ՊԵԿ-Ը ԶԲԱՂՎՈՒՄ Է ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՎ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում այս անգամ Վոյաժ տաքսի ծառայությունն էր: Ստացված օպերատիվ տեղեկությունների հետքերով գնացած վարչության աշխատակիցները պարզել են, որ տաքսի ծառայությունը գործում է` առանց համապատասխան ելակետային տվյալների վերաբերյալ հարկային տեսչություն տեղեկություններ ներկայացնելու: Նաև պարզ է դարձել, որ Խորհրդայինի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված Սամվել-Աշոտ ՍՊԸ-ն դեռևս […]
Հասարակություն
Երևանի կենդանաբանական այգուց Կարապի լիճ են տեղափոխվել երկու կարապ: Լողալուց հոգնած կարապների զույգի համար արևից պատսպարվելու և հանգստանալու համար առանձին տեղ է առանձնացվել: Կարապների խնամքով, ինչպես նաև սննդակարգով զբաղվելու են Երևանի կենդանաբանական այգու մասնագետները: Վերջիններս հորդորում են, որ Կարապի լճի այցելուները թռչուններին չվնասելու համար զերծ մնան կարապներին կերակրելու գայթակղությունից: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական […]
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հուլիսի 28-ին կայացել է ՀՀ պետական բուհերի 2010թվականի առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ ԿԳ նախարար, հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռ. Սուքիասյանը ներկայացրել է ընդունելության կարգի 108 կետը, համաձայն որի` առանց ընդունելության քննությունների, Հայաստանի կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին, […]
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ Արմավիրի մարզի 3 գյուղերում` Քարակերտում, Վանանդում և Ծաղկալանջում, տեղադրվել է հեռահար կառավարմամբ «Զենիթ» հակակարկտային 6 կայան: Այսօր տեղի ունեցավ այդ կայանների բացման պաշտոնական արարողությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը` գյուղատնտեսական անհարկի կորստից գյուղացուն պաշտպանելու ծրագրերին աջակցում է 2008 թվականից: Մինչ օրս Արմավիրի մարզի 7 գյուղերում` Քարակերտում, Վանանդում, Ծաղկալանջում, Շենիկում, Այգեշատում, Բերքաշատում և Շենավանում, տեղադրվել է […]
Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության առաջին տիկիններ Ռիտա Սարգսյանի եւ Ասմա Ասադի նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, ս.թ. հուլիսի 21-28-ը Երեւանի «Զատիկ» մանկատան մի խումբ սաներ իրենց ամառային հանգիստն անցկացրեցին Սիրիայում: Նրանք եղան Հալեպ, Լաթաքիա եւ Դամասկոս քաղաքներում, այցելեցին Սիրիայի պատմամշակութային կոթողներ` Հալեպի բերդ, Սեն Սիմոն, Մաալուլա, Սեյդնայա, Բոսրա, ինչպես նաեւ ծովափնյա հանգստյան գոտիներ: […]
Չորեքշաբթի` հուլիսի 28-ին, ժամը 13:00-14:00 Թեղուտի պաշտապնության խումբը կանցկացնի բողոքի ակցիա ՎՏԲ բանկի դիմաց (հասցե` Նալբանդյան 46, մետրոյի Հանրապետության Հրապարակ կայարանի հարևանությամբ): Ռուսական ՎՏԲ բանկը պատրաստվում է այս տարի ACP ընկերությանը տրամադրել խոստացված շուրջ 300 մլն. $ վարկը Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով: Հիշեցնենք, որ մինչև օրս վարկի մի փոքր մասն է միայն տրամադրվել, իսկ […]
Վեսելին Տոպալովը բաց նամակ է հղել ՖԻԴԵ-ին, կապված աշխարհի չեմպիոնի մրցամարտի վայրի հարցում առկա տարաձայնությունների հետ: Նամակում մասնավորապես ասվում է. «ՖԻԴԵ-ի հարգելի նախագահ, նախագահական խորհրդի թանկագին անդամներ. Գրում եմ այս նամակը` հաջորդ տարի անցկացվելիք աշխարհի չեմպիոնի մրցամարտի կապակցությամբ: Հայտնի իրադարձություններից հետո ես իմացա, որ հավակնորդների մրցաշարի անցկացման վայրի համար քննարկվում է ռուսաստանյան Կազանը: Ես հավատում […]
NEWS.am-ի թղթակցին հանդիպել եւ իրենց գլխի եկածը պատմել են վերջերս Թուրքիայից վերադարձած Սարաջյանները։
Առնվազն 19 մարդ է զոհվել Գերմաևիայի Դույսբուրգ քաղաքում կայացած «Սիրո շքերթի» ժամանակ:
Հուլիսի 23-ին և 24-ին ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալվել էին հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները` շարժական հեռահաղորդակցությանը և հեռահաղորդակցության էկոնոմիկայի և ֆինանսների հիմունքներին նվիրված երկօրյա դասընթացին մասնակցելու նպատակով: Այս տեսական դասընթացը հատուկ մշակված էր ոլորտը լուսաբանող լրագրողների համար: Դասընթացը վարում էին ընկերության տեխնիկական և ֆինանսական բաժինների մասնագետները: «Խոսքն, այս պարագայում, մեր բրենդի մասին չէ: Առանցքայինն այստեղ մեր պատասխանատվությունն […]




