Մայր Աթոռի միաբան ՏԵՐ ԶԱՔԱՐԻԱ վարդապետ ԲԱՂՈՒՄՅԱՆԸ նշում է. «Բեթղեհեմյան Մսուրին շատ մոտ ապրողներ այդպես էլ չիմացան Մանկան Ծննդյան մասին, մինչ հեռու երկրներից մոգեր եկան ու երկրպագեցին Նրան: Այսօր էլ շատերը, մոտ լինելով Մանկանը, դարձյալ հեռու են Նրանից, ինչպես 2000 տարի առաջ էր, որովհետեւ չեն ցանկանում փոխել իրենց կյանքի ընթացքը` հույսը կապելով միայն ժամանակավոր այս […]
Հասարակություն
Մեր իրականության մեջ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, նույնպես, ցավոք, տեղ են գտնում վատաբանությունն ու բանսարկությունը, անտարբերությունը երկրի ընդհանուր բարիքի նկատմամբ: Նահանջ են ապրում ընտանեկան ավանդական արժեքները, դժվարությունների առջև` հանձնառության ոգին:
Զանազան բարեգործական կազմակերպությունների անվան տակ Հայաստան ներխուժած աղանդավորական շարժումները հեռահար ծրագրեր են իրականացնում մեզանում։ Մարդորսությամբ նրանք թուլացնում են Հայ Եկեղեցին եւ մեզանում ստեղծում զանազան կրոնական միություններ-համայնքներ՝ յուրատեսակ անկլավներ, որոնք ղեկավարվում են արտաքին գաղտնի ծառայությունների կողմից։ Այդ անկլավները մեզանում կարող են գոյատեւել միայն Հայ Եկեղեցին թուլացնելու եւ վարկաբեկելու մթնոլորտում։ Այս բոլորին ավելանում է նաեւ քրիստոնեությանը եւ […]
Մի չգրված օրենքով տարեմուտին ակամա դառնում ես ներամփոփ: Հեռացող տարին էլ հետ է նայում ու ափսոսում, որ քեզ թողեց:
Նայում-հիշում ես, թե ինչ տարավ եւ ինչ բերեց անցնող տարին:
Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի կապակցությամբ: Անցնող տարին հագեցած էր բազում նախաձեռնություններով ու իրադարձություններով, բայց ամենակարևորը, կարծում եմ, Հայաստանի տնտեսական վերելքին և անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված` խորը գիտակցված աշխատանքն էր: Մենք ավելի սերտացրինք Հայաստանի տնտեսական, քաղաքական ու ռազմական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ գալիք տարի, վստահ եմ, կդառնանք Մաքսային միության լիիրավ անդամ: Հայաստանը […]
Հարցազրույց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Պարոն նախագահ, չնայած մոտենում են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները, հանրությունը և մամուլը շարունակում են քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի օրերս անցկացրած մամուլի ասուլիսը: Հետաքրքիր է իմանալ՝ հնչե՞լ են արդյոք այդ ասուլիսի ընթացքում այնպիսի պատասխաններ կամ մեկնաբանություններ, որոնք գրավել են Ձեր ուշադրությունը: Այսօր կկենտրոնանամ մի դրվագի վրա: Իմ ուշադրությունը […]
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 27-ին կայացած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում Իրանի հետ բանակցությունների, ՀՀ-ՌԴ «գազային» համաձայնագրերի և գազի պարտքի մասին հնչած հարցի առնչությամբ նախ ասաց, որ համաձայնագրերը հաջողված պայմանագրեր են, որովհետև ՀՀ-ն ստացել է արտոնյալ պայմաններով գազ ստանալու հնարավորություն, հետո ավելացրեց. «Այն թանկացումները, որոնց հետ առնչվում էր Մոլդովան, Ուկրաինան, Բելառուսը, մենք երաշխավորված ենք, որ դա […]
Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ աղանդավորական կառույցները սկսել են ներխուժել ուժային կառույցներ, մասնավորապես, բանակ: «Բազմիցս դեպքեր կան, որ աղանդավորները հոգեորսություն են կատարում բանակում՝ իրենց կառույցի մեջ զինվորներին ներգրավելու համար»,- ասաց նա և ավելացրեց, որ կոնկրետ ութ այդպիսի դեպքի մասին ինքը անձամբ գիտի: Անդրադառնալով 2013թ.-ի աշնանային […]
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է գազի գնի թանկացմանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, Հայաստանի էներգետիկ հնարավորություններին՝ նշելով, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը ոտքի է կանգնում։ Գրառման մեջ ասվում է. «Հայաստանում քաղաքացիական հասարակությունը ոտքի է կանգնում։ Կուտակային նկատմամբ շարժումը, դեկտեմբերի 10-ի երթը վկայում […]
Խորհրդարանի պատերից դուրս՝ պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ շարունակվող ցույց, իսկ ներսում նույն հարցի շուրջ ընթացող քննարկում ու քվեարկության այսպիսի պատկեր՝ 45 կողմ, 56 դեմ, 0 ձեռնպահ: Չնայած իրենց առաջակի ձախողմանը, որոշ ընդդիմադիրներ բարոյական հաղթանակի տրամադրության մեջ էին: Գուցե նրանց էլ պիտի հասկանալ, իրենց խորհրդարանական կենսագրության մեջ ոչ իշխանականներն առաջին անգամ կարողացան գոնե մեկ հարցում […]




