Ցեղասպանություն

Ապրիլ 20, 2011թ. 21:50

այժմ ընդրգկված են նաև 1915թ. ցեղասպանությանը զոհ գնացած Գրիգոր Զոհրաբի, Դանիել Վարուժանի, Ատոմ Յարճանյանի (Սիամանթո) Ռուբեն Սևակի, Ռուբեն Զարդարյանի, Երվանդ Սիմաքեշանլյանի, Հովհաննես Հարությունյանի, Արմեն Դորյանի, Լևոն Լարենցի անունները:


Ապրիլ 20, 2011թ. 21:30

Ստամբուլում կայացավ «Մի մոռացիր ինձ, Ստամբու’լ» ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ Ստամբուլի կենտրոնում հնչեց «գենոցիդ» բառը: Ֆիլմը պատմում է տարբեր ազգությունների պատկանող մարդկանց մասին, որոնց միավորում է Ստամբուլ քաղաքը: Ֆիլմի պրոդյուսերն է Հուսեյն Կարաբեյը: Հինգ խաղարկային նովելներից կազմված ֆիլմի մի մասի հեղինակն է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիր Էրիկ Նազարյանը: Նա մի […]


Ապրիլ 20, 2011թ. 20:15

Թուրքական Haberlet-ը հաղորդում է, որ Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ֆրանսիացի սենատորները այցելել են Թուրքիայի խորհրդարան, որտեղ խորհրդարանի փոխնախագահ Սադըք Յաքութը նրանցից պահանջել է ֆրանսիական սենատի օրակարգից հանել Հայոց ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը: Հիշեցնենք, օրինագիծը պետք է քննարկման դրվի մայիսի 4-ին։ Սակայն, Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ժակ Բլանը հիասթափեցրել է Թուրքիայի խորհրդարանի […]


Ապրիլ 20, 2011թ. 19:32

Այսօր մեկնարկել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած «Հայոց Ցեղասպանությունը եւ Սկանդինավյան արձագանքը» թեմայով միջազգային գիտաժողովը: Այն երկօրյա է` Շվեդիայից, Նորվեգիայից, Դանիայից ժամանած պատմաբան-հետազոտողների մասնակցությամբ: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքով, միջազգային գիտաժողովի նպատակը Սկանդինավիա-Հայստան հարաբերությունների պատմության այս առանցքային դրվագները եւս մեկ անգամ արժեւորելն է` ընդհանուր պատմության եւ հիշողության համատեքստում: Գիտաժողովը նվիրված է նորվեգացի բեւեռախույզ, գիտնական եւ […]


Ապրիլ 20, 2011թ. 14:36

«Կոչ ենք անում բոլորին Հարավային Կալիֆորնիայում, հինգշաբթի, ապրիլի 21-ին, ժամը 15:00-ին միանալ բողոքի ցույցին` հորդորելու նախագահ Օբամային կատարել իր խոստումը»


Ապրիլ 20, 2011թ. 12:14

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, և այս տերմինով Լեմկինը ցանկանում էր նկարագրել համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը, ինչպես նաև` 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: “Ցեղասպանություն” – “Գենոցիդ” տերմինը գոյացել է հունարեն genos-ռասա կամ […]


Ապրիլ 20, 2011թ. 11:00

Հատված Օսմանյան կայսրությունում ԱՄՆ վերջին դեսպան Հենրի Մորգենթաուի «Հայ ժողովրդի ողբերգությունը. Դեսպան Մորգենթաուի պատմությունը» գրքից: «Օսմանցիների հետնորդները հազիվ թե նմանվեն այն մարդկանցից որևէ մեկին, ում ես երբևէ ճանաչել եմ: Նրանք չեն ատում, չեն սիրում, չեն զգում որևէ մեկի հանդեպ թշնամանք կամ կապվածություն տևական ժամանակահատվածում: Նրանք միայն վախենում են: Եվ հասկանալի է, որ մյուսներին են վերագրում […]


Ապրիլ 20, 2011թ. 09:34

Մինչ ՄԱԿ-ի անդամ 30– ից ավելի պետություններ ճանաչել եւ դատապարտել են մարդկության եւ մարդկայնության դեմ իրականացրած Հայոց Մեծ եղեռնը, ոճրագործը`  Թուրքիան, փորձում է ժխտել ու կոծկել իր իրագործած հանցագործությունը: Ավելին, ԽՍՀՄ լուծարումից ի վեր գլխավորելով հանցակից ուժերին՝ շրջափակելով մեկուսացնում է Հայաստանի, Արցախի Հանրապետությունները եւ շարունակում է այս պետությունների բնիկ բնակչության դեմ ծրագրած հանցավոր գործողությունները: Այս […]


Ապրիլ 19, 2011թ. 23:05

Ապրիլի 20-ին սպասվում է «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը Վրաստանի խորհրդարանի շենքում: Նրա ստեղծման գաղափարը, ինչպես նաև ժողովածուի հրատարակման հետ կապված բոլոր աշխատանքները իրականացրել են «Վրաստանի Հայ Համայնք» և «Վրաստանի Հայ ուսանողների միություն» հասարակական կազմակերպությունները: Գրքում զետեղվել են Վրաստանի Ազգային Խորհրդարանական գրադարանի` վրացական պարբերականների բաժնում պահպանվող Հայոց Ցեղասպանությանն առնչվող նյութերը: Այն ընդգրկում […]


Ապրիլ 19, 2011թ. 22:24

Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը, ապրիլի 15-ին ԱՄՆ կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդն ու Ջիմ Կոստան հատուկ նամակով կոչ են արել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որ պետդեպարտամենտի կայքում զետեղված Հայաստանի եւ Թուրքիայի պատմությանը վերաբերող նյութերում ըստ արժանվույն տեղ գտնեն Հայոց Ցեղասպանության բարոյական, պատմական, քաղաքական հետևանքները, քանի որ ԱՄՆ Պետքարտուղարության կայքում որեւէ հիշատակում չկա 1,5 միլիոն հայերի […]