Տնտեսություն

Փետրվար 26, 2010թ. 17:13

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հարկային վարչարարության բարելավման խնդիրների վերաբերյալ ընդլայնված կազմով խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից: Մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ֆինանսների եւ արդարադատության նախարարները, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, ոստիկանապետը, գլխավոր դատախազը, պետական եկամուտների կոմիտեի նախագահը, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք: Նախագահ Սարգսյանը […]


Փետրվար 26, 2010թ. 14:20

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց գազի նոր սակագինը։ Մինչև 1000 խմ սպառողների համար այն 1 խմ դիմաց կկազմի 132 դրամ. ներկայումս այն 96 դրամ է: 10 հազար խմ-ից ավելի գազ օգտագործողների համար գազի սակագինը 1000 խմ-ի համար կկազմի 243,13 դրամ: Նոր սակագները կգործեն 2010թ. ապրիլի 1-ից։ Նշենք, որ «Հայռուսգազարդն» առաջարկել էր 1 խմ գազի գինը […]


Փետրվար 25, 2010թ. 18:52

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ  ընկերության դժվարին, բայց և  ձեռքբերումներով լի ուղին  բացահայտելու  հնարավորություն ունեցան Լիբանանի հայկական ամենօրյա վարժարանների և Հայկազյան համալսարանի ուսանողները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, եզրափակելով մոտ մեկ տարի առաջ մեկնարկած և Հայաստանի գրեթե բոլոր բուհերում անցկացված «ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն՚ թեմայով դասախոսությունների շարքն, այցելել է Լիբանան և հանդիպել հայրենիքում գործունեություն ծավալող […]


Փետրվար 25, 2010թ. 16:10

Օրինական դաշտում աշխատող ձեռներեցը դժգոհ չի մնա Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացելով նիստը, նա անդրադարձել է կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման կարեւորագույն խնդրին, որն առանցքային տեղ է զբաղեցնում  ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում. ՙՄենք ունենք կառավարման համակարգի  արդյունավետությունը բարձրացնելու պարտավորություն, ընդ որում ՀՀ նախագահի ծրագրում բավականին մանրակրկիտ […]


Փետրվար 24, 2010թ. 20:15

«Մոտ ժամանակներս միջոցառումների փաթեթը կուղարկվի նախագահին եւ կներկայացվի հանրությանը։ Մշակված միջոցառումների թիրախում են հասարակության անապահով շերտերը, ում վրա թանկացումներն ամենաշատը կանդրադառնան։ Կառավարությունը անապահով խավերի համար փոխհատուցման միջոցներ կգտնի»,- այսօր խորհրդարանում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետի խոսքը վերաբերել է գազի եւ ջրի սակագնի բարձրացման հետևանքները մեղմելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյան.«Կառավարությունը մշտապես մանրամասնորեն […]


Փետրվար 24, 2010թ. 19:50

Արդեն մի քանի օր է, որ ոսկու շուկաների աշխատակիցները բողոքի գործողություններ են իրականացնում կառավարության շենքի մոտ՝ բողոքելով հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման դեմ: Այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ  պատգամավորները  խնդրել են վարչապետին մեկնաբանել Հայաստանի ոսկու շուկաներում ստեղծված իրավիճակը: «Կառավարությունը ցանկանում է բոլոր տնտեսվարողներին ներգրավել գործունեության օրինական դաշտ, բայց որոշները չեն ցանկանում դա: Սակայն մենք հետագայում էլ […]


Փետրվար 24, 2010թ. 17:15

Այսօր` ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամին  «Ժառանգություն» խմբակցության  պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, որն առնչվում էր առաջիկայում գազի սակագների նախատեսվող թանկացումներին։ Պատգամավորի կարծիքով այդ թանկացումը արդարացված չէ, քանի որ 140% թանկացումների պարագայում, չի բարձրացել ազգաբնակչության գնողականությունը, ուստի՝ ազգաբնակչությունը  սոցիալապես պաշտպանված չէ։ Ի պատասխան պատգամավորի հարցին, վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանելով ստեղծված իրավիճակը նշեց, […]


Փետրվար 24, 2010թ. 13:15

Փետրվարի 25-ին տեղի է ունենալու Ուկրաինայի Հանրապետության նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդման հանդիսավոր արարողությանը: ArmAr.am-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակից տեղեկացրեցին, որ  կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը հրավիրված է մասնակցել Ուկրաինայի Հանրապետության նորընտիր նախագահի  երդման հանդիսավոր արարողությանը: ArmAr.am


Փետրվար 22, 2010թ. 18:11

«Տնտեսական ճգնաժամը Հայաստանում ավարտվել է»,- այս մասին փետրվարի 22-ին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նա նշել է, որ նախորդ տարվա հունվար ամսի համեմատ արդեն 2,1 տոկոս տնտեսական աճ է գրանցվել։ «Նախորդ տարի միայն երեսուն միլիոն դոլարի տեխնիկա եւ սարքավորում է ներմուծվել Հայաստան, իսկ դա նշանակում է, որ արտադրողականության աճի արդյունքը մենք կտեսնենք այս տարի, […]


Փետրվար 19, 2010թ. 18:10

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկել է «ՙՊետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի տեղեկացմամբ` գործող օրենքով  սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողները եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված օտարերկրյա ավիափոխադրողների ներկայացուցչությունները ուղեւորների փոխադրման տոմսի մեջ ներառված պետական տուրքի գումարները պետական բյուջե են փոխանցում ոչ […]