Արդեն ավելի քան յոթ տարի է անցել այն ժամանակվանից, երբ ընդհատվեց Անդրանիկ Մարգարյանի երկրային ուղին։ Ուղի, որը նա անցավ իր հայրենիքի ու ժողովրդի հանդեպ նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ տոգորված։ Անցավ ու կարողացավ հետք թողնել, քար դնել քարի վրա ու իր անվան բարի հիշատակը մնաց նրան ճանաչող շատ-շատերի հոգում։ Մեր երկրի քաղաքական կյանքում այնքան էլ շատ չեն […]
Հասարակություն
Դմիտրի Կիսելյովի անթույլատրելի քարոզը մի ակնթարթում շատերիս տեղափոխեց անցած դարասկիզբ. ոմանք մտովի թերթեցին պատմության էջերը հիշելով Ցարական Ռուսաստանի պարտադրանք որոշումը՝ հայկական դպրոցները փակելու մասին, Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումները Հայաստանի հանդեպ, ոմանց հիշողության մեջ վերաթարմացան խորհրդային ժամանակներն ու ռուսական շովինիզմի այլանդակ դեմքը…
Անխնա հանքարդյունաբերությունը միտված է մեր գենի ոչնչացմանը
քանդակագործ ՖԵՐԴԻՆԱՆԴ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ օրերս հայտարարել էր, թե իր ներքին տեղեկություններով մարզահամերգային համալիրը ցանկանում են գնել որոշ աղանդավորականներ և այն օգտագործել որպես իրենց “եկեղեցի”:
Ի թիվս Եվրոպայի տարբեր հայկական համայնքների, Հայաստանի անկախության վերականգնման օրը` մայիսի 28-ը, առանձնահատուկ ծրագրով նշվեց նաև Գերմանիայի Ուննա քաղաքում: Կին կոմպոզիտորների միջազգային գրադարանը (Internationale Komponistinnen-Bibliothek) համագործակցելով Ուննայի քաղաքապետարանի հետ, կազմակերպել էր Հայ Ակադեմիականների Միության (ՀԱՄ) փոխնախագահուհի, կոմպոզիտոր և դաշնակահարուհի Արմինե Ղուլոյանի հեղինակային երեկոն, որն այս անգամ նվիրված էր արվեստագետի հայրենիքի անկախության վերականգնման կարևոր իրադարձությանը: Ղուլոյանի […]
Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով մայիսի 14-ին ԱՄՆ-ից բարեգործական նպատակով պահպանման պայմաններին չհամապատասխանող «SIMILAC» ապրանքանիշի մանկական կերը Հայաստան փորձել է ներմուծել Հայ ավետարանչական եկեղեցին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Baby-Sim ընկերության ներկայացուցիչ Դավիթ Ղուկասյանը, որն էլ «SIMILAC» ապրանքանիշի պաշտոնական ներմուծողն է: «Մեր ընկերությունն է ներմուծում «SIMILAC» ապրանքանիշի կաթնախառնուրդով մանկական կերը, իսկ Հայ ավետարանչական եկեղեցին ներմուծում […]
Մայիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կիպրոսի հանձնախմբի ատենապետ Սեպուհ Դավթյանին պարգևատրեց «Պողոս Նուբար», մեդալով իսկ հայ հասարակական-քաղաքական գործիչ, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանին՝ ոսկե մեդալով: Ներկայացնելով Սեպուհ Դավթյանին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Նա իր ողջ գիտակցական կյանքն անցկացրել է Կիպրոսում, իր գործունեությամբ մեծ ավանդ ունի համայնքային կյանքը կազմակերպելու, զարգացնելու, հզորացնելու, […]
Այսօր պետականորեն նշվող 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի խորհուրդը պարունակում է հայոց պետականության պահպանման ու զարգացման համար անհրաժեշտ գաղափարաբարոյական արժեքների մի ամբողջ գանձարան
Պարզվում է, ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հանձնաժողովում խիստ մտահոգված են, որ հայ դպրոցականն իր երկրում հնարավորություն ունի խորությամբ ուսումնասիրելու ազգային արժեքներ կրող ու ստեղծող իր եկեղեցու պատմությունը: Հանձնաժողովին հունից հանում է այն, որ “Հայ եկեղեցու պատմություն” առարկան հայաստանյան դպրոցների ուսումնական ծրագրերում ներառված է որպես պարտադիր ուսուցանվող:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը` իր հանձնախմբերով հանդերձ, ուշի-ուշով հետևելով Ձեր գործունեությանը, հանգել է այն եզրակացության, որ վարչապետության մեկամսյա գործունեությունը առայժմս ընթանում է ոչ ցանկալի ուղղությամբ, և դեռ տեսանելի չեն աշխարհասփյուռ հայության շահերից բխող հստակ գործառույթներ: Նման եզրահանգման համար հիմք են հանդիսանում ՀՀ կառավարության կողմից. -«կուտակային» օրենքի ընդունման առումով հանրության համար դեռևս ընկալելի չեն ՀՀ […]




