Հասարակություն

Մայիս 23, 2014թ. 20:40

2014 թ. մայիսի 23–ին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի կունենա «1918 թ. մայիսի 28. Հայաստանի Հանրապետության քաղաքացու և բանակի ծնունդը» գիտաժողովը, որը նվիրվում է Հայաստանի Առաջին Հանրապետության 96–ամյակին: Հայաստանի Առաջին Հանրապետության շնորհիվ հայը վերստին իր երկրի քաղաքացին դարձավ, դրվեցին արդիական պետական կառույցների հիմքերը, ստեղծվեցին պետական խորհրդանիշները: Մեծ է Առաջին Հանրապետության դերը նաև հայկական պետականության […]


Մայիս 21, 2014թ. 10:49

“Ես լրագրողին չեմ վիրավորել, առհասարակ, ինչպե?ս կարող եմ լրագրողներին վիրավորել, առավել ևս` անբարոյական անվանել, երբ նրանց շարքերում ունեմ հրաշալի ընկերներ: Այն ինչ կատարվեց խորհրդարանում թյուրիմացություն էր, իսկ իրողությունն այն է, որ ես խոսել և այժմ էլ ուզում եմ խոսել անբարոյական աշխատաոճի մասին:


Մայիս 20, 2014թ. 21:55

Վերջերս Մոսկվայում ստեղծվել է «Ռուսաստանի հայագետների ընկերության» հիմնադրման նախաձեռնող խումբ, որի կազմում են ՌԴ ԳԱ թղթակից-անդամ, ԳԱ ռուսաց լեզվի ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Պլունգյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Բուրաստան Զուլումյանը, արվեստագիտության դոկտոր Արմեն Ղազարյանը, գրող, նկարիչ, արվեստաբան Նինա Գաբիրիելյանը և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Նախաձեռնող խումբը նպատակ ունի հունիսի վերջին Մոսկվայում հրավիրելու «Հայագիտությունը Ռուսաստանում. պատմություն […]


Մայիս 7, 2014թ. 22:42

ՙԴեմ եմ՚-ն իր արդարացի պահանջներում կտրուկ է ու նույնքան անզիջում. բա’վ է այլևս չենք ուզում լսել որևէ խոստում ու հայտարարություն, քանի որ դրանք մենք արդեն բավականաչափ լսել ենք, այժմ բացառապես ուզում ենք տեսնել հանրային պահանջի անհապաղ ու ամբողջական կատարմանն ուղղված հստակ գործողություններ:


Ապրիլ 27, 2014թ. 17:18

Այո, մենք իշխան ժոովուրդ ենք, մենք գիտենք իշխանության գինը, բայց եթե այդ իշխանությունը սկսում է մեծամտանալ, գիտենք նաև հիասթափվել: Հայը հրաշալի ժողովուրդ է ու, եթե իր հանդեպ տեսնում է անկեղծ հարգանք, արժանապատիվ վերաբերմունք, տեսնում է, որ երկրի վարչապետն իր հետ է իր հոգսերը կիսողը, այդժամ ինքն էլ պատրաստակամ է նվիրումի, պատրաստ է իր իշխանության հետ համատեղ ուժերով հաղթահարելու դժվարությունները:


Ապրիլ 17, 2014թ. 15:26

Երեկ ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում “Հայոց լեզուն հեռուստաեթերում” խորագրով քննարկում էր կազմակերպվել, որի նախաձեռնողն ինստիտուտի` հայոց լեզվի այսօրվա վիճակով սրտացավ ղեկավարությունն ու մասնագետներն էին: Քննարկման նպատակն էր անդրադառնալ հեռուստաեթերի լեզվի առանձնահատկություններին, պարզել թե այդ առումով ի՞նչ խնդիրներ կան և որոշել, թե ի՞նչ ճանապարհներով է հնարավոր շտկել առկա խնդիրները: Ինստիտուտի տնօրեն ՎԻԿՏՈՐ ԿԱՏՎԱԼՅԱՆԸ […]


Ապրիլ 15, 2014թ. 23:33

Գենդերը հայ կնոջը քարոզում է` ժամանակ մի կորցրու երեխա ունենալու, նրան դաստիարակելու համար, զբաղվիր քեզանով ու հասարակական բարձր դիրք գրավիր` ձգտելով օգտվել տղամարդկանց հետ հավասար իրավունքներից: Արդյոք սա հակազգային քարոզչություն չէ՞:


Ապրիլ 11, 2014թ. 00:26

Վարչապետի հրաժարականը թեպետ փոքր-ինչ ստվերեց Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը, սակայն որոշ գերատեսչությունների հակադարձումներն այդուհանդերձ չուշացան: ՄԻՊ-ն էլ իր հերթին շտապեց “գաղտնազերծել” որոշների անընդունելի գործելաոճը, երբ սեփական սխալներն ու թերություններն ընդունելու փոխարեն օմբուդսմենին են ուղղում իրենց “ավանդական դարձած խայթոցներն” ու “էժանագին պիտակները”:


Ապրիլ 11, 2014թ. 00:13

իչ է, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը տիրացավ պետության կողմից պահպանվող եւ անձեռնմխելի համարվող պատմամշակութային հուշակոթողին, օրենքների խախտմամբ ձեւախեղեց այն, այժմ էլ` շուկա-սուպերմարկետի շահագործումից ամիսներ անց, շինության աջ թեւում «ԽՈՒպ կՐՏրտպՍՑ» անվանումով սրճարան է բացել:


Ապրիլ 8, 2014թ. 23:19

Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծվել է մի իսկական խառնաշփոթ, որի պատճառը հակասական մեկնաբանություններն են, իսկ շարունակվող «հակամարտությունը» հետեւյալ հարցադրման շուրջ է՝ վճարե՞լ, թե՞ չվճարել կուտակային գումարները: Չնայած Սահմանադրական դատարանը տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի իրավական գնահատականը, սակայն պարզվեց, որ այն բավարար չէ պայքարն ավարտված համարելու համար, որն այսօր մի նոր փուլ է թեւակոխել: Մի կողմում […]