Հայտնվելով արաբական աշխարհի հեղափոխական իրադարձությունների հորձանուտում, որտեղ նկատվում են առանձին իսլամական երկրների ու ռազմաքաղաքական միավորումների, ինչպես նաեւ մեծ տերությունների համագործակցության նոր տարրեր` Իսրայելը վերջին շրջանում շարժվում է բավական բարդ դիվանագիտական օրակարգով: Մասնավորապես պաղեստինյան երկու մեծ ուժերի` ՀԱՄԱՍ-ի ու ՖԱԹՀ-ի միջեւ հաշտեցման գործընթացը, ու նաեւ` Պաղեստինի հարցում զիջումներ կատարելու Արեւմուտքի ճնշումները Իսրայելի ողջ պետական մեքենան այս […]
ԼՂ Հանրապետություն
Չափազանց կարեւոր է, երբ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները երրորդ անգամ հայտարարություն են անում նույն հարցի շուրջ:
Ֆրանսիայի Դովիլ քաղաքում ամենազարգացած ութ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների տարածած հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի թեմայով, թվով երրորդ փաստաթուղթն է:
Ֆրանսիական Դովիլ ավանում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ։ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք իրենց գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»։ […]
– Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի կողմից հայտարարություն էր տարածվել թե իբր հայկական կողմից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ազատագրված երկու տարածքներից, այդ հարցը այսօր քննարկման առարկա է դարձել բանակցային գործընթացում եւ մյուս խնդիրը, որ բարձրացվում է Մամեդյարովի կողմից, ցինիզմի աստիճանի, այն առումով, որ հայկական կողմի առաջարկությունը՝ շփման գծից դիպուկահարների հետ քաշումը Ադրբեջանի […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել պահեստազորի մի խումբ սպաների եւ ենթասպաների հետ: Երկրի ղեկավարը նշել է, որ պահեստ արձակված զինծառայողներին աշխատանքով ապահովելը հանդիսանում է հանրապետության առջեւ ծառացած կարեւոր խնդիրներից մեկը, որն ունի սոցիալական, քաղաքական եւ բարոյական նշանակություն: Բակո Սահակյանն ընդգծել է, որ մեր հանրապետության տնտեսության բոլոր ճյուղերում կա […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետության գյուղատնտեսությունում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Հատուկ ուշադրության կենտրոնում էր առատ տեղումների հետեւանքների վերացման հարցը: Այս կապակցությամբ զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարարը, փրկարար ծառայության պետը, շրջվարչակազմերի ղեկավարները: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների […]
Մայիսի 25-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է բարերար Արմեն Դավթյանին, ով Նախագահին է նվիրել նկարիչ Մարտիրոս Ալագյանի Վաչագան Բարեպաշտի դիմանկարը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին՝ ընդգծելով, որ Վաչագան Բարեպաշտի գործունեությունը եւ նրա թողած քաղաքական, իրավական ու մշակութային ժառանգությունը հանդիսանում է հայկական պետականության բաղկացուցիչ մասը եւ պահանջում է ավելի խորը ուսումնասիրություն: Նախագահը նաեւ […]
Հայտարարում է ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Վերջինիս հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանական, մեղմ ասած, ոչ բարոյական քաղաքականությունը արդեն անընդունելի է բոլորի համար: Ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, ազգերի ինքնորոշման միջազգային բոլոր չափանիշներից երես թեքած այս պետությունը իր սանձարձակ և քաղաքական առաջին դեմքերի անպատասխանատու ու հակասական հայտարարություններին ի պատասխան պիտի արժանանա նաև միջազգային հանրության զայրույթին: Բանակցությունը […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Ստեփանակերտում կազմակերպված <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման իրավական, քաղաքական եւ պատմական հիմքերը>> թեմայով միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, քննարկվել են Արցախում պետականաշինության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել արցախյան, հայաստանյան եւ […]




