«Սահմանային միջադեպի հետ կապված միջազգային հանրության և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բավական մեղմ արձագանքը Ադրբեջանի նկատմամբ նպատակ ուներ ուղղակի չսրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը»,,-այսօր հրավիրված ասուլիսում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով հունիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զինադադարի խախտման փաստի առնչությամն միջազգային հանրության արձագանքը: «Միջնորդները չեն ցանկացել ուղղակի սրել իրավիճակը տարածաշրջանում: Միջնորդները փորձում են բալանսավորված […]
ԼՂ Հանրապետություն
Արցախին միջանկյալ կարգավիճակ տալը լուրջ չէ, ուրիշ բան, որ խոսենք դիվանագիտական կարգավիճակի մասին:
ՌԴ Պետդումայի Ռուսաստան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի փորձագետ Արթուր Տոնոյանն ասել է, թե պաշտոնական Մոսկվային այսօր ոչինչ չի մնում անել, քան Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում գալ ինչ-որ միջանկյալ որոշման. «Մոսկվան զգում է, որ գործընթացը արգելակելով, այս փուլում նա արդեն կարող է կորցնել նախաձեռնությունը, որից կարող է տուժել նաև Ռուսաստանի իմիջը: Եվ քանի որ այսօր նկատելի է, որ […]
Հունիսի 29-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին: Հանրապետության ղեկավարին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են հուլիսի սկզբներին այցելել Ադրբեջան: այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, ասելով, որ հստակ ժամկետները դեռ ճշտվում են: Պոպովը չի մեկնաբանել Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների` Կանադայում արված հայտարարությունը, հավաստիացնելով, թե դրան Մինսկի խմբի համանախագահները կանդրադառնան տարածաշրջան այցելության ընթացքում: Այս մասին տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը: ArmAr.am […]
«ԼՂՀ-ն կայացած, Ադրբեջանի զինված ագրեսիայի կասեցմամբ ինքնահաստատված, զարգացման շուրջ քսան տարվա ճանապարհ անցած պետություն է»
Հարց է առաջանում. ինչո՞ւ ենք շարունակում օգտագործել Արցախի այն անվանումը, որ «ժառանգել» ենք, որպես հիշատակ մեր ոչ այնքան խաղաղասեր հարևանների զավթողական-գաղութատիրական քաղաքականությունից։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի, Նիկոլա Սարկոզիի եւ Դմիտրի Մեդվեդեւի տարածած համատեղ հայտարարության` Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրված անգլերեն եւ Կրեմլի կայքում տեղադրված ռուսերեն տարբերակներում որոշ անհամապատասխանություններ կան: Մասնավորապես, անգլերեն տեքստում ասվում է. «Լեռնային Ղարաբաղի գրավված, կամ զբաղեցրած հարակից տարածքների վերադարձման…», մինչդեռ ռուսերեն տարբերակում այս համատեքստում որեւէ բնորոշում չկա` […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է քաղաքի ազատագրման 17-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Երկրի ղեկավարը ծաղկեպսակներ է դրել Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան գոյամարտում նահատակված մարտակերտցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին եւ հանդիսավոր նիստում պարգեւներ հանձնել մի խումբ ազատամարտիկների ու բարերարների: […]
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարծիք հայտնելով Մեծ ությակի գագաթնաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արված հայտարարության առնչությամբ, նկատել է, թե այն մեկ անգամ ևս վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ցանկությունը և ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու գործում աջակցել հակամարտության կողմերին: Նրա խոսքերով՝ Հայաստանն […]




