Հասարակություն

Հուլիս 16, 2010թ. 11:28

«Երևան Ջուր»  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 19-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Խանջյան, Հանրապետության, Նալբանդյան, Մոսկովյան, Աղայան փողոցների, Տերյան փ.13-83, 42-62, Թումանյան փ. 1-27, 2-36, Աբովյան փ. 1-27, 2-36, Սայաթ Նովա պ. 1-33, 2-26, Վարդանանց փ. 1-16, Պուշկինի փ. […]


Հուլիս 15, 2010թ. 17:05

Ամերիկայի Հայկական Համագումարի Կամավորները Ստանում են Աշխատանքային Փորձ և Ամուր Կապեր են Հաստատում Վաշինգտոնում և Երևանում Այժմ` իր 33-րդ տարելիցին, Համագումարի Տերջենյան-Թոմաս կամավորական ծրագիրը Վաշինգտոնում հայ ուսանողությանը հնարավորություն է տալիս ձեռք բերել հատուկ աշխատանքային փորձ: Ինչպես հարյուրավորներն իրենցից առաջ, մի խումբ տաղանդավոր ամերիկահայ ուսանողներ հունիսին ժամանեցին երկրի մայրաքաղաք իրենց աշխատանքային ուղին սկսելու համար` աշխատելով տարբեր […]


Հուլիս 15, 2010թ. 16:51

Իր նիստում կառավարությունը վերաբաշխել է ՀՀ 2010թ. պետբյուջեն, փոփոխել և լրացրել ավելի վաղ ընդունած որոշումներից երկուսը և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել 1400000.0 հազար դրամ, որով կվերականգնվեն հանրապետական ճանապարհի Շինուհայր-Հալիձոր և միջպետական ճանապարհի Թալին-Դաշտադեմ հատվածները, ինչպես նաև ՀՄՀ-Հայաստան ծրագրի անավարտ ճանապարհահատվածների մի մասը։ Այսպիսով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, կառավարությունը ճանապարհների վերականգնմանն ուղղված լրացուցիչ […]


Հուլիս 15, 2010թ. 16:46

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունն արշավ է սկսել` ի պաշտպանություն շինծու մեղադրանքի հիման վրա ազատազրկված բլոգերներ Ադնան Գաջիզադեին և Էմին Միլիի: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված են բլոգերների նկարները և տեղեկություններ այն մասին, թե ինչ պատճառներով են վերջիններս ազատազրկման ենթարկվել: Տեղեկատվության մեջ նշվում է, որ բլոգերների ձերբակալության և ազատազրկման պատճառը, […]


Հուլիս 15, 2010թ. 15:28

-ՀՀ շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարությունը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը, -ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական համակարգի հզորացում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվները, -2010-2012թթ. ընթացքում ՀՀ թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների ժամանակացույցը, որի մշակումը, հաստատումը և իրականացումը ՀՀ նախագահի կարգադրությամբ հանձնարարվել է ՀՀ կառավարությանը։ Ժամանակացույցի առաջնային նպատակներից […]


Հուլիս 15, 2010թ. 10:18

ԴԻԼԻՋԱՆ Միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողներից Հանրային խորհրդի հարգարժան անդամներ, “Լեզվի մասին” օրենքում փոփոխությունների ընդունման եւ կրթական համակարգի բարեփոխումների շուրջ բանավեճի լույսի ներքո, հասարակայնության տարբեր ներկայացուցիչներ մեզ` ԴԻԼԻՋԱՆ Միջազգային դպրոցի նախաձեռնողներիս եւ հոգաբարձուների խորհրդի անդամներիս են դիմում` նախագծի մասին խրախուսական, ինչպես նաեւ քննադատական խոսքերով: Մենք հարգանքով ենք վերաբերվում քաղաքացիական հասարակությանը, որի կարծիքը կարեւոր է մեզ համար, […]


Հուլիս 14, 2010թ. 13:22

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքը և հետագա անելիքները։ Զեկույցներով հանդես են եկել ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը։ Ծրագրի շրջանակներում […]


Հուլիս 14, 2010թ. 09:57

Հուլիսի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար պարոն Դամթյու Դեսալեյնին (Damtew Dessalejne)`  հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Դեսալեյնին Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության կապակցությամբ, ընդգծելով, որ գրասենյակն իր գործունեությունը սկսել է Հայաստանում Ադրբեջանից բռնագաղթած շուրջ […]


Հուլիս 13, 2010թ. 13:04

Այսօր Երևանում մեկնարկեց աշխատաժողով` նվիրված գյուղական կարողությունների զարգացմանը: Աշխատաժողովի ընթացքում քննարկվելու է 2011-2015 թվականների համար Հայաստանի երեք մարզերում` Վայոց Ձոր, Տավուշ և Արագածոտն, մի շարք գյուղմթերքների արտադրության զարգացումը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ երեք մարզերում նախատեսված ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 52 մլն դոլար` 12 մլն դոլար ուղղվելու է պտղաբուծության զարգացմանը և 37 […]


Հուլիս 13, 2010թ. 12:24

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրերս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր են բացահայտել: Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի` օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Արմավիրում գործող շինանյութի ապօրինի արտադրամաս: Պարզվել է, որ մարզի Ոսկեհատ գյուղում գործող ապօրինի արտադրամասում պեմզաբլոկ է արտադրել Էջմիածնի բնակիչ Պ. Պետրոսյանը: Վերջինս […]