Հասարակություն

Հուլիս 22, 2010թ. 13:07

Վրաց իշխանությունների նման քայլը հայկական ազգային դիմագիծը խեղելու վրացական հստակ ծրագիր է:


Հուլիս 22, 2010թ. 11:32

Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթն հայտարարելուց հետո գումարելու է իր առաջին նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց` ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների մրցույթներ հայտարարելու մասին: Հիշեցնենք, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, ՀՌԱՀ-ը հուլիսի 20-ին հայատարարել էր մրցույթ ՀՀ տարածքում թվային […]


Հուլիս 21, 2010թ. 22:53

Նախագահը հետաքրքրվել է երիտասարդների առօրյայով, ճամբարից ստացած տպավորություններով…


Հուլիս 21, 2010թ. 17:59

Հարավային Կալիֆորնիայի տարածաշրջանային խորհրդի (ՀԿՏԽ) անդամները հանդիպում են ունեցել Միացյալ Նահանգների մարդահամարի բյուրոյում գործընկերության մասնագետ Անահիտ Թովմասյանի հետ և ստացել ճանաչման վկայագիր իրազեկվածության մակարդակը բարձրացնելու և 2010 թվականին լիակատար և ճշգրիտ մարդահամար իրականացնելու նպատակով Ամերիկայի Հայկական Համագումարի` Միացյալ Նահանգների Մարդահամարի հետ համագործակցության համար: ՙՈրպես Միացյալ Նահանգների մարդահամարի գործընկեր` Համագումարի դերը 2010 թվականի մարդահամարում երաշխավորելն էր, […]


Հուլիս 21, 2010թ. 17:43

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանը ասել է. «Եթե նախորդ տարի ՀՀ մաքսակետերում կազմվել է մաքսային կանոնների խախտման 43 արձանագրություն, ապա միայն այս տարվա 6 ամիսների ընթացքում մեզ արդեն հաջողվել է կանխել իրավախախտման 104 դեպք»: Վարչության պետը դա բացատրել է նրանով, որ ապրանքը մաքսային մարմինների հսկողության ներքո […]


Հուլիս 21, 2010թ. 14:19

Այս տարի եւս սյունեցի վիրավոր եւ զոհված ազատամարտիկների, սոցիալապես անապահով ընտանիքների 8-13 տարեկան 50 երեխաներ իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Վայոց Ձորի Հերմոն գյուղի մոտ գտնվող «Սիրանույշ» բարեգործական ճամբարում: Այն գործում է 1993թ.-ից, ամերիկահայ բարերար Անուշ Մաթեւոսյանի եւ Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի օրհնությամբ: Սյունեցի երեխաների հետ «Սիրանույշում» իրենց հանգիստը կանցկացնեն նաեւ […]


Հուլիս 20, 2010թ. 12:18

ЦРУ США опубликовало доклад о социально-экономической ситуации в странах мира за 2009 год…


Հուլիս 20, 2010թ. 12:10

Քաղաքային քվեստ` նվիրված PR-ի օրվան “PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն”-ը սույն թվականի հուլիսի 20-ից մինչև 25-ը առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է քաղաքային քվեստ-մրցույթ: Քվեստ-մրցույթը նվիրված է հուլիսի 28-ին նշվող “PR-ի և PR մասնագետների” օրվան: “Գտիր 50 PR հապավում Երևանում” խորագրով քաղաքային քվեստ-մրցույթին կարող են մասնակցել բոլորը` առանց սահմանափակումների: Դրա համար ցանկացողները պետք է 5 օրվա ընթացքում […]


Հուլիս 19, 2010թ. 16:36

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 21-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Տիգրան Մեծի փ. 18-46, 31-53, Խորենացի փ. 30-112, 29-51, Նար-Դոսի փ. 1-28 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Հուլիս 19, 2010թ. 14:58

Բաց նամակ Հանրային խորհրդի անդամներին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամներից Հանրային խորհրդի հարգելի անդամներ, Թույլ տվեք ներկայացնել մեր նկատառումները «Դիլիջան» միջազգային դպրոցի նախաձեռնողների՝ ձեզ ուղղված բաց նամակի կապակցությամբ: Հուսով ենք, որ դրանք կարող են օգտակար լինել Միջազգային Բակալավրիատի կիրառման և, ընդհանրապես, Հայաստանում ժամանակակից դպրոցներ հիմնելու հնարավոր եղանակների մասին կարծիք կազմելու տեսանկյունից: […]