Հասարակություն

Փետրվար 20, 2014թ. 13:04

Գազի կալորիականության հետ կապված անվստահություն ու խնդիրներ եղել են նաեւ 2000-ականների սկզբին, սակայն այդ խնդիրը լուծվել է, քանի որ տնտեսվարողները հավաքվել, գումար են տվել ու ստեղծել փոքր լաբորատորիաներ, որտեղ էլ կատարվել են համապատասխան չափումներ, ու այդ հարցը դուրս է եկել. կառավարությունում այսօր լրագրողներին ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար, իսկ 2000-ականներին «Հայգազ»-ի տնօրեն Լեւոն Շահվերդյանը: […]


Փետրվար 19, 2014թ. 00:43

Հարցազրույց Ազգային ժողովի փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ -Համաձա՞յն եք այն դիտարկմանը, թե «Բարգավաճ Հայաստանի» համագումարից հետո կոալիցիոն նախկին գործընկերները` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, այլեւս բարիկադների տարբեր կողմերում են, ու չնայած ԲՀԿ-ն դարձյալ խուսափեց «ընդդիմություն» անվանումից՝ հավատարիմ մնալով «այլընտրանք» ձեւակերպմանը, այնուհանդերձ երկու ուժերի միջեւ պայքարն անխուսափելի է դառնում: -Ճիշտն ասած, նման իրավիճակ` բարիկադների տարբեր կողմերում գտնվելու, ես […]


Փետրվար 18, 2014թ. 23:49

Բազմիցս ասվել է այն մասին, որ Մաքսային միությանը անդամակցումը թույլ կտա Հայաստանին վերջապես նվազագույնի հասցնել կախվածությունը տնտեսական զարգացման լիբերալ մոդելը պարտադրող միջազգային ֆինանսական կառույցներից։ Այսօր կանդրադառնանք տվյալ հիմնախնդրի մի քանի այլ հանգամանքների։ Հայրենի արեւմտամետները զօրուգիշեր ճղավում են, թե մտնելով Մաքսային միություն՝ Հայաստանը կկորցնի ինքնիշխանության մի մասը։ Ըստ որում, ամոթխած շրջանցվում է հարցը, թե ինչպիսին է […]


Փետրվար 18, 2014թ. 00:59

Հայ ազգային մշակույթն արմատախիլ անելու վտանգի մասին ահազանգերը նոր չեն, մանավանդ երգարվեստի ոլորտում դեռ մի քանի տարի առաջ վիճակը վտանգավոր էր, քանի որ մասնագետներն արդեն խոսում էին ժողովրդական երգը կորցնելու մասին: Բարեբախտաբար նվիրյալ անhատների շնորհիվ հնարավոր եղավ ազգային երգին նոր կյանք տալ…


Փետրվար 16, 2014թ. 21:48

Քաղաքագետ, «Ընդդեմ գազի թանկացման» նախաձեռնության անդամ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը բացասական է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «գազային» պայմանագրի, «ՀայՌուսգազարդի» բաժնեմասի վերջի 20%-ի վաճառքի և գազի գնի շուրջ երեկ արված հայտարարությունները և գտնում է, որ բոլորին մտահոգող հարցերի պատասխանն այդպես էլ չհնչեց: «Թեպետ Սերժ Սարգսյանը, ով զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը, փորձեց արդարացնել […]


Փետրվար 16, 2014թ. 12:09

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է Երկրապահ կամավորների միության՝ փետրվարի 15-ին տեղի ունեցած հոբելյանական համագումարի ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Այսօր ականատեսն եղանք Ս. Սարգսյանի հարց ու պատասխանին ԵԿՄ համագումարի ժամանակ։ 45 րոպեանոց այդ տեսանյութը տեղադրված […]


Փետրվար 15, 2014թ. 20:53

Մինչ հարցուպատասխանը, Հանրապետության Նախագահը շնորհավորել է ԵԿՄ նորընտիր վարչության բոլոր անդամներին, այդ թվում՝ միության նախագահին և փոխնախագահներին՝ դարձյալ պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ նրանց համար դա, իրոք, մեծ պատասխանատվություն է: Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել ԵԿՄ վարչությանը և պատրաստակամություն հայտնել պատասխանել համագումարի մասնակիցների բոլոր հարցերին: Հարց- Սոնա Ռեչելյան- ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողուհի, «Երիտասարդ երկրապահ» […]


Փետրվար 14, 2014թ. 13:12

ՀՀ ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները համատեղ հայտարարում են. «Կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ հասարակության ընդվզումը նոր զարգացումներ է արձանագրում: Գիտակցելով, որ իրենց սահմանադրական իրավունքները ոտնահարվում են, որ նվազում են մարդկանց իրական եկամուտները՝ արդեն ամբողջական աշխատանքային կոլեկտիվներ են բողոքի ակցիաներ կազմակերպում: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, երկաթուղու, մետրոյի, էլեկտրական ցանցերի աշխատակիցների՝ վերջին օրերի […]


Փետրվար 14, 2014թ. 01:33

Հարցազրույց ՀՀԿ պատգամավոր ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ -Հաճախ է ասվում, թե կուտակային համակարգի դեմ մարդիկ ընդվզում են, քանի որ վատ են տեղեկացված, թե PR-ը լավ չի կազմակերպված: Սակայն իրականում խնդիրը ոչ թե վատ տեղեկացված լինելն է, այլ այն համոզմունքը, որ ներդրվում է երկրի համար խիստ վտանգավոր համակարգ: Ի՞նչ կասեք այս մտահոգության առնչությամբ: -Իմ 20 տարվա գործունեության […]


Փետրվար 13, 2014թ. 10:30

Երեկ Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ «Համահայկական ծնողական կոմիտեի», Դեմոկրատական կուսակցության, Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի, «Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» եւ եւս 6 կազմակերպությունների նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել, որի նպատակը Ֆրանսիայում եւ աշխարհի տարբեր երկրներում գենդերային հավասարության քողի ներքո միասեռականությանն աջակցելու վերաբերյալ ընդունված օրենքների ու օրինագծերի դեմ սկիզբ առած հասարակական շարժումներին սատարելն է: