«Մենք ակնածանքով հիշում ենք 96 տարի առաջ տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքերը, որոնք հանգեցրին 20-րդ դարի վատթարագույն նախճիրներից մեկին…մեր պետություններն ավելի հզոր են ու մեր դատն ավելի արդար է, երբ մենք պատշաճ կերպով ճանաչում ենք կնճռոտ անցյալը…
Ցեղասպանություն
Ապրիլի 22 –ին Հայաստանի դեսպանության և Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ, Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի քաղաքագիտության և ազգագրության ինստիտուտում կայացավ կլոր սեղան «Հայոց ցեղասպանությունը` որպես հանցագործություն մարդկության հանդեպ» խորագրով, որին մասնակցում էին նշանավոր գիտնականներ, մշակույթի, հասարակական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների, ԶԼՄ-ների, հայ համայնքի և այլ բնագավառների ներկայացուցիչներ: Կլոր սեղանի աշխատանքները վարում էր Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր […]
Սիրելի հայրենակիցներ, Այսօր համայն հայությունը աշխարհի տարբեր ծայրերում ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Մենք գլուխ ենք խոնարհում նրանց հիշատակի առջեւ` հոգու խորքում պահելով պարտքի զգացումն ու հաստատակամությունը` անել հնարավոր ամեն բան այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության միջազգային ճանաչման ուղղությամբ: Աշխարհը պետք է անպայմանորեն ճանաչի եւ դատապարտի 20–րդ […]
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով, ստեղծվել է պետական հանձնաժողով և հաստատվել է հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: Հանրապետության ղեկավարի հրամանագրով, մի շարք հանձնարարականներ են տրվել ՀՀ նախարարություններին, գերատեսչություններին, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, ՀՀ գիտությունների ազգային […]
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը անցյալ տարի, 2010 թվականի ապրիլին հանդես է եկել Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր հայերին ուղղված կոչով, առ այն, որ Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը, ժամը 19:15 րոպեին հայտարարվի «Լռության րոպե»։ Կրկին կոչ ենք անում աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերին Երևանի /Արարատյան/ ժամանակով, ժամը 19:15–ին մեկ րոպե կանգ առնել և լռությամբ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը։ ArmAr.am
«Մեզ համար Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրած ջանքերն անհրաժեշտ էին, քանի որ արդարության վերականգնմանն էին ուղղված»
Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի նախօրեին Արգենտինայի խորհրդարանի վերին պալատը` սենատորներ Դանիել Ֆիլմուսի, Ռուբեն Ժուստինիանիի, Էրնեստո Սանսի և Սոնիա Էսկուդերոյի նախաձեռնությամբ ընդունել է հայտարարություն, որով կրկին անգամ դատապարտում է Մեծ եղեռնի հեղինակներին: Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ «ապրիլի 24-ի նախօրեին, երբ լրանում է 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում մարդկության դեմ գործած այդ հանցագործության 96–րդ տարելիցը, Ազգային սենատը վերահաստատում […]
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով ո ր ո շ ու մ ե մ. 1. Ստեղծել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, սփյուռքի, կրթության և գիտության, մշակույթի նախարարներին և Հայաստանի […]
Հայոց ցեղասպանութեան 96-ամեակը կը թեւակոխենք Հայաստանի Հանրապետութեան, Արցախի ու սփիւռքի առջեւ ծառացող նոր մարտահրաւէրներով, որոնք կը հունաւորեն ազգային միասնական ճիգի ու կարողականութեանց համատեղման վրայ հիմնուած հայութեան երթը: Ներկայ պատմական հանգրուանի մարտահրաւէրները դիմակալելու համար, հայ քաղաքական միտքը բիւրեղացուցած է իր հաւատոյ հանգանակը` համազգային տենչերն ու իտէալները բիւրեղացնող ազգային առողջ գաղափարախօսութիւնը: Հայաստան, Արցախ եւ սփիւռք պարտաւոր են […]
Մեծ ոճիրի արմատները ավելի վաղ էին ձևավորվել: Դրա առաջին կազմակերպիչն ու իրագործողը եղավ Թուրքիայի սուլթանական վարչակարգը:




