«Կարծում եմ` Բաքվի ղեկավարությունը փորձում էր ստուգել, թե ի՞նչ արձագանք կտա միջազգային հանրությունը, եւ ցավով պետք է նշել, որ այն խիստ չեղավ»,- ասել է նա:
ԼՂ Հանրապետություն
«Ինչպես ԵԱՀԿ-ն, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է այդ հարցում մեծ ակտիվություն ցուցաբերեն»:
Թուրքիայի փոխվարչապետ և պետնախարար Ջեմիլ Չիչեքը խորհրդարանական ամբիոնից հայտարարել է. «Ղարաբաղի հարցը կիպրական խնդրի նման թուրքերի ազգային դատի մի մասն է»: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալությունը: Թուրք բարձրաստիճան պաշտոնյան հիշեցրել է, որ իրենց համար միշտ էլ օրակարգային է եղել արցախյան հիմնահարցը, ու նախկինում Անկարան միշտ էլ աջակից է եղել ադրբեջանցիներին: Չիչեքը […]
Երկու կողմերն էլ իրենց համաձայնությունն են հայտնել Հելսինկյան սկզբունքներին, որոնցից առաջնայինը ուժի չկիրառման սկզբունքն է: Մենք կաջակցենք, որպեսզի…
Ղարաբաղյան հակամարտությունն ամենեւին էլ կրոնական բնույթ չունի, այն քաղաքական հիմնախնդիր է, եւ իր լուծումը պետք է գտնի այդ հարթությունում:
Ադրբեջանը ողջունում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ արած հայտարարությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հասանովն ասել է, որ չնայած հայտարարության տարբեր լեզուներով տեքստերում առկա են որոշակի տարբերություններ, դա չի փոխում հայտարարության էությունը, ըստ որի ԵԱՀԿ Մինսկի խմբի […]
«Ի՞նչ կտա երկրորդ պատերազմը։ Միանշանակ, այն չի լուծի ոչ մի խնդիր, այլ կավելացնի նորերը»։
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Լյալա-Իլագլի, Քարվենդ, Կորգան, Աշաղը Վեյսալի, Չեյիլ լեռ, Յուսուֆջանլու, Մարզիլի, Քենգեռլի, Սարըջանլու, Բաշ Քարվենդ, Շխլար, Լևոնարխ, […]
«Արցախում ապրող ժողովուրդը այսօր էլ եւ միշտ պատրաստ է լինելու պաշտպանել իր արժեքները, եկեղեցիներն ու խաչքարերը, գոյության իր իրավունքը»:
Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, խոսելով ազատամարտիկների անունից, ասաց, որ իրենք բացարձակապես դեմ է ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ հնչած առաջարկներին։ «Որևէ մեկն իրավունք չունի ստորագրել այդ փաստաթղթի տակ։ Եթե մեզ պարտադրել են սուս մնալ, դա դեռ չի նշանակում, որ մեզ համոզել են։ «Այսօր կարող է մենք ձայն չհանենք, բայց մեկ տարի հետո, չէ՞ […]




