Տնտեսություն

Մարտ 17, 2010թ. 15:00

«ՀայՌուսգազարդ» ընկերությունն վաղաժամկետ մարել է ՀՀ կառավարության կողմից տրամադրված 40.000.000 ԱՄՆ դոլարի վարկը: Ընկերությունը կառավարությանը վճարել է 1.034.840 ԱՄՆ դոլար տոկոսագումար: Վարկը տրամադրվել էր ՀՀ ֆինանսների նախարարության և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ միջև 02.11.2009թ. կնքված վարկային պայմանագրի համաձայն` 6 ամիս մարման ժամկետով: Այս մասին տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից: ArmAr.am


Մարտ 17, 2010թ. 11:25

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին 9 մլն դոլարի վարկային միջոցների հատկացումը։ Վարկը հատկացվում է 25 տարի մարման ժամկետով և 10 տարի արտոնյալ ժամկետով։ ՀԲ-ի հաղորդագրության համաձայն՝ վարկային միջոցները հատկացվում են քաղաքականության մշակման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործաման ոլորտներում պետական կառավարման ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկատվական համակարգերի ներդրման նպատակով։ ArmAr.am


Մարտ 16, 2010թ. 17:25

Մարտի 16-ին տեղի է ունեցել արտերկրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչների հանդիպումը Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Կարեն Եսայանի հետ: Կարեն Եսայանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները: Միաժամանակ նա նշել է, որ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում, հիմնադրամին հաջողվել է ոչ միայն իրականացնել բոլոր նախանշված ծրագրերը, այլև սկսել նոր ծրագրերի իրականացումը: Կանգ առնելով առկա խնդիրների վրա, […]


Մարտ 10, 2010թ. 14:55

«244 մլրդ դրամ. սա այն գումարն է, որ պետական բյուջեով 2009-ին ու 2010-ին հատկացվել է սոցիալական ոլորտի ծախսերը հոգալու համար: Այս ոլորտի ծախսերը պահպանվել են, չնայած դրանից պակասուրդն է ավելացել: Սա արվել է հանուն նրա, որ քաղաքացիների սոցիալական կենսամակարդակը չվատանա, քաղաքացիների շահերը պաշտպանենք»,-այսօր հրավիրված  ասուլիսում ասել է ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի […]


Մարտ 10, 2010թ. 13:30

Հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմինը եւս մեկ ծրագիր է ստանձնել Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում Բրազիլահայ համայնքի աջակցությամբ  Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում հիմնանորոգված բաժանմունքների թիվը կավելանա եւս երկուսով: Այս հիվանդանոցում սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի կողմից իրականացվող վեցերորդ ծրագիրն է, որի շրջանակներում հիմնանորոգվում են վաղ մանկական հասակային եւ ավագ մանկական վարակային բաժանմունքները: Ծրագիրը […]


Մարտ 10, 2010թ. 13:09

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը Կենտրոնական եւ Արեւմտյան տարածաշրջանի դեպարտամենտի փոխտնօրեն Վերներ Լիպակի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ասիական զարգացման բանկի հետ հարաբերությունների խորացումը եւ ընդլայնումը: Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է արվել ՙՀյուսիս-Հարավ՚ ճանապարհի շինարարությանը: Վարչապետը նշել է, […]


Մարտ 10, 2010թ. 12:53

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության  վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության պետի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Մասնավորապես՝ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ  2008 թ. Հայաստան է ներմուծվել եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությանն է հանձնվել […]


Մարտ 10, 2010թ. 10:00

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները հնարավորություն ունեն խոսել 2 դրամ/րոպե սակագնով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները (բացառությամբ «Բիզնես վերահսկում» կորպորատիվ փաթեթի բաժանորդների) ուղարկելով *888# հրահանգը, մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը կարող են օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդներին զգալիորեն ցածր սակագնով զանգահարելու հնարավորությունից: Դրա համար  բավական է, որպեսզի  զանգը ստացողի հեռախոսահամարի առաջին նիշը համընկնի զանգահարողի հեռախոսահամարի առաջին […]


Մարտ 9, 2010թ. 14:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՙՖերմերների ազգային միավորման՚ խորհրդի անդամներին: Ողջունելով հյուրերին եւ ընդգծելով հանդիպման կարեւորությունը` վարչապետը նշել է. ՙԱյսօրվա մեր հանդիպումը նվիրված է  գյուղատնտեսության ոլորտի եւ, մասնավորապես, անասնապահության  խնդիրներին: Տիկին Ծառուկյանի խնդրանքով մենք հավաքվել ենք, որպեսզի քննարկենք, թե ինչ պրոբլեմներ եք դուք տեսնում ոլորտում, որոնք են առաջնահերթ խնդիրները եւ պետության անելիքները, որպեսզի կարողանանք […]


Մարտ 6, 2010թ. 12:50

Կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումներին վերաբերող խնդիրներ են քննարկվել Նախագահ Սերժ Սարգսյանի այսօր անցկացրած ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են շահագրգիռ բոլոր կառույցների ղեկավարները: Նախագահ Սարգսյանն ասել է, որ խորհրդային տարիներից ժառանգած այս համակարգն այսօր ակնհայտորեն չի բավարարում եւ համապատասխանում ժամանակի պահանջներին, հետեւաբար վերափոխումների անհրաժեշտություն այս ոլորտում արդիական է: ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ […]