Տնտեսություն

Հուլիս 2, 2010թ. 21:06

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգով նախատեսված առաջին հարցով Խորհուրդը քննարկել և հաստատել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առաջին տրանշի շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության և երկրորդ տրանշի մանրամասն ինժեներական նախագծի պատրաստման աշխատանքներն իրականացնող ընկերության ընտրության ցուցակը։ Հյուսիս-Հարավ […]


Հուլիս 1, 2010թ. 23:38

4 օր շարունակ Հայաստանի բուհերից ընտրված 45 ուսանողներ մասնակցել են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մասնագետների կողմից անցկացված ինտենսիվ գործնական դասընթացին: «ՎիվաՍել-ՄՏՍ» դպրոցի եւ Կարիերայի զարգացման ծրագրի հիմնական գաղափարը Հայաստանի բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտին աջակցելն է` տեսական գիտելիքները գործնական օրինակներով համալրելու հարցում: Դասընթացի ժամանակ անդրադարձել են մարքեթինգի, մարքեթինգային հետազոտությունների, կանխավճարային եւ հետվճարային ծառայությունների մշակման, բաժանորդների սպասարկման, հասարակության հետ կապերի […]


Հուլիս 1, 2010թ. 23:34

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղային համակարգի հավատարմագրային կառավարիչ “Ռուսական երկաթուղիներ” ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին: Քննարկվել են հայկական երկաթուղու ներկայիս վիճակին, զարգացման հեռանկարներին, պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր եւ տարածաշրջանային կարեւորություն ունեցող մի շարք ծրագրեր: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես,  «Հյուսիս-Հարավ» երկաթուղու կառուցման ծրագրին, որը տնտեսական, քաղաքական եւ ռազմավարական առումով կարեւոր նշանակություն կունենա […]


Հուլիս 1, 2010թ. 16:33

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը։ Բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը` վարչապետն ընդգծել է, որ պատվիրակության այցի շրջանակներում հնարավորություն կընձեռվի քննարկել համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը և հստակեցնել […]


Հուլիս 1, 2010թ. 13:13

ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 3571614.09 հազար դրամ է հատկացրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը` բնաժին և տարերային աղետների հետևանքով սողանքի ենթարկված և փլուզված ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական հսկողության, հեղինակային հսկողության և նախագծային աշխատանքի կատարման համար։ ՀՀ Վարչապետը նշելով, որ հորդառատ տեղումները աննախադեպ իրավիճակ են ստեղծել հանրապետությունում. ուշադրություն է հրավիրել կատարվող աշխատանքի որակի վրա, միաժամանակ նշել […]


Հուլիս 1, 2010թ. 09:53

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ և հրավիրել վերջինին` իրեն հարմար ժամանակ, մասնավոր այցով մեկնել Ռուսաստան: «Հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինն իր երախտագիտությունն է հայտնել Բիլ Քլինթոնին` մոսկովյան կոնֆերանսին մասնակցելու համար և շնորհակալություն հայտնել կայացած հետաքրքիր ու հիմնավոր քննարկման համար»,-հայտնել են ՌԴ վարչապետի մամուլի ծառայությունից: Այս մասին հաղորդում է […]


Հունիս 29, 2010թ. 19:42

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի՝ այսօր ստորագրած որոշմամբ Վաչե Ադամյանը նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: ArmAr.am


Հունիս 29, 2010թ. 19:35

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունել է hունիսի 26- 29-ը ճանաչողական այցով Հայաստան ժամանած Ժնևի ամենամյա միջազգային գրքի փառատոնի կազմակերպչական տնօրեն Պիեռ Մարսել Ֆավրին և Շվեյցարիայում ճանաչված հրատարակիչներից մեկին` Պիեռ Լամունիերին: Հյուրերը, ներկայացնելով իրենց կողմից 1987 թ. հիմնադրված /salon du livre/ Ժնևի գրքի ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որը տևում է 5 օր և ունենում է շուրջ […]


Հունիս 29, 2010թ. 18:10

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթին: Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրերին` վարչապետը շնորհավորել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակ ստանալու առթիվ: Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ […]


Հունիս 28, 2010թ. 21:04

«Այն գումարները, որոնք այսօր տրամադրվում են գիտության ոլորտին, շատ քիչ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և հավելեց, որ «այս պայմաններում մտածել, որ գիտության ոլորտում կունենանք առաջընթաց, կարծում եմ, որ հնարավոր չէ»: Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Սասուն Գևորգյանի խոսքերով, այսօր գիտության ոլորտում […]