ՀՀ կառավարությունը նոյեմբերի 13-ի իր նիստում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հավանության է արժանացրել նաև «Ցորենի ալյուրի հարստացման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների խիստ վտանգավոր և անընդունելի նախագծերը: Սահմանվել են հացամթերքների արտադրության մեջ օգտագործվող ալյուրի հարստացման (ֆորտիֆիկացիա) պահանջները: Օրենքի ընդունմամբ բարձր և 1-ին կարգի ցորենի ալյուրն օրական 30 և […]
Հասարակություն


Համոզված եմ, եթե հայ երեխան լինի իրեն ժառանգված արժեքների կրողը, նա չի կարող մնալ դրսում, նա կստանա լավ կրթություն ու հաստատ կվերադառնա: Կգա՝ ստացած գիտելիքը հայրենիքին ծառայեցնելու գիտակմամբ:

Բայց երբ մեր հարևանը իր դիվերսիոն գործողություններով խախտում է այն, ապա դրան, այո, պետք է տալ արժանի պատասխան: Ի դեպ, մեր գործողություններից նրանց ռազմատենչ “եռանդը” մարում է:

“Աշտարակ կաթ” ընկերությունը ազնվորեն խոստովանել է, որ դրոշմապիտակավորման մասին օրենքը նույնպես խթանել է երկրում առկա գնաճը, թեև դրա պատճառը համարել է ոչ թե տնտեսավարողների` շահույթները չկորցնելու պատճառով կիրառած կամայականությունը, այլ այն, որ կաթնամթերքի արտադրության ոլորտում դրոշմապիտակների կիրառումը հանգեցրել է հավելյալ ծախսերի՝ նոր աշխատուժի ներգրավման, նոր սարքավորումների ձեռքբերման:

ՀՅԴ խմբակցությունը, ճիշտ պահին՝ ԵՏՄ պայմանագրի վավերացման այս փուլում, հրապարակ հանեց մի փաստաթուղթ, որը ընդունվել է Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, խոսքս՝ 1993-ին կնքված և 1994-ին վավերացված <Տնտեսական միություն տեղծելու մասին> միջազգային պայմանագրին է վերաբերվում: Սրա շրջանառումը նկատելիորեն շփոթեցրել է նախկիններին, քանզի 94-ին ստորագրվել է մի փաստաթուղթ , որը տնտեսական ինքնության կորստի առումով շատ ավելի վտանգավոր է, քան այսօր առաջարկվող ԵՏՄ պայմանագիրը: Ի դեպ, այն անգամ համարվեց ԵՏՄ պայմանագրի նախատիպը՝ առավել կոշտ տարբերակով:

Անցած շաբաթ գրանցվեց մանկապարտեզում երեխաների համատարած թունավորման հերթական դեպքը: Այս անգամ Եղվարդի թիվ մեկ մանկապարտեզից 3-6 տարեկան տասնյակ երեխաներ աղիքային սուր հիվանդություն ախտորոշմամբ տեղափոխվեցին հիվանդանոց:
Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի որդեգրած ընթացքը, ով եկեղեցականին անհարիր բառապաշարով ու ոճով ստվերում է պատրիարքի բարձր հանգամանքը, հարված հասցնում Հայ Եկեղեցու վարկին և եկեղեցականության հեղինակությանը և փորձում անվանարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Եկեղեցական Ներկայացուցչական ժողովի անդամներին և եպիսկոպոսաց դասին:
Կուսակցությունս սթափության կոչ է անում Երուսաղեմի Հայոց
պատրիարքին և նրա գլխավորած միաբանությանը և գտնում, որ Հայ եկեղեցու
միասնության գաղափարին հավատարիմ յուրաքանչյուր պատասխանատու
հոգևորական անհրաժեշտաբար պետք է շինարար ու գործնական մոտեցմամբ
նպաստի հարցերի կարգավորմանը, այլ ոչ թե համացանցով կամ այլ
անընդունելի ձևերով անտեղի շփոթ և աղմուկ ստեղծի:

Հայք” վերլուծական-տեղեկատվական կենտրոնը նոյեմբերի 29-ին կազմակերպեց ասուլիս-քննարկում՝ “ԵՏՄ անդամակցության օգուտներն ու վնասները, դրամի արժեզրկումը” թեմայով: Հյուրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ

Խորհրդարանում մատների վրա կարելի է հաշվել այն պատգամավորներին, որոնք դեմ են ԵՏՄ անդամակցմանը: Հատուկենտ դժգոհողները նախ նշում էին, թե անդամակցման կողմնակիցները խոսում են ԵՏՄ պայմանագրի կառուցվածքից, մինչդեռ՝ ոչ մի խոսք բովանդակությունից: Այսպիսի «մեղադրանքները» անընդունելի ու վտանգավոր են համարում այն մասնագետները, որոնք մեկ տարի շարունակ ներկայացնում են ԵՏՄ անդամակցման օգուտն ու վնասը:




