Հասարակություն

Հունվար 31, 2014թ. 18:53

ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 2014թ. հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ […]


Հունվար 31, 2014թ. 16:40

Մանուչարյանի հետ համաձայն եմ այն հարցում, որ արեւմտյանն իր էությամբ այսօր հակաեվրոպական է, որովհետեւ Եվրամիությունը գնաց հեշտացված ազատությունների ճանապարհով: Եվ մեզ էլ, երբ փորձեցինք եվրաինտեգրվել, պարտադրեցին օրենքներ, որոնք, կարծում եմ, մեզ հարիր չեն:


Հունվար 28, 2014թ. 12:38

«168 ժամը» գրում է. «Իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ «Էմիրաթ Կովկաս» կազմավորման ղեկավար Դոկա Ումարովը ծրագրավորել է ահաբեկչական գործողություն իրականացնել Հայաստանում գտնվող ռուսական օբյեկտներից մեկում։ Թե որքանով են ստույգ այս տեղեկությունները, դժվար է պարզել: Համենայնդեպս, նույն աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանի իրավապահ մարմիններն այդ մասին տեղեկացված են։ Ումարովը հայտարարել է, որ պետք է ձախողել Սոչիի ձմեռային […]


Հունվար 28, 2014թ. 12:36

Հայկական ժամանակը» գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ամենայն մանրամասնությամբ կազմել է այն ապրանքների ցանկը, որոնց ներկրումը Հայաստան ՄՄ անդամ դառնալուց հետո կհարկվի լրացուցիչ մաքսատուրքով։ Թանկանալու է սննդամթերքը, դեղորայքը, ամենօրյա կենցաղում օգտագործվող բազմաթիվ ապրանքներ։ Այսպես, առնվազն 5 տոկոսով թանկանալու է Հայաստան ներկրվող տավարի միսը։ Եթե մինչև հիմա տավարի մսի վրա գործում էր 10 տոկոս մաքսատուրք, ապա […]


Հունվար 28, 2014թ. 10:54

Այսօր հայոց բանակի տոնն է, ինչի առթիվ սրտանց շնորհավորում ենք մեր սպաներին ու զինվորներին: Բանակը մեր պետության ամենակայացած ու, անկասկած, ամենակարեւոր կառույցն է: Այո, ամենակայացածն է, բարելավման ու լուծման կարիք ունեցող իր խնդիրներով հանդերձ: Բանակն է, որ գործնականում ապահովում է հայկական զույգ պետությունների անվտանգությունը: Բանակ, որ չնայած արդեն 20 տարվա «հրադադարի ռեժիմին», գտնվում է շարունակական […]


Հունվար 28, 2014թ. 10:49

Հունվարի 28-ին ավանդաբար նշվող հայոց բանակի օրը թերեւս ոչ մի բանով չտարբերվեր նախորդ տարեդարձերից, եթե հունվարի 19-20-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի ճակատային գծի հյուսիս-արեւելյան հատվածում տեղի ունեցած հայտնի դեպքերը լուրջ ցնցում չառաջացնեին մեր ժողովրդի գիտակցության մեջ։ Նման դիվերսիաները հետ մղելու ընթացքում նախկինում էլ էինք զոհեր ունենում, բայց նրանց հրաժեշտի արարողությունները սահմանափակվում էին սոսկ մարդկայնորեն հասկանալի՝ անկեղծ […]


Հունվար 23, 2014թ. 22:22

Մայդանում զոհված Սերգեյ Նիգոյանի ընտանիքը փախել է Հայաստանից Արցախյան պատերազմի պատճառով: Այս ձևակերպումը երեկ կարելի էր կարդալ բոլոր լրատվամիջոցներում: Ինչ խոսք, ամոթալի որակում է, բայց փաստ, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ: Արդարության համար պետք է խոստովանենք, որ այդ տարիներին շատերը հեռացան (փախան)` օտար ափերում բարեկեցիկ, խաղաղ կյանք գտնելու հեռանկարով: Հեռացան նաև Արցախից, բայց շատերն […]


Հունվար 23, 2014թ. 16:59

Լավ իմանալով աղանդավարական կառույցների ու դրսի հրահանգիչների սերտ կապերը, դժվար չէ կռահել, որ զեկույցը ինչ-ինչ նպատակներ է հետապնդում: եվրոպական հիշյալ կազմակերպությունն իր զեկույցով կոնկրետ հրահանգ է ուղղում ՙԵհովայի վկա՚ աղանդավորական կառույցին:


Հունվար 21, 2014թ. 00:57

Նախարար Սեյրան Օհանյանի հստակ դիրքորոշումն է՝ արժանի պատիժ մեղավորներին: Վերջին տարիների հետևողական աշխատանքի արդյունքում այսօր բանակում կա հստակ գիտակցում՝ մեղավոր չի կարող անպատիժ մնալ, անկախ նրանից, թե այս կամ այն մերժելի արարքի հեղինակն ով է:


Հունվար 20, 2014թ. 23:58

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված, 1994թ. ծնված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի սխրանքի վերաբերյալ: Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել մեր զինվորներին եւ սկսել դիմադրությունը: Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա ցած չի ընկրկել եւ շարունակել […]