Միջազգային միջնորդների «վեցյակի»` պաշտոնական Թեհրանի հետ բանակացությունների հերթական փուլը ՄԱԳԱՏԵ-ին սպառիչ փաստեր չի ներկայացրել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Յուկիա Ամանոն: «Համագործակցության ներկա մակարդակը բավարար չէ: Մենք չենք կարող հաստատել Իրանի միջուկային ծրագրի չհայտարարված պարագաների բացակայությունը, կամ նրա բացառապես խաղաղ բնույթը»,-ասել է Ամանոն,- […]
Տնտեսություն
Երեկ Թբիլիսիում կայացել է Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի տրանսպորտի նախարարների հանդիպումը: Նպատակը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ծրագրի քննարկումն էր: Այս մասին տեղեկացնում է GHN – ը: Նիստի ժամանակ քննարկվել են երկաթգծի շինարարության հետ կապված հարցերր: Այդ թվում և վրացական հատվածի շինարարության համար հավելյալ ֆինանսավորման հարցը: ArmAr.am
Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում հյուրընկալված աշակերտները ծանոթացել են ընկերության փորձին ու կառավարման մշակույթին: Ինչ է հարկավոր տնտեսության զարկերակն զգալու և հաջողված բիզնես գործընթացներ ապահովելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի 5-ամյա գործունեությունը երիտասարդներին թույլ է տալիս եզրակացնել, որ հարկավոր է ունենալ գիտելիք, իրազեկվածություն, կառավարման հմտություն և մրցակցության էթիկա: Ռալֆ Յիրիկյանի դասախոսությունից քաղած ամենակարևոր խորհուրդն այն է, որ երկարաժամկետ կտրվածքում […]
Այսօր կառավարությունում, համաձայն աշխատակարգի, շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2010թ. գործունեության հաշվետվությունների լսումները: 2010թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել 5 նախարարություն: Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի, էկոնոմիկայի, մշակույթի և առողջապահության նախարարները: Նրանք վարչապետին զեկուցել են տրված հանձնարարականների կատարողականների, հաշվետու տարում իրականացված միջոցառումների ու արձանագրված թերացումների պատճառների մասին: Վարչապետ […]
Այսօր ՀՀ կառավարությունում մեկնարկել է ՀՀ նախարարությունների և կառավարությանն առընթեր պետական գերատեսչությունների 2010թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը։ Մինչ հաշվետվություններին անդրադառնալը վարչապետը նշել է, որ անդրադարձ է արվելու նախարարությունների` ՀՀ կառավարության 2010թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրներին ու միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում արձանագրված հաջողություններին և բացթողումներին: 2010թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են […]
Ադրբեջանը պայմանավորվածություն է ձեռք բերել Եվրոպական երկրներ գազի երկարաժամկետ արտահանման վերաբերյալ: Այս մասին հայտնում է lenta.ru-ն: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունվարի 13-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզզոյի միջև: Արտահանման ծավալների և այլ մանրամասներ մասին դեռևս չի հաղորդվում, սակայն Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքերով ԵՄ արտահանվող վառելիքի ծավալները կլինեն «նշանակալի»:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խոսելով Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի մասին, ասել է. «Ծրագիրը մենք պետք է համադրենք ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի հետ։ Բոլոր նախարարություններին հանձնարարվում է մեկ շաբաթվա ընթացքում ևս մեկ անգամ վերանայել գերակայությունները, և եթե լրացումներ կատարելու անհրաժեշտություն կա, այդ լրացումները կատարել, որպեսզի մեր 2011թ. միջոցառումների ծրագիրը համահունչ լինի նախագահի նախընտրական ծրագրին։ Երկրորդ` […]
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է ՀԴՄ դրոշմակնքման համար կիրառել ինքնասոսնձվող դրոշմանիշեր, որոնք պաշտպանված են արտաքին ազդեցությունից և ժամանակի ընթացքում չեն վնասվում։ Որոշման ընդունմամբ կնվազեն ՀԴՄ մեքենաների կապարակնիքները փոխելու համար հարկ վճարողների այցելությունները հարկային տեսչություններ։
ՀՀ կառավարությունը հաստատել է փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցություն ցույց տալու 2011թ. ծրագիրը, որտեղ կարևորվում է ՓՄՁ դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման և այլ ոլորտներում։Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել ՓՄՁ խնդիրներին վերաբերող այս և մյուս ծրագրերի համադրումը, մանավանդ, որ ընթացիկ տարում նախատեսվում է ոլորտի […]
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ցանկանում եմ մեր նիստն սկսել ՀՀ նախագահի ուղերձից մեկ մեջբերումով։ Հանրապետության նախագահը, Նոր տարվա առիթով շնորհավորելով գործարարներին, անդրադարձել է 2011թ. կարևորագույն խնդիրներին։ Առաջին կարևոր միտքը, որ նշված է հանրապետության նախագահի ուղերձում, այն է, որ 2011թ. հետճգնաժամային աշխարհն այլևս չի վերադառնալու իր հին տնտեսական մոդելին։ Սակայն նոր տնտեսական մոդելը դեռևս հստակ ձևակերպված […]




