“Շատ լուսաբանողներ մեր բանակը սեւացնելը, բանակի հասցեին քար նետելը նորաձեւության միտում են դարձրել, շատ երիտասարդների համար զբաղմունք է դարձել միանգամից արձագանքել բանակում առկա երեւույթներին, եւ այն նոր է տեղի ունենում` գրում են, թե հերթական դեպքն է եղել: Ի՞նչ են ուզում դրանով ընդգծել, թե մեր բանակում հաճա՞խ են նման բաներ լինում եւ դրանք շարունակակա՞ն են լինելու”. Սեյրան Օհանյան
Հասարակություն
Ինչ ճակատագիր է սպասվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին։ Մեր հարցերին պատասխանում է իրավապաշտպան ԱՐՏԱԿ ԶԵՆՅԱԼՅԱՆԸ -Հրաժարական տվեց այն պաշտոնյան, որի համար կենսաթոշակային համակարգի ներդրումը երկրում սկզբունքային հարց էր։ Ի՞նչ է լինելու համակարգի ճակատագիրը, նոր մոդե՞լ է ներդրվելու, թե՞ նոր կառավարությունը կընթանա օրենքում առկա հակասահմանադրական նորմերի վերափոխման ճանապարհով: -Կարծում եմ, պետք է համատեղել բաշխողական եւ կուտակային […]
Հայ սերիալիստները, գրական լեզվի հերը հաջողությամբ անիծելուց, հեռուստաեթերը հայկազյան անաղարտ բառերի փոխարեն զանազան բառաչ ու ձայնարկություններով լցնելուց հետո, անցել են այդ լեզուն հնարավորինս աղավաղելու, իմաստազրկելու և դրանով իսկ ծաղրելի դարձնելու «առաքելության» իրականացմանը:
Քանի դեռ երկրի նախագահը չի ներկայացրել նոր վարչապետի թեկնածությունը, մամուլը չի դադարի շրջանառել հնարավոր ու անհնար թեկնածուների տարբերակները` հղումներ անելով «հավաստի» աղբյուրներին: «Ով կլինի նոր վարչապետը» հարցն այսօր, անշուշտ, ամենաինտրիգայինն է։ Այնուհանդերձ ձեռնպահ մնալով քաղաքական գուշակություններից՝ անդրադառնանք ամենակարեւորին` գործադիրի ինչպիսի ղեկավար է այսօր հարկավոր Հայաստանին: ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՅՈՒՂ ԱՌ ԳՅՈՒՂ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ /ԱՐՏԱՇԵՍ […]
Փաստորեն, կառավարությունն ասում է, չնայած ՍԴ-ն իր որոշմամբ հաստատել է, որ օրենքում կան հակասահմանադրական դրույթներ, բայց ոչինչ, եկեք 5 ամիս ևս կիրառենք այդ անօրինական հոդվածները, շարունակենք գումարներ գանձել ու քերթել ժողովրդի կաշին, խախտել Սահմանադրության 3-րդ հոդվածը, իսկ հետո կտեսնենք: Սա անպատասխանատվություն է երկրի ու ժողովրդի հանդեպ:
Պատմաբան Համլետ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը խոստացավ ու կազմակերպեց` ՙՎիրավորանքը և զրպարտանքը ԶԼՄ-ներում՚ թեմայով խորհրդարանական լսումներ, ու չնայած հանձնաժողովականների պատրաստակամությանը` ծավալել բովանդակային քննակում, մանրամասնորեն դիտարկել ոլորտում առկա հիմնախնդիրները, օրենսդրական լուծումների տարբերակները` չհաջողվեց: Պատճառն այն էր, որ դրան առանձնապես հակված չէր ընդդիմախոս կողմը: Ավելին, հասարակական սեկտորի ներկայացուցիչները ոչ միայն ցանկություն չունեին հարցը բովանդակային քննակման դաշտ մղելու, […]
Ներկայացնում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը` ամբողջությամբ: Նախարարությունը 2013 թվականին նախաձեռնեց պարտադիր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ներդնման գործընթացը, որը իր հերթին առաջացրեց քաղաքական և իրավական խնդիրներ: Քաղաքական խնդիրների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը սահմանափակվում է քաղաքականության մշակման պատշաճ ընթացակարգերի պահպանմանը հետևելով, քանի որ բնակչության սոցիալական ապահովության, այդ թվում կենսաթոշակային, ոլորտի քաղաքականության մշակումը […]
Եվ հայ-վրացական հարաբերությունները Ուկրաինայի վերջին իրադարձությունների հետեւանքով եւ մայիսին Թբիլիսիում նախատեսվող բարձր մակարդակի Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան հանդիպումից առաջ երկու բարեկամ երկրները վերստին հայտնվել են բարիկադների տարբեր կողմերում։ Ուստի ինչպես 2008-ին, այնպես էլ հիմա մեծագույն զգուշություն է հարկավոր սադրանքների չենթարկվելու համար։ Մինչդեռ Վրաստանի նախկին ու ներկա մի շարք պետական ու քաղաքական գործիչներ առաջնորդվում են ճիշտ հակառակ տրամաբանությամբ՝ փորձելով […]
Недавно на прилавках магазинов и в Интернете появилась автобиографическая книга известного журналиста Владимира Познера «Прощание с иллюзиями». В ней автор рассказывает о своей жизни и творческом пути, анализирует уроки прошлого и настоящего, размышляет о будущем. Одна из глав книги посвящена воспоминаниям об Армении. Автор: Владимир Познер «Однажды я оказался темной ночью в горах Армении недалеко […]




