Վառնայի հայ առաքելական «Սուրբ Սարգիս» եկեղեցում ի հիշատակ Եղեռնի զոհերի եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ պսակի զետեղման և մոմավառության արարողություն: Եկեղեցու բակում տեղի ունեցավ հանրահավաք որից հետո ներկաները պաստառներով բողոքի երթով շարժվեցին դեպի քաղաքի կենտրոն: ArmAr.am
Ցեղասպանություն
Ապրիլի 24-ին Բուլղարիայում Հայաստանի դեսպանը և դեսպանության անձնակազմը, Սոֆիայի եկեղեցական և թեմական խորհրդի, բոլոր հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Սուրբ Զատիկի արարողությունից հետո Սոֆիայի հայկական եկեղեցուց` եռագույն դրոշներով և Հայոց ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառներով, երթով շարժվեցին դեպի Երևանյան պուրակում տեղադրված Հայկական խաչքար: Երևանյան պուրակում` խաչքարի մոտ, Հայաստանի Հանրապետության օրհներգով սկսվեց Հայոց Մեծ Եղեռնի […]
Հարգելի բարեկամներ, մեծարգո հյուրեր, Այս օրերին աշխարհասփյուռ համայն հայությունը, մեր բարեկամներն ու համախոհները նորից ոտքի են ելել՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության՝ Մեծ եղեռնի, 96-րդ տարելիցը: Այս օրերին հայությունը համախմբվում է ոչ միայն սգալու և հիշելու, այլև ողջ աշխարհին ցույց տալու արժանապատիվ ապրելու իր կամքը, մեր ժողովրդի դեմ կատարված մեծագույն հանցագործությունը ճանաչված և պատժված տեսնելու իր անսասան […]
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ Ժնեւի արվարձան Տրուանեի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց հիշատակի եւ հոգեհանգստի սուրբ պատարագ: Ռեքվիեմը կատարեց Գյումրիի “Տիրամայր Հայաստանի կենտրոնի” երգչախումբը: Ծաղկեպսակ զետեղվեց Ցեղասպանության զոհերի հիշատակի կոթողին: Արարողությանը մասնակցում էին Շվեյցարիայի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչները, հասարակական եվ քաղաքական գործիչներ: Նույն օրը ավելի քան 1000 հայ երիտասարդներ Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, […]
Ապրիլի 24-ին Մոսկվայի Սբ. Հարություն եկեղեցու տարածքում կանգնեցված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակ դնելու արարողությունն՝ ի հիշատակ 1915թ. Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությանը զոհ դարձած 1.5 անմեղ հայերի: Արարողությանը մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցները` արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանի գլխավորությամբ, ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը, Մոսկվայում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, մոսկովյան բուհերի հայ ուսանողները, մշակույթի եւ […]
Զարուհի Փոստանջյանի բողոքն ուղղված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներին, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի դեսպաններին
Ապրիլի 24-ին Թբիլիսիի Սբ. Գևորգ մայր եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցեց Ս.Հարության պատարագ, որին ներկա էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Պատարագից հետո կայացավ երթ դեպի Թբիլիսիի Հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջևանքի պանթեոն` վիրահայ համայնքի ներկայացուցիչների եւ դեսպանության աշխատակիցների մասնակցությամբ` ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի: Վրաստանում […]
Ապրիլի 25-ին Բուենոս Այրեսի խորհրդարանի “Ոսկեզօծ դահլիճում” Արգենտինայի համայնքային կառույցների եւ ՀՀ դեսպանության համատեղ նախաձեռնությամբ կայացավ հանդիսավոր երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: Միջոցառման հիմնական բանախոսներն էին Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Ազգային կոնգրեսի պատգամավոր, “Արմատական քաղացիական միության” նախագահ Ռիկարդո Ալֆոնսինը, Բուենոս Այրեսի կառավարության աշխատակազմի ղեկավար Հորասիո Լառռետան, մայրաքաղաքի խորհրդարանի պատգամավոր Ռաուլ Պույը: Հանդիսավոր երեկոյին […]
ԱՄՆ-ը հայոց ցեղասպանությունը ճանաչել է Ուրուգվայից և Արգենտինայից դեռևս 14 տարի առաջ` 1951թ.-ին և Ցեղասպանության կոնվենցիայի ստորագրումից ընդամենը 3 տարի հետո: Մինչդեռ այս փաստը մենք զարմանալիորեն մոռացության ենք մատնել:
Այսօր ժ. 9:00-ին «Ժառանգություն» կուսակցության հարյուրավոր անդամներ եւ համակիրներ հավաքվել էին Ազատության հրապարակում, ուր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը օրվա խորհրդի առնչությամբ հանդես եկավ կարճ խոսքով, ապա հավաքվածները շարժվեցին դեպի Եղեռնի հուշահամալիր: Սգո երթով անցնելով Ազատության հրապարակից Բաղրամյան, Օրբելի, Կիեւյան եւ Լենինգրադյան փողոցներով, ապա հուշահամալիրի արահետներով` նրանք ծաղիկներ դրեցին հավերժ կրակի մոտ` իրենց հարգանքի տուրքը մատուցելով […]




