Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ իշխանության քաղաքական միտքը փակուղի է մտել։ «Աշխատում են միայն արտագաղթի համար պայմաններ ստեղծել: ՀՀ կառավարությունը շտապ միջոցներ պետք է ձեռնարկի ժողովրդի տեղահանությունը կասեցնելու համար: Պետք է մտածեն, թե ինչու մեզ մոտ այսօր աշխատատեղեր չեն ստեղծվում, ինչու արևային էներգիան Հայաստանում չի զարգանում»,-նշեց նա։ «Թայվանում, որը ունի 36 000 քառ. կմ տարածք, ազգաբնակչությունը […]
Հասարակություն
Ինչպե՞ս է լինում, որ ռուսական գազը, որն այդ երկրի սահմանին արժե 160 դոլար , անցնելով հազարավոր կիլոմետրեր, Վրաստանում էլ տարանցիկ վճար մուծելվուց հետ Հայաստանի սահմանին ունենում ենք ընդամենը 189 դոլար, մինչդեռ այս կարճ հատվածում գազը հայ սպառողին է հասնում գրեթե կրկնակի թանկացած: Այս գլուխկոտրուկի համոզիչ պատասխան այդպես էլ չհնչեց:
Սահմանադրական դատարանի հունվարի 24–ի որոշմամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կասեցվել է պարտադիր կուտակային վճարներ չկատարած կամ ուշացումով կատարած անձանց պատասխանատվության ենթարկվելու եւ կենսաթոշակային ֆոնդերի ու կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ ընտրելու վերաբերյալ դրույթները: ՍԴ-ի այս որոշումը գործատուների եւ աշխատողների շրջանում առաջացրել է խառնաշփոթ եւ մասնագիտական բանավեճեր հետեւյալ հարցերի շուրջ: Գործատուն պարտավոր է կատարել պարտադիր կուտակային վճարները, թե […]
Ֆրանսիան 1999 թվականին ստորագրել է Եվրոպայի տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան, սակայն Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը հետագայում այդ համաձայնագիրը սառեցրել է: Առայժմ Ֆրանսիայի խորհրդարանին չի հաջողվում հաղթահարել Սահմանադրական արգելքը: Ֆրանսիայի խորհրդարանում Եվրոպայի տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի կիրառման նպատակով Սահմանադրական փոփոխությունների նախագծի առաջարկն անցյալ շաբաթ անհրաժեշտ կողմ ձայներ չհավաքեց և փոքրամասնությունների լեզուների պաշտպանությունը Ֆրանսիայում […]
Ժամանակ առ ժամանակ սոցիալական ցանցերում ու զանազան լրատվամիջոցներում հանդես են գալիս հայտնի, ոչ այնքան հայտնի կամ պարզապես անհայտ մտավորականներ կամ իրենց մտավորական համարողներ և նախահարձակ ցասումով դատափետում այս կամ այն քաղաքացիական նախաձեռնությունը կամ բանավեճ-քննարկումը։ Առանձնապես տարակուսելի և անընդունելի ոչինչ չկա այս ամենում, ի վերջո՝ յուրաքանչյուր ոք ինքն է առաջին հերթին պատասխանատու սեփական պատվի համար և […]
Այսօր Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատում կայացել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը, տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից: Գործով հայցվորը նշում է, որ ինքը ստիպված է եղել լքել իր տունը 1992թ-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով։ ՄԻԵԴ դիմումատուն եղել է 1929թ-ին ծնված Մինաս Սարգսյանը, ով մահացել է 2009թ-ին։ Մինաս Սարգսյանի որդին […]
Եթե մենք այս հարցի պատասխանը շիտակ չհնչեցնենք, ու եթե այն չդաջվի մեր գործընկերների գիտակցության մեջ, ապա, կներեք, այս համագործակցությունը կլինի խեղված, միակողմանի, ու տպավորություն կստեղծվի, թե մենք անընդհատ խնդրողի դերում ենք: Բայց մենք չենք խնդրում…
Արեւմուտքի կողմից մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ, այդ պատրվակով իրականացվող մարդկության այլասերման քաղաքականության վերաբերյալ է մեր հարցազրույցը Համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի համանախագահ, աստվածաբանության դոկտոր ՍԱՄՎԵԼ ՆԱՎՈՅԱՆԻ հետ: –Ո՞ր ասպարեզներում են դրսեւորվել ու դրսեւորվում քրիստոնեության դեմ ուղղված մարտահրավերները: -Նախ, աշխարհայացքային պատերազմում: Դրա առավել հայտնի օրինակներից է մարտնչող աթեիզմը: 19-րդ դարի աթեիստ փիլիսոփա Նիցշեն քրիստոնեությունը համարել […]
Մենք դիմացանք պատերազմին, դիմացանք՝ շատ դժգոհ լինելով ՀՀՇ-ի իշխանությունից, իսկ սոցիալական վիճակն այն ժամանակ անհամեմատ վատ էր: Բայց դիմացանք, որովհետև կար տեսլական: Իսկ այսօր այն չկա և եթե խոսքը միայն լավ ապրելու մասին է, այդ դեպքում գործում է ՙորտեղ հաց, այնտեղ կաց՚ սկզբունքը:
Միայն վերջին 3-4 տարիներին մեզանում մի քանի տասնյակ զանազան-զարմանազան կայքեր են գործարկվել, ըստ որում՝ դրանց մեծ մասը «համեստորեն» հորջորջվում է լրատվական կայք: Կարելի է կարծել, թե Հայաստանում լրագրողների ինկուբացիոն բազմացման հատուկ սարք են հորինել եւ դրանք շատանում ու շատանում են: Սակայն նման կայքերի մի զգալի մասի լրահոսին նետված թռուցիկ հայացքն իսկ բավական է համոզվելու, որ […]




