Հայոց ցեղասպանության հիշատակման օրվա կապակցությամբ ուղերձով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր, միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Իվան Սավվիդին: «1915 թ.-ի ապրիլի 24- ը ողբերգական տարեթիվ է հայ ժողովրդի համար: Գրեթե հարյուր տարի առաջ այս օրը Օսմանյան Կայսրության տարածքում սկսվեցին հայ ժողովրդի զանգվածային ջարդերը: Թուրքիայի դաժան քաղաքականության զոհ դարձավ մոտ 1, 5 միլլիոն հայ: […]
Ցեղասպանություն
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն, ինչպես հաղորդում է www.worldbulletin.net.-ը, «քննադատել է 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի ելույթը»: «Պարոն Օբամայի արած հայտարարությունը միակողմանի է եւ նարկայացնում է պատմության միայն մի կողմը: Մենք ցանկանում ենք, որ նաեւ հարգեն այն կորած սերնդի հիշատակը, որը հեռացել է Անատոլիա թերակղզուց եւ տառապել է հեռավոր Եմենի, […]
Ապրիլի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի եւ մասնակցել Քրիստոսի Հարության տոնի Սուրբ պատարագին: Արցախի Հանրապետության նախագահի աշախտակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն
Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, ԲՀԿ Շիրակի մարզային կառույցների ղեկավարները եւ մարզը ներկայացնող պատգամավորներ` Ազգային Ժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանի, Մարտուն Գրիգորյանի, Վարդեւան Գրիգորյանի գլխավորությամբ այցելեցին Հեզհեզի ձոր (Ջարդի ձոր), ուր հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին: ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասնայանն իր խոսքում նշեց, որ ժամանակակից Թուրքիան համամարդկային արժեքներից խոսելուց առաջ պետք […]
Հայոց Ցեղասպանությունը իրագործած պետությունը` Օսմանյան կայսրությունը` ներկայիս Թուրքիան, պետք է միջազգայնորեն պատժվի:
Երիտթուրքերը, պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը փոխելու նպատակով, ձևական հետաքննություն սկսեցին, սակայն ջարդերի կազմակերպիչներն ու պատասխանատուներն այդպես էլ մնացին անպատիժ:
1915-1923 թվականներին հայության, մարդկության ու քաղաքակրթության դեմ կատարվել է ոճիր, որ այդ ժամանակ դեռ անուն չուներ…
Դիմում ենք Միավորված Ազգերի Կազմակերպությանը` Մշակութային ցեղասպանությունը դատապարտող միջազգային կոնվենցիա ընդունելու պահանջով:
Ախթամարի Սրբ. Խաչ եկեղեցու շուրջ ծավալված իրադարձությունների հոգևոր կողմը




