Հասարակություն

Օգոստոս 6, 2023թ. 12:39

  Երբ «բանջարը» «հանճար» է, հանճարը՝ անճար, ժողովուրդն էլ՝ ճարահատյալ, արի ասեմ այդ ամենի հազար ու մի պատճառ… Կասեք՝ կյանքը շարունակվում է, բա հո չե՞նք նստելու ազգովի տառապենք… Կասեք՝ հո ազգովի Ղարաբաղի ձեռը կրակը չե՞նք ընկել, որ ամեն ինչից մեզ զրկենք… Կասեք՝ մեր դարդերը քիչ չեն հիմա էլ ղարաբաղցու դարդը պիտի քաշե՞նք… Կասեք, բա ինչ […]


Մարտ 2, 2015թ. 23:03

Վերջին տարիներին ներդրումներ կատարելու պատրվակով Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցեր ընկերությունը ներգրավել է մեծածավալ վարկային միջոցներ, ինչի հետեւանքով հայտնվել է դրանք սպասարկելու եւ նոր միջոցներ վերցնելու խնդիրների առաջ։ Բէցերի վարկային պորտֆելը գնահատվում է 225 մլն դոլար։ Եթե առաջիկայում չլուծվեն ընկերության ֆինանսական դժվարությունները, ապա կարող են խնդիրներ առաջանալ Հայաստանի էներգամատակարարման կայունության առումով։ Այդ մասին օրերս Հանրային ծառայությունները կարգավորող […]


Մարտ 2, 2015թ. 22:37

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ -Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանությունից անցել է 48 օր, սակայն գլխավոր կասկածյալը չի փոխանցվել ՀՀ իրավապահ մարմիններին, հանցագործության նախաքննությունը չի իրականացվում հայ իրավապահների կողմից, ձգձգվում է նախաքննությունը: Այս ամենը մտահոգիչ չե՞ն: – Անկեղծ ասած, ներկայիս գործընթացում ես որևէ մութ, մտահոգիչ հանգամանքներ չեմ տեսնում: Ասել, թե նախաքննությունը […]


Մարտ 1, 2015թ. 20:29

Սիրելի հայրենակիցներ, Տարելիցի առթիվ հերթական անգամ մեր հարգանքի ու վշտակցության տուրքը մատուցելով 2008թ. մարտի 1-ի զոհերի անմար հիշատակին, ցավոք, հերթական անգամ հարկադրված ենք նաեւ արձանագրելու, որ այդ ահավոր ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու եւ զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում հատկացնելու գործը, հակառակ հասարակության, քաղաքական ընդդիմության եւ միջազգային հանրության անդադրում ջանքերին, այդպես էլ մազաչափ անգամ […]


Մարտ 1, 2015թ. 19:37

Հերթական անգամ ընտանեկան ալբոմը թերթելիս` հանդիպեցի հին մի լուսանկարի. ես եմ, քույրս, մայրս, բայց օտար երկրում: Ես փոքր էի և համարյա ոչինչ չեմ հիշում. ինչո՞ւ գնացինք, ինչո՞ւ նկարում հայրս չկա, ինչո՞ւ է մայրս տխուր, և վերջապես ինչո՞ւ վերադարձանք: Պատմությունը հետևյալն է. 1996 թվականի մի գարնանային երեկո, հերթական լարված քննարկումներից հետո ծնողներս որոշել են ինձ ու […]


Մարտ 1, 2015թ. 16:47

Ռուսական «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը հայ-թուրքական սահմանին սահմանախախտ է բռնել: «Լույս մարտի 1-ի գիշերը Գյումրիի սահմանապահ ջոկատի ուղեկալներից մեկում սահմանի պաշտպանության տեխնիկական միջոցներից ահազանգի ազդանշան է ստացվել: Հայտնաբերվել են դեպի Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը տանող ոտնահետքեր»,- հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունում: Բռնված սահմանախախտի մոտ հայտնաբերվել է Չեխիա […]


Մարտ 1, 2015թ. 09:04

Փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հինգերորդ բանակային զորամիավորման զորմասերում: Սեյրան Օհանյանը հետևել է ծառայության կազմակերպման ընթացքին, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, շարային և ֆիզիկական պատրաստության մարզումներին: Զորամիավորման ստորաբաժանումներից մեկում Սեյրան Օհանյանը ստուգել է զորանոցային պայմանները, հետևել է հասարակական-պետական պատրաստվածության դասաժամի ընթացքին: Զրուցելով զինծառայողների հետ` պաշտպանության նախարարը ծանոթացել […]


Փետրվար 27, 2015թ. 14:01

Հայրապետյանի հովանավորած ռազմական ակադեմիայի շինարարությունը վերսկսվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղում վերսկսվել է Մոսկվայում տնային կալանքի տակ գտնվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանի հովանավորած՝ Սուվորովի եւ Մադաթովի անվան ռազմական ակադեմիայի շինարարությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց Վանքի գյուղապետ Անդրեյ Սարգսյանը: Նա հայտնեց, որ շենքի առաջին հարկն արդեն պատրաստ է: «Հիմա երկրորդ հարկն է կառուցվում, […]


Փետրվար 27, 2015թ. 13:46

Օրերս կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել “Շրջանառության հարկի մասին” օրենքի վերափոխված տարբերակը, որում վերանայվել են տնտեսավարողների դժգոհությունն առաջացրած դրույթները: Այդ թեմայով զրուցում ենք “Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միություն” հասարակական կազմակերպության նախագահ ՍՏԵՓԱՆ ԱՍԼԱՆՅԱՆԻ հետ:


Փետրվար 27, 2015թ. 12:45

Արդյոք ՀՌԱՀ-ը տեղյակ է, թե մեր հեռուստալիքները կրոնական այլ հոսանքների քարոզչություն անում են, թե ոչ՝«Չեմ ուզում «աղանդներ» բառն օգտագործել, բայց վերջերս պատահաբար Կոտայքի մարզում տեսա մի հեռուստաալիք, որը կրոնական այլ հոսանքի քարոզչություն էր կատարում: Արդյոք, ձեր հանձնաժողովի տիրույթում է այս խնդիրը, եթե այո, ապա դուք ունեք ինֆորմացիա եւ ինչպես եք կարողանալու, կամ արդյոք ցանկանում եք […]