ. 16:43

Առանց հաշվի առնելու Արցախի Հանրապետության ժողովրդի կամքն ու իշխանությունների դիրքորոշումը, հազիվ թե հնարավոր լինի հասնել խնդրի վերջնական և արդարացի հանգուցալուծման։


Սեպտեմբեր 10, 2010թ. 15:49

Սեպտեմբերի 9-ին Կրինիցայում տեղի է ունեցել «Հարավային Կովկաս. ինչպես կառուցել էֆեկտիվ տարածաշրջանային քաղաքականություն» նստաշրջանը: Այն  նախագահել է Աշոտ Գրիգորյանը: Ելույթներով հանդես են եկել  Եվրամիության, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի հայտնի քաղաքական գործիչներ, պատգամավորներ: Նստաշրջանում ծավալված քննարկումները մեկնաբանում էր Սլովակիայի հայտնի քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոն: Պարոն Գրիգորյանի փոխանցմամբ,  նստաշրջանն  անցել է չափազանց լարված: Հատկապես հետաքրքրությամբ […]


Սեպտեմբեր 10, 2010թ. 12:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ստեփանակերտ կատարած վերջին այցի ժամանակ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ «…մենք հատել ենք ոչ թե սահմանը, այլ շփման գիծը»: Այս առնչությամբ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Պարոն Ֆասյեն, լինելով շատ փորձառու դիվանագետ, չի սխալվել՝ ասելով, որ համանախագահները հատել են ոչ թե […]